Ռաֆայել Նանուշյան
Ռաֆայել Պողոսի Նանուշյան (հունվարի 17, 1924, Ալաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - փետրվարի 29, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գծանկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։
Ռաֆայել Նանուշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1924 |
Ծննդավայր | Ալաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Վախճանվել է | փետրվարի 29, 1976 (52 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Նանուշյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 17-ին, Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում։ 1942 թվականին ավարտել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցն ու կամավոր մեկնել կարմիր բանակ։
Մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասից և ավարտվել Բեռլինում։ Մեծ հաղթանակից հետո էլ Ռաֆայելը երկու տարի ծառայել է խորհրդային բանակում, 1947 թվականին զորացրվել է, և հենց առաջին տարում էլ ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը, որն ավարտել է 1953 թվականին։ 1949 թվականին ուսանող Ռաֆայելը մասնակցել է հանրապետական ցուցահանդեսի։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Էջեր Հայրենական մեծ պատերազմից» նկարաշարը (1953) բարձր է գնահատվել ավագ սերնդի նկարիչների կողմից և նրանք էլ երաշխավորել են Ռաֆայելին ընդունվելու ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Նանուշյանի «Խաղաղություն աշխարհին» պլակատը 1961 թվականին Բեռլինի միջազգային ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի։ Նանուշյանը պարգևատրվել է շքանշանով և մեդալներով[1]։
Ռաֆայել Նանուշյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ձևավորել է Րաֆֆու «Պատմվածքներ», Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» (հայերեն) գրքերը։
Ստեղծագործություններ
խմբագրելԳծանկարների թերթեր՝
- «Կոմիտաս», 1969
- «Վարդան Մամիկոնյան», «Ամիրսպասալար Զաքարե», 1969
- «Նամակներ ռազմաճակատին»
Եռապատկեր՝
- «Մի սերնդի պատմություն», 1970
Պլակատներ՝
- «Թող փոթորիկն ուժգին պայթի»
- «Խաղաղություն ժողովուրդներին»
- «Կորչի պատերազմը» (դիպլոմ, 1959, Բեռլինի միջազգային ցուցահանդես)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Ուսանողի դիմանկար», Ռաֆայել Նանուշյան
- ↑ «Հ. Չոլախյանի դիմանկարը», Ռաֆայել Նանուշյան