Ռամոն Մերկադեր (ռուս.՝ Хайме Рамон Меркадер дель Рио Эрнандес, հայտնի է նաև ռուս.՝ Рамон Иванович Лопес անունով, հունվարի 25 (փետրվարի 7), 1913[1], Բարսելոնա, Իսպանիա - հոկտեմբերի 18, 1978(1978-10-18)[2][1], Հավանա, Կուբա), Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) գործակալ, խորհրդային հետախուզության ցուցմամբ սպանել է խորհրդային ընդդիմադիր գործիչ, Իոսիֆ Ստալինի հակառակորդ և ընդդիմախոս Լև Տրոցկուն։ ԽՍՀՄ հերոս (1960

Ռամոն Մերկադեր
կատ.՝ Jaume Ramon Mercader del Río և իսպ.՝ Jaime Ramón Mercader del Río
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 7), 1913[1]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 18, 1978(1978-10-18)[2][1] (65 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Իսպանիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհետախույզ, քաղաքական գործիչ և մարդասպան
ԱշխատավայրՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ և ԽՍՀՄ ՆԳ ԺԿ
Ծնողներհայր՝ Pablo Mercader Medina?, մայր՝ Կարիդադ Մերկադեր
ԿուսակցությունUnified Socialist Party of Catalonia? և Partit Comunista de Catalunya?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
 Ramón Mercader Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իսպանացի կոմունիստ, հավաքագրվել է իր մոր՝ Մարիա Կարիդադի միջոցով, որը նույնպես խորհրդային գործակալ էր։ Տրոցկուն սպանելու նպատակով Ժակ Մորնար անվան տակ մտերմություն է հաստատել նրա քարտուղարի հետ, ինչի միջոցով ստացել է մուտք դեպի նրա տուն։ 1940 թ. օգոստոսի 20-ին սառցատապարով մահացու հարված է հասցրել Տրոցկուն։ Ձերբակալվել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց և Մեքսիկայի դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է ամբողջությամբ, ազատ է արձակվել 1960 թ. մայիսի 6-ին, տեղափոխվել է Կուբա, այնուհետև՝ ԽՍՀՄ, որտեղ որոշ ժամանակ աշխատել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։ 1970 - ական թթ. նորից մեկնել է Կուբա։ Մահացել է սարկոմայից։ Թաղված է Մոսկվայի Կունցևյան գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոն Մերկադեր» հոդվածին։