Ռաշտատ
Ռաշտատ (գերմ.՝ Rastatt), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում[2], որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Ընկած է Բադեն-Բադենից 10 կիլոմետր դեպի հյուսիս, Կարլսռուեից 22 կիլոմետր դեպի հարավ։ Ռաշտատից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք հոսում է Հռենոս գետը, և անցնում է Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև պետական սահմանը։ Ռաշտատի բնակչության թվաքանակը մոտավորապես 50 հազար է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռաշտատ | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Rastatt VVG? և Rastatt district? | ||
Մակերես | 59,02 կմ² | ||
ԲԾՄ | 123±1 մետր | ||
Բնակչություն | ▲51 800 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07222 և 07229 | ||
Փոստային դասիչ | 76437 | ||
Ավտոմոբիլային կոդ | RA | ||
Պաշտոնական կայք | rastatt.de(գերմ.)(անգլ.)(ֆր.) | ||
| |||
Ժողովրդագրություն
խմբագրելԹվերն արտացոլում են քաղաքի ցուցանիշներն ըստ ժամանակի և կամ մարդահամարի տվյալներ են (1), կամ պաշտոնական ցուցանիշներ։
|
|
¹ Volkszählungsergebnis
Պատմություն
խմբագրելՊատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1084 թվականին։
1714 թվականին այստեղ կնքվել է Ռաշտատի հաշտության պայմանագիրը։
1797—1799 թվականներին անց է կացվել Ռաշտատի վեհաժողովը (կոնգրեսը)։
Ռաշտատում է ծնվել և կյանքի վաղ շրջանն անցկացրել գերմանացի գրող Բոդո Ուզեն (1904—1963):
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի գլխավոր տեսարժան վայրը Բադենի մարկգրաֆների՝ բարոկկո ոճով կառուցած պալատն է։ Ուշագրավ են նաև՝
- Ֆավորիտ պալատը
- պալատին կից պարտեզի մատուռը
- Պագոդենբուրգ տաղավարը
- պատմական ռատուշան (քաղաքապետարանը)
- XIX դարասկզին կառուցված ամրությունների մնացորդները (Ռաշտատի բերդը կարևոր դեր է խաղացել 1848 թ. Բոդենյան հեղափոխության շրջանում)։
Տնտեսություն
խմբագրել1992 թվականին Ռաշտատում բացվել է «Դայմլեր-Բենց» (ներկայումս՝ Daimler) ընկերության գործարանը, որը թողարկում է A և B դասի «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաներ։ Գործարանում աշխատում է հինգ հազարից ավելի մարդ։ Տարեկան թողարկվում է շուրջ 250 հազար ավտոմեքենա։ Արդեն իսկ արտադրվել է ավելի քան 2 միլիոն մեքենա[3]։
Քույր քաղաքներ
խմբագրելՌաշտատի քույր քաղաքներն են[4]՝
- Իտալիա, Ֆանո
- Բրազիլիա, Գուարապուավա
- ԱՄՆ, Նյու Բրիթեն, Կոնեկտիկուտ
- Ֆրանսիա, Օրանժ, Վոկլյուզ
- Չեխիա, Օստրով, Կառլովի Վարի
- Անգլիա, Ուոքինգ, Մեծ Բրիտանիա[5]
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Ctítulo=Bevölkerung Արխիվացված 2012-10-17 Wayback Machine und Erwerbstätigkeit 2011|data=|publicado=Statistisches Landesamt Baden-Württemberg|língua=alemão|acessodata=2013-02-16|arquivourl=https://web.archive.org/web/20121017132834/http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Carquivodata%3D2012-10-17%7Curlmorta%3Dyes
- ↑ «Rastatt, Mercedes-Benz Plant» (անգլերեն). Daimler AG — Информация о заводе «Мерседес-Бенц» в Раштатте. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «GewachseneStädtefreundschaften über viele Grenzen hinweg». rastatt.de (գերմաներեն). Rastatt. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ http://www.woking.gov.uk/woking/twinning |título=Woking twinning info |fechaacceso=6 de junio de 2008 |urlarchivo=https://web.archive.org/web/20081202104923/http://www.woking.gov.uk/woking/twinning |fechaarchivo=2 de diciembre de 2008
Գրականություն
խմբագրել- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Rastatt». Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press. This article incorporates text from a publication now in the
- Erich Keyser - Badisches Städtebuch; Sammelwerk=Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte – Im Auftrage der Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen und mit Unterstützung des Deutschen Städtetages, des Deutschen Städtebundes und des Deutschen Gemeindetages; Band IV 2; Stuttgart, 1959
- Franz Simon Meyer: Die ganze Geschichte meines gleichgültigen Lebens. Herausgegeben von Sebastian Diziol.
- Band 1, 1816–1828. Die Jugendjahre des Franz Simon Meyer. Solivagus Praeteritum, Kiel 2016, ISBN 978-3-9817079-3-9.
- Band 2, 1829–1849. Franz Simon Meyer in Zeiten der Revolution. Solivagus Praeteritum, Kiel 2017, ISBN 978-3-9817079-6-0.
- Marco Müller - Stadt Rastatt - Die Sozial- und Wirtschaftsgeschichte der Stadt Rastatt 1815–1890; Stadtgeschichtliche Reihe; BandReihe=8; verlag regionalkultur, Ubstadt-Weiher, 2005, ISBN=3-89735-285-0
Ֆիլմ
խմբագրել- Bilderbuch Deutschland: Am Oberrhein bei Rastatt. Dokumentarfilm, 45 Min., ein Film von Christina Brecht-Benze, Produktion: Südwestrundfunk|SWR, Erstausstrahlung: 17. Dezember 2006.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջը
- Տեսարաններ քաղաքից Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- The last half of Chapter 7 in Volume One of The Reminiscences of Carl Schurz describes Carl Schurz's recollections as an involuntary inhabitant of Rastatt before its surrender to the Prussians in 1849, and his escape through a sewer after the surrender:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշտատ» հոդվածին։ |