Ռատատույ (ֆր.՝ Ratatouille), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծել է Փիքսար Անիմեյշն Ստուդիոս ընկերությունը 2007 թվականին։ Մուլտֆիլմի բյուջեն 150 միլիոն դոլար է։ Մուլտֆիլմը պատմում է առնետ Ռեմիի մասին, ով երազում է խոհարար դառնալ և աշխատել ռեստորանում։

Ռատատույ
Ratatouille
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, պատմություն հասունացման մասին և ֆլեշբեք ֆիլմ
ԿերպարներRemy?
Գործողության վայրՓարիզ
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորԲրեդ Բյորդ և Յան Պինկավա
ՍցենարիստԲրեդ Բյորդ
ՀնչյունավորումՓաթոն Օսվալտ, Լու Ռոմանո, Ջանին Գարոֆալո, Յան Հոլմ, Փիթեր Օ'Թուլ, Բրայան Դենեհի, Պիտեր Սոն և Բրեդ Գարեթ
ՊատմողՓաթոն Օսվալտ
ՊրոդյուսերԲրեդ Լյուիս
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՕպերատորՌոբերտ Անդերսոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ԸնկերությունՓիքսար
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն111 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Թվականհունիսի 29, 2007[1][2], հոկտեմբերի 19, 2007[3][1], հոկտեմբերի 3, 2007[4] և հունիսի 28, 2007
Առաջադրում«Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, Օսկար լավագույն երաժշտության համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար
Պարգևներ
Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշG
Բյուջե150 մլն. դոլար
Շահույթ623 722 818 դոլար
disneyinternational.com

Ֆիլմի անունը տրվել է ըստ ֆրանսիական ուտեստի՝ ռատատույի, որը սիրում է պատրաստել պատմության հերոսը։

Սյուժե

խմբագրել

Ռեմին մի երիտասարդ առնետ է և ապրում է ֆրանսիական մի գյուղում իր հոր՝ Ջանգոյի, եղբոր՝ Էմիլի և մի խումբ առնետների հետ մի ծեր կնոջ տան ձեղնահարկում։ Հակառակ իր ընտանիքի Ռեմին ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է։ Շնորհիվ իր սուր հոտառության նա բնազդաբար կարողանում է ուտեստում ավելացնել այնպիսի բաղադրամասեր, որոնք ուտեստը ավելի համեղ են դարձնում։ Դա էր պատճառը, որ նա ամեն երեկո գաղտնագողի մտնում էր խոհանոց, որպեսզի կարդա Օգյուստ Գուստոյի բաղադրատոմսերի գիրքը։ Օգյուստ Գուստոն շեֆ խոհարար էր, ով վերջերս էր մահացել այն բանից հետո, երբ նրա ռեստորանը կորցրեց իր աստղերից մեկը Անտուան Էգոյի քննադատությոնից հետո։ Անտուան Էգոն համաձայն չէր Գուստոյի այն մտքի հետ, որ յուրաքանչյուր ոք կարող է խոհարար լինել։

Մի գիշեր Ռեմին եղբոր հետ բաղադրատոմսով ճաշ պատրաստելիս բռնվում են, բայց նրան հաջողվում է փախչել։ Մենակ, առանց ընտանիքի, կոյուղիներում նա խոսում է երևակայական Գուստոյի հետ, ով նրան մխիթարում է և առաջնորդում մինչև իր ռեստորանը։ Այնտեղ նա հանդիպում է Ալֆրեդո Լինգուինին, ով երիտասարդ մի հանձնակատար էր խոհանոցում։ Այն բանից հետո երբ նոր շեֆ-խեհարարը՝ Սկինները, իմանում է, որ նա Գուստոյի ընկերուհու տղան է։ Ալֆրեդոն պատահաբար շուռ է տալիս ապուրը և փորձում է շտկել՝ այն նորից եփելով։ Սակայն անդառնալիորեն փչացնում է ապուրը և Ռեմին ներթանցում է խոհանոց, որպեսզի «փրկի» ուտեստը օգտագործելով իր տաղանդը, բայց Ալֆրեդոն նկատում է նրան և փակում նրան քամիչի տակ։ Սկինները իր հերթին նկատում է Ալֆրեդոյին ապուրի կաթսայի մոտ և գնում կշտամբելու, որ նա չպետք է մասնակցի ուտեստների պատրաստմանը առանց խոհարարական կրթության։ Անցնում է մի քանի րոպե և ապուրը մատուցվում է Սոլեն Լեկլերին՝ խոհարարական քննադատին։ Սկինները հասկանում, որ Լեկլերին մատուցված ապուրը Լինգուինիի պատրաստածն էր։ Նա փորձում է կանգնեցնել մատուցողին, բայց չի կարողանում։ Սկինները ցանկանում է հեռացնել երտասարդ հանձնակատարին, երբ քննադատը հիացած ախորշալի ապուրից խոհարարին է փոխանցում իր շնորհավորանքները։ Այսպիսով Ալֆրեդոն ստանձնում է ապուրների պատրաստման գործընթացը։ Այդ ընթացքում խոհարարները բռնում և փակում են շշի մեջ Ռեմին, ում հաջողվել էր փախչել քամիչի տակից, և հարձնարարում Ալֆրեդոյին ազատվել այդ առնետից։ Եվ նա որոշում է Ռեմիին նետել Սենան, սակայն նա գլխի է ընկնում, որ առնետը հասկանում է իր խոսքերը և կարող է իրեն օգնել։ Եվ նրանք համաձայնվում են միասին աշխատել։

