Ռամ Գոպալ Վարմա (տելուգու՝ రామ్ గోపాల్ వర్మ, անգլ.՝ Ram Gopal Varma, ապրիլի 7, 1962(1962-04-07), Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Իր աշխատանքներով հայտնի է Բոլիվուդում և Տոլիվուդում։ Լավագույն ռեժիսուրայի համար մի քանի մրցանակների դափնեկիր, ինչպես նաև Filmfare Award մրցանակի՝ լավագույն սյուժեի և Ազգային կինոմրցանակի՝ հինդի լավագույն ֆիլմի համար։

Ռամ Գոպալ Վարմա
անգլ.՝ Ram Gopal Varma
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1962(1962-04-07) (62 տարեկան)
ԾննդավայրՀայդարաբադ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մայրենի լեզուտելուգու
ԿրթությունVelagapudi Ramakrishna Siddhartha Engineering College?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և քասթինգի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrgvzoomin.com
 Ram Gopal Varma Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռամ Գոպալ Վարման ծնվել է 1962 թվականի ապրիլի 7-ին Հայդարաբադ քաղաքում։ Նրա ծնողներն էին Կրիշնամ Ռաջուն, որը Annapurna Studios-ում հնչյունային ինժեներ էր աշխատում[1][2], և նրա կինը՝ Սուրյամման։ Դպրոցական օրերից տղան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմերի նկատմամբ։

Վիջայավադայում այցելել է Վ. Ռ. Սիդհարթ ինժեներական քոլեջը, որտեղ ստացել է քաղաքացիական ինժեների մասնագիտություն[3]։ Ուսումն ավարտելուց հետո Վարման Հայդարաբադի Oberoi Hotel-ի շինհրապարակում աշխատել է որպես ինժեներ[4]։ Սակայն մի քանի տարի անց թողել է այդ աշխատանքը և սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական։ 1989 թվականին Siva տելուգու ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը խաղացել են Ակինենի Նագարջունան և Ամալ Մուկերջին, առաջնաելույթ է ունեցել որպես ռեժիսոր։ Siva-ն Վարմային բերել է առաջին կինոմրցանակը՝ Nandi Award-ը, լավագույն ռեժիսուրայի համար[5]։ Երկու տարի անց նորից նկարահանվել է նույն հինդի դերասանների հետ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում որպես ռեժիսոր հանդես է եկել հնդկերեն 9 ֆիլմում, իսկ որպես պրոդյուսեր՝ 17 ֆիլմում[6]։

Նրա աշխատանքներից առավել հայտնին «գանգստերական եռապատումն» է՝ «Դավաճանություն» (1998), «Վճար ամեն ինչի համար» (2002) և «Ուրիշ աշխարհ» (2005, ռեժիսոր Վիշրամ Սավանտ)[7], որոնցից երկուսը նրան բերել են Filmfare Awards մրցանակի անվանակարգեր՝ որպես լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր։ Իր կարիերայի ընթացքում Վարման Filmfare Award մրցանակի լավագույն ռեժիսուրա անվանակարգին առաջադրվել է 5 անգամ, այդ թվում՝ «Ուրախ մարդիկ» (1995), «Ուրվականը» (2003) և «Հոր հետքերով» (2005) ֆիլմերի համար, սակայն Filmfare մրցանակի արժանացել է միայն «Ուրախ մարդիկ» ֆիլմի լավագույն սյուժեի համար[8] և քննադատների կարծիքով լավագույն ֆիլմ «Դավաճանության» համար[5]։ 2000 թվականին Վարման «Ծանրությունը հոգու վրա» հինդի լավագույն ֆիլմի համար ստացել է Ազգային կինոմրցանակ[9]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Որպես ռեժիսոր
  • 1989՝ Կանգառ / Siva
  • 1990՝ Շիվա / Shiva(հինդի)
  • 1992՝ Օրհներգ՝ Antham(հինդի) / Drohi
  • 1994՝ Գովինդա Գովինդա / Govinda Govinda
  • 1995՝ Ուրախ մարդիկ / Rangeela(հինդի)
  • 1997՝ Փախուստ / Daud(հինդի)
  • 1998՝ Դավաճանություն / Satya(հինդի)
  • 1999՝ Սիրված կինոաստղ / Mast(հինդի)
  • 1999՝ Ո՞վ եք դուք / Kaun(հինդի)
  • 2000՝ Ջունգլի / Jungle(հինդի)
  • 2002՝ Վճար ամեն ինչի համար / Company(հինդի)
  • 2003՝ Ուրվական/ Bhoot(հինդի)
  • 2004՝ Պարային ոգեշնչում / Naach(հինդի)
  • 2005՝ Հոր հետքերով/ Sarkar(հինդի)
  • 2006՝ Ոչնչից մի վախեցեք / Darna Zaroori Hai(հինդի) (առաջին մաս)
  • 2007՝ Մի հավատացեք միայն սիրուն / Nishabd(հինդի)
  • 2007՝ Վրեժը և մեր օրերի օրենքը / Ram Gopal Varma Ki Aag(հինդի)
  • 2007՝ Սիրուհի / Darling(հինդի)
  • 2008՝ Պայմանագիր / Contract(հինդի)
  • 2008՝ Կատակ /Phoonk(հինդի)
  • 2010՝ Հեռուստաալիքների պայքար / Rann(հինդի)
  • 2011՝ Սահակ Դարշաքաթվամ Ապալարաջուի սցենարը / Katha Screenplay Darshakatvam AppalarajuԿաղապար:Ref-te
  • 2011՝ Ամենևին էլ սիրային պատմություն չէ / Not a Love Story(հինդի)
  • 2012՝ Բաժին / Department(հինդի)
  • 2013՝ Հարձակումներ 26/11 / The Attacks of 26/11(հինդի)
  • 2014՝ Պաղպաղակ / Ice Cream
  • 2014՝ Պաղպաղակ 2 / Ice Cream 2
  • 2015՝ 365 օրեր / 365 Days
  • 2016՝ Հարձակում / Attack
  • 2018՝ Պաշտոնատար անձ / Officier
  • TBA՝ Դրախտ / Rai(հինդի)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Suresh Kavirayani (2013 թ․ մայիսի 2). «Man who changed the face of Telugu cinema». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «Nostalgia: Greatness Of Ram Gopal Varma's Father» (անգլերեն). Greatandhra. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Varma reminisces his days at VRSEC». The Hindu (անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Ram Gopal Varma (2008 թ․ սեպտեմբերի 15). «"The One Kilometer Walk"» (անգլերեն). IndiaGlitz. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 «Ram Gopal Varma » Awards» (անգլերեն). Oneindia.in. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «'A filmmaker is like a journalist'» (անգլերեն). BBC. 2004 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «RGV To Direct Rajamouli Villain» (անգլերեն). Gulte.com. 2015 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Previous Awards: Best Story Writer» (անգլերեն). Indiatimes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «47th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամ Գոպալ Վարմա» հոդվածին։