Ռախշ, պարսկական ազգային Շահնամե էպոսի պոետ Ֆիրդուսիի նշանավոր հերոս Ռոստամի հրաշալի հովատակն է, քաջ ու հավատարիմ նժույգը:

Ռախշ
առասպելական ձի Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
Մահվան հանգամանքմարդասպանություն Խմբագրել Wikidata
ՍպանողՇաղադ Խմբագրել Wikidata
ՍեփականատերՌոսատամ Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջՇահնամե Խմբագրել Wikidata

Ռախշի գույնը նկարագրվում է որպես զաֆրանի հողի վրա ցրված վարդագույն տերևներ։ Ռոստամը Ռախշը առաջին անգամ նկատեց Զաբուլստանից և Քաբուլից բերված ձիերի նախիրների մեջ: Այս առաջին հանդիպմանը Ռախշը նկարագրվում է որպես առյուծի կրծքավանդակով և ուսերով հզոր քուռակ, որ կարծես, փղի ուժ ունի: Ռախշը շատ խելացի է, և նրա նվիրվածության մասին լեգենդներ կան։ Ոչ ոք, բացի Ռոստամից, երբեք Ռախշ չի նստում, և Ռախշը ոչ մեկին չի ճանաչում որպես իր տեր, Բացի Ռոստամից: Բացի այդ, Ռախշը միակ ձին է, որը Ռոստամը երբևէ կարող էր հեծնել, քանի որ նրա հսկայական ուժն ու քաշը կսպանեին մյուս ձիերին:

Ռոստամին հովանավորող աստվածային շնորհի շնորհիվ Ռախշն անսովոր երկար կյանք ապրեց։ Ռոստամը և Ռախշը երկուսն էլ մահանում են Ռոստամի խորթ եղբոր՝ Շագադի դավաճանության պատճառով։

Ռախշը արամեերենից թարգմանված նշանակում է ձի[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Comprehensive Aramaic Lexicon».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռախշ» հոդվածին։