Ռաֆայել Աբրահամյան
Ռաֆայել Աբրահամյան (19 դեկտեմբերի, 1959, Ստեփանակերտ - 18 մարտի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։ Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալակիր։
Ռաֆայել Արմենակի Աբրահամյան | |
---|---|
![]() | |
դեկտեմբերի 19, 1959 - մարտի 18, 1992 (32 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Աբրահամյանը ծնվել է 1959 թ. դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը։ Խորհրդային բանակում ծառայել է Նովոռոսիյսկում տեղակայված զորամասերից մեկում։ Աշխատում էր Ստեփանակերտում որպես վարսավիր։ Զոհվել է 1992 թ. մարտի 18-ին Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռաֆայել Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)