Ռայան Հելլիգանի ինքնասպանություն
Ռայան Պատրիկ Հելլիգան (անգլ.՝ Ryan Patrick Halligan, դեկտեմբերի 18, 1989, Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 7, 2003, Essex Junction, Essex, Չիթենդեն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի դպրոցական, կիբերհարձակման զոհ։ Ինքնասպանություն է գործել 13 տարեկանում՝ համացանցում և առօրյա կյանքում լինելով հալածատանջ եղած մարդ՝ դասընկերների կողմից մեղադրվելով համասեռականության մեջ[1][2]։
Ռայան Հելլիգանի ինքնասպանություն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1989 |
Ծննդավայր | Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2003 (13 տարեկան) |
Մահվան վայր | Essex Junction, Essex, Չիթենդեն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ուսանող |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՌայան Հելլիգանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորք նահանգի Պոուկպիզի քաղաքում[3]՝ Ջոն և Քելլի Հելլիգանների ընտանիքում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Վերմոնտ նահանգի Էսսեքս-Ջանքշեն բնակավայր, որտեղ Ռայանը երկու անգամ փոխել է ուսման վայրը, որոնցից վերջինը դարձել է Ալբերտ Դ. Լոտոնի ավագ դպրոցը[4]։ Հայրը նրան հիշում է որպես զգայուն երեխա, որը սկզբում ապրում էր զարգացման խափանումներ, որոնք ազդում էին երեխայի խոսքի տեխնիկայի և ֆիզիկական համակարգման վրա, թեև նա հաղթահարել է այդ դժվարությունները չորրորդ դասարանում։ Հայրը նշել է, որ դպրոցում սովորելը որդին հեշտ չի յուրացրել, սակայն նա միշտ ժպտադեմ էր և փորձել է գործադրել բոլոր ջանքերը[4]։
Ահաբեկում
խմբագրել2000 թվականի հունվարից մինչև հոկտեմբերը Ռայանը մի խումբ աշակերտների կողմից ստացել է իրեն ուղղված սպառնալիքներ և վիրավորանքներ, քանի որ հասակակիցների շրջանում աչքի էր ընկել հետաքրքրությունների յուրահատուկ շրջանակով։ Երբ նա կիսվել է իր ծնողների հետ, հայրը նրան խորհուրդ է տվել անտեսել նման անբարյացակամ դրսևորումները։ 2002 թվականի վերջին Հելլիգանը հորն ասել է, որ ահաբեկումը նորից սկսվել է։ Լսելով այդ լուրը՝ հայրը ցանկացել է այդ խնդրի մասին խոսել դպրոցի տնօրենի հետ, սակայն որդին նրան հետ է պահել այդ մտքից՝ կարծելով, թե դա միայն կվատացնի իրավիճակը։ Արդյունքում Ռայանը ինքնուրույն պաշտպանվելու որոշում է կայացրել[4]։
Նույն տարվա փետրվարին Հելլիգանը ծեծկռտուք է սարքել իրեն քարկոծող խուլիգանի հետ, որից հետո վերջինս դադարել է անհանգստացնել Ռայանին։ Ավելի ուշ նեղացնող անձն աշակերտների շրջանում լուրեր է տարածել, իբր Հելլիգանը գեյ է[5]։
Ռայանն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է համացանցում, սոցիալական տարբեր ցանցերում, որոնք աջակցում են իրական ժամանակում ռեպլիկներով փոխանակման գործառույթին։ Այդ ընթացքում նա բազմիցս իր էլեկտրոնային հասցեին ստացել է վիրավորանքներով և սպառնալիքներով հաղորդագրություններ։ Բացի այդ, տղային շարունակել են ծաղրել դպրոցում. մի անգամ նա, չդիմանալով դասընկերների հարձակումներին, արցունքներով դուրս է վազել դասասենյակից[4]։ Հետապնդումը շարունակվել է մինչև ամառը, երբ Հելլիգանը, հոր խորհրդով (ինչը, նրա կարծիքով, պետք է օգներ ցրել «համասեռականության» մասին ցանկացած բամբասանք), ընկերացել է ժողովրդականություն վայելող աղջկա հետ և սկսել նրա հետ համացանցով շփվել[2]։ Ամառվա շրջանում տղաները երկխոսություններ էին պահպանում համացանցում։ Երբ ուսումնական տարվա սկզբին Ռայանը մոտեցել է այդ աշակերտուհուն, նա նրան անհաջողակ է անվանել և ասել, որ իրականում ձևացրել է, թե նա համակրել է իրեն։ Զրույցի ընթացքում աղջիկը նաև իր համադասարանցիների շրջանում տարածել է իր կողմից չաթերում ստացած անձնական բնույթի տեղեկատվությունը[2]։
Ինքնասպանություն
խմբագրել2000-ական թվականների սկզբին Ռայանն այլ աշակերտների հետ նամակագրության մեջ խոստովանել է, որ ցանկանում է ինքնասպան լինել։ Մահվանից առաջ Հելլիգանը հաղորդագրություն է գրել իր զրուցակիցներից մեկին. «Այսօր հենց այդ գիշերն է։ Դու սրա մասին կկարդաս վաղը լրագրերում»։ Պատասխանը ծաղրական հայտարարություն էր. «Դա կլինի զվարճություն»[6][7]։ 2003 թվականի հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան, երբ տղայի հայրն աշխատանքի էր, իսկ տան մնացած անդամները դեռ քնած էին, Ռայանը կախվել է։ Նրա մարմինը հետագայում հայտնաբերվել է նրա ավագ քրոջ կողմից։
Հելլիգանի ընտանիքի ողբերգությունը մեծ արձագանք է գտել մամուլում և Վերմոնտի ու այլ նահանգների օրենսդրությունում մի շարք փոփոխություններ առաջացրել ինտերնետային ցանցում ահաբեկման և դեռահասների ինքնասպանությունների կանխման խնդրի վերաբերյալ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «States Pushing for Laws to Curb Cyberbullying». Fox News (անգլ.). Վերցված է 26 августа 2014-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Киберпреследование — План урока» (PDF). Constitutional Rights Foundation Chicago (ռուս.). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 августа 2014-ին.
- ↑ «In grief, a father goes hunting for answers». rutlandherald.com (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 августа 2014-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Cyber-Bullying hits community». John Flowers (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 26 августа 2014-ին.
- ↑ «In memory of Ryan Patrick Halligan 1989—2003». ryanpatrickhalligan.org (անգլ.). Վերցված է 28 октября 2014-ին.
- ↑ «Кибер-угрозы — растущая проблема технологического бума». crime-research.ru(ռուս.). Վերցված է 26 августа 2014-ին.
- ↑ «Кибер-буллинг: опасное виртуальное «быкование»». Центр практической психологии(ռուս.). Վերցված է 26 августа 2014-ին.