Ռեգթայմ (ֆիլմ)

Միլոշ Ֆորմանի կինոնկարներից

Ռեգթայմ (անգլ.՝ Ragtime), Միլոշ Ֆորմանի 1981 թվականին նկարահանած գեղարվեստական ֆիլմ, Էդգար Լոուրենս Դոկտորոուի «Ռեգթայմ» վեպի էկրանավորումը։ Հակառասիստական կինոյի վառ օրինակ է, որը տարբեր գույների և ազգերի մարդկանց հանդուրժողականության և փոխըմբռնման կոչ է անում։ Կինոնկարում իր վերջին դերն է կատարել Ջեյմս Կեգնին։ Ռեգթայմը ներկայացվել է ութ Օսկար կինոմրցանակի։

Ռեգթայմ
անգլ.՝ Ragtime
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2][3] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքRagtime?
Թվական1981, նոյեմբերի 20, 1981 և հունվարի 21, 1982[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիլոշ Ֆորման[5][6]
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս
Սցենարի հեղինակMichael Weller?[6]
ԴերակատարներՋեյմս Կեգնի[5][7][2][…], Բրեդ Դուրիֆ[7][2][3][…], Moses Gunn?[7][3][6], Էլիզաբեթ ՄակԳովերն[7][2][3][…], Kenneth McMillan?[7][3][6], Հովարդ Ռոլինզ[6], Մերի Սթինբյորգեն[7][2][3][…], Սեմյուել Ջեքսոն[7][3][6], Ֆրեն Դրեշեր[7][3][6], Դեբբի Ալլեն[7][3][6], Ջեք Նիքոլսոն, Փեթ Օ'Բրայեն[7][2][3], Դոնալդ Օ'Քոնոր[7][2][3][…], Մենդի Պատինկին[7][3][6], Ջեֆրի Դեման[7][3][6], Ռոբերտ Ջոյ[7][3][6], Նորման Մեյլեր[7][3][6], Ջեֆ Դենիելս[5][7][3][…], Ռիչարդ Գրիֆիտս[7][6], Մայքլ Ջեթեր[7][3][6], Calvin Levels?[7], Բեսսի Լավ[7][6], Իթան Ֆիլիպս[7][6], Ջեյմս Օլսոն[7][3][6], Jake Dengel?, Nesbitt Blaisdell?, Valentine Pringle?, Յան Տրշիսկա[6], Ֆրենկի Ֆեյսոն[6], Andreas Katsulas?[6], Pavel Landovský?[6], Judi Trott?[6], Ջորջ Հարիս[6], Ջոն Ռացենբերգեր[6], Zack Norman?[6], Բարրի Դեննեն[6], Բոբ Շերման[6], Փեթ Գորման[6], Thomas A. Carlin? և Ջոն Ալդերսոն
ՕպերատորՄիրոսլավ Օնդրժիչեկ
ԵրաժշտությունՌենդի Նյուման
ՄոնտաժԷնն Վ. Քոութս
Պատմվածքի վայրՆյու Ջերսի և Նյու Յորք
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ և Նյու Ջերսի
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն155 րոպե և 150 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմում զուգահեռ մի քանի սյուժետային գիծ է գնում։ Գլխավորը պատմում է 20-րդ դարի սկզբի ամերիկյան ընտանիքի մասին։ Հայրը, մայր, տղան և «Կրտսեր եղբայր»-ը (անունները ֆիլմում չի նշվում) ապահովված և հանդարտ կյանք են վարում Նյու Յորքի արվարձաններից մեկում։ Մի անգամ մայրը տան մոտակայքում գտնում է մանկահասակ երեխան գրկին սևամորթ Սառային, որին ապաստան են տալիս։ Որոշ ժամանակ անց հայտնվում երեխայի հայրը՝ Ջոն Քոլհաուզ Ուոքեր կրտսերը, որը հեռացել էր սիրելիից, քանի որ չէր կարող ապահովել նրան։ Նա աշխատանք է գտել։ Ակումբում, աշխատանքի ընդունվելուց առաջ նա ռեգթայմ է նվագում։ Նրան ընդունում են աշխատանքի, նա նյութապես ապահովված է, գնում է ավտոմեքենա և ամուսնանում է Սառայի հետ։

Թվում է, թե Քոլհաուզների ընտանիքին ոչինչ չի սպառնում, բայց այստեղ սկսվում է ողբերգությունը։ Երբ Ջոնը գնում է հարսնացուի երևից, նրա ավտոմեքենան կանգնեցնում է հրշեջ խմբի պետ Ուիլի Քոնքլինը և անարգում վերջինիս ավտոմեքենան, որով փորձում է ցույց տալ Ջոնին, որ սևերն ու սպիտակները տարբեր տեսակի մարդիկ են։ Հպարտ և անկախ Ջոնը պահանջում է մաքրել ավտոմեքենան, որի արդյունքում բանտ է ընկնում։ Սառան արդարություն է փնտրում փոխնախագահ Չարլզ Ֆերբենկսի մոտ, փորձում է նրա մոտենալ կայարանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։ Բայց այդ ժամանակ սևամորթ կնոջ համար դա համարձակ քայլ էր, և ոստիկանները նրան ծեծելով մահվան դուռ են հասցնում։ Ջոնը իր ընկերների հետ վրիժառության պլան է մտածում։ Նրանց է միանում ընտանիքի «Կրտսեր եղբայր»-ը, ով հրավառության մասնագետ էր։

Ջոնը ընկերների հետ գրավում են Նյու Յորքի Մորգանի անվան գրադարանի ու թանգարանի շենքը, ականպատում են այն, և պահանջում իրենց հանձնել հրշեջին, որից սկսել այս պատմությունը։ Գրադարանի փրկության գործողությունը ղեկավարում է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ռեյլենդեր Ուոլդոն (Ջեյմս Կեգնի)։ Առաջինը, որ նա անում է՝ հրամայում է բերել հրշեջին և հանձնել սևամորթին։

Վերջին պահին Ջոնը որոշում է ողջ թողնել հրշեջին և չպայթեցնել շենքը, բայց պահանջում է վերադարձնել իր լվացած ավտոմեքենան (դրանով նշելով իր բարոյական հաղթանակը), և երբ դա իրականանում է, սպիտակ դրոշով դուրս է գալիս գրադարանի շենքից։ Ուոլդոն հրամայում է դիպուկահարներին սպանել նրան։ Ջոնի հանցակիցները օգտագործելով նրա ավտոմեքենան, «Կրտսեր եղբոր» հնարամտության շնորհիվ խույս են տալիս ոստիկանությունից։

Սյուժեի մյուս գիծը դերասանուհի և մոդել Էվելին Նեսբիթի պատմությունն է։ Նրան սիրահարվել էր «Կրտսեր եղբայր»-ը, բայց դերասանուհին նրանից հետո հրապուրվում է հրեա վտարանդի Աշքենազիով, որը կինոպրոդյուսերի հիանալի կարիերա է անում, որը դարասկզբին նոր մասնագիտություն էր։

Մրցանակներ

խմբագրել

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել