Ռաշիդ Կարապետյան (դեկտեմբերի 28, 1937(1937-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։ Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ (1962 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1964 թ.)։

Ռաշիդ Կարապետյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1937(1937-12-28) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1955)
Մասնագիտությունբալետի պարող
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի պարի պետական անսամբլ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
և Կամբոջայի թագավորական շքանշան
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ռաշիդ Կարապետյանը ծնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ Աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, եղել է բալետի արտիստ։ 1957—1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից վերադառնալուց հետո եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար։ 1967 թվականին «ԽՍՀՄ ժողովուրդների պարեր» ծրագրի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում, Լաոսում, Կամբոջայում։ Շրջագայել է աշխարհի տարբեր երկրներով[1][2]։

1970 թվականին հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ընկել և վնասել է ողնաշարը և դադարեցրել է պարային գործունեությունը։

  Ես ծնվել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող բակերից մեկում և երևի հենց Աստված էլ ինձ պահում է, որ շատ ծանր վնասվածքից հետո կարողացա ոտքի կանգնել։
- Ռաշիդ Կարապետյան[3]
 

Պարացանկ

խմբագրել
  • «Բերդ»
  • «Պոռթկում»
  • «Լեռնային պար»

Մրցանակներ

խմբագրել
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1964 թ.
  • Լենինի շքանշան, 1965 թ.
  • Կամբոջայի թագավորի շքանշան, 1967 թ.
  • Հունգարիայի մշակույթի նախարարի մեդալ, 1968 թ.
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2013 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ռաշիդ Կարապետյանի մասին zarkfoundation.com կայքում».
  2. Rashid Karapetyan
  3. Ռաշիդ Կարապետյան` մարդ, ում ամբողջ աշխարհն է գնահատել, բայց մենք` հայերս, չենք ճանաչում