Կոլետտը մի երտասարդ խոհարարուհի էր, ով իր վրա է վերցնում Ալֆրեդոյի ուսուցումը, սակայն Սկինները այնուամենայնիվ ցանկանում էր ազատվել Ալֆրեդոյից և խնդրում է նրան պատրաստել նոր ապուր, վստահ լինելով, որ նա չի կարողանա։ Հաջորդ օրը առնետը սովորում է օգնել Ալֆրեդոյին, թաքնվելով նրա խոհարարական գլխարկի տակ, քաշելով նրա մազերից։ Ալֆրեդոն հաջողությամբ իրականցնում է իր առջև դրված խնդիրները և ցանկանում է իր գաղտնիքի մասին ասել Կոլետտին, բայց փոքր առնետը առարկում է և պահանջում դրա փոխարեն համբուրել նրան։

Ռեմին պատահաբար իմանում է, որ Ալֆրեդոն Գուստոյի որդին է և ռեստորանի օրինական տերը և կարողանում է վերականգնել ճշմարտությունը, որը թաքցնում էր Սկինները։ Այսպիսոն Ալֆրեդոն դառնում է ռոստորանի օրինական ղեկավարը և որոշում է հայտել իր գաղտնիքը ռեստորանի խոհարարներին։ Ցնցված այն բանից, որ նա իր ողջ տաղանդի համար պարտական է մի առնետի, նրանք որոշում են լքել նրան, այդ թվում և Կոլետտը։ Այդ նույն երեկո ռեստորան պետք է այցելեր «սարսափելի» քննադատ Անտոն Էգոն։ Անօգնական ու շփոթված Ալֆրեդոն չգիտեր ինչ անել։ Սակայն Ռեմիի ընտանիքը, որ ուներ պարտքի զգացում նրա հանդեպ, գալիս է նրան օգնության։

Ռեստորանի խոհանոցում բազմաթիվ փոքրիկ առնետների սկսում են բաժանել իրար մեջ իրենց պարտականությունները և սկսում ճաշատեսակների պատրաստումը իսկ Ալֆրեդոն կատարում է մատուցողի աշխատանք։ Ռեմին որոշում է քննադատի համար պատրաստել ռատատույ։ Ուտեստը համտեսելու ընթացքում համերի առատությունը Էգոյին տանում է դեպի մանկությունը հիշեցնելով նրան իր մայրիկի պատրաստած ռատատույը։ Հիացած ընթրիքից նա ցանկանում է շնորհակալություն հայտնել խոհարարին, սակայն Ալֆրեդոն խոստովանում է, որ ուտեստը առնետն է պատրաստել։ Հաջորդ օրը քննադատը մամուլում գովաբանում է Ալֆրեդոյին և նրա փոքրիկ խոհարարին՝ առանց բացահայտելու նրան։ Սակայն Սկինները տեղեկացնում է սանիտարահիգենիկ վերահսկողություն իրականացնող ընկերությունը, որ ռեստորանում առնետներ կան և ռեստորանը փակվում է։

Կոլետտը, ով այդ ընթացքում կարդացել էր Օգյուստ Գուստոյի «Յուրաքանչյուր ոք կարող է խոհարար լինել» գիրքը օգնում է Ալֆրեդոյին նոր ռեստորան բացել։ Եվ ի պատիվ այն ուտեստի, որը մատուցվել է Էգոյին ռեստորանը անվանակոչեցին Ռատատույ։ Ալֆրեդոն իր վրա է վերցնում սպասարկումը թողնելով խոհանոցը Կոլետտին և Ռեմիին։

Սաունդթրեքներ

խմբագրել
Անվանում Երկարություն
«Le Festin» 2:50
«Welcome to Gusteau's» 0:38
«"This is Me"» 1:41
«Granny Get Your Gun» 2:01
«100 Rat Dash» 1:47
«Wall Rat» 2:41
«Cast of Cooks» 1:41
«A Real Gourmet Kitchen» 4:18
«Souped Up» 0:50
«Is It Soup Yet?» 1:16
«A New Deal» 1:56
«Remy Drives a Linguini» 2:26
«Colette Shows Him le Ropes» 2:56
«Special Order» 1:58
«Kiss & Vinegar» 1:54
«Losing Control» 2:04
«Heist to See You» 1:45
«The Paper Chase» 1:44
«Remy's Revenge» 3:24
«Abandoning Ship» 2:55
«Dinner Rush» 5:00
«Anyone Can Cook» 3:13
«End Creditouilles» 9:16
«Ratatouille Main Theme» 2:09

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռատատույ (ֆիլմ)» հոդվածին։