Ռասուլ Աբաքար օկլի Չունաև (ադրբ.՝ Rəsul Abakar oğlu Çunayev, հունվարի 7, 1991(1991-01-07), Yeni Şərif, Balakan District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ[1], 2016 թվականին Ռասուլ Չունաևը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված XXXI ամառային օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ[2]։

Ռասուլ Չունաև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 7, 1991(1991-01-07) (33 տարեկան)
Ծննդավայր՝Yeni Şərif, Balakan District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝1,71 մետր


Կենսագրություն

խմբագրել

Ռասուլ Աբաքար օղլու Չունաևը ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին Բալաքեն շրջանի Ենի Շարիֆ գյուղում։ 1999-2010 թվականներին Ռասուլ Չունաևը սովորել է Ենի Շարիֆ գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ 2010-2014 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ադրբեջանի պետական ​​ֆիզիկական դաստիարակության և սպորտի ակադեմիայում[3]:

Ռասուլ Չունաևը հաղթել է նաև 2015 թվականին ԱՄՆԼաս Վեգաս քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում։ 2013 թվականին նա հաղթել է Կազանի ունիվերսիադայում։

Ռասուլ Չունաևը 2015 թվականին նվաճել է Ադրբեջանում 1-ին Եվրոպական խաղերի ոսկե մեդալ: Նա 2014 և 2018 թվականներին նվաճել է նաև Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալներ։

Ռասուլ Չունաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2015 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով[4], իսկ Իլհամ Ալիևի 2016 թվականի օգոստոսի 22-ի հրամանագրով՝ Ադրբեջանի նախագահի Պատվո շքանշանով[5]։

Իր կարիերայի ընթացքում Ռասուլ Չունաևը մասնակցել է 37 միջազգային մրցումների և նվաճել 13 ոսկե, 6 արծաթե և 12 բրոնզե մեդալ։

Ծանոթագրություններ

խմբագրել