Ռեգիմանտաս Ադոմայտիս
Ռեգիմանտաս Ադոմայտիս (լիտ.` Regimantas Adomaitis, հունվարի 31, 1937[1], Շյաուլյայ, Լիտվա[2] - հունիսի 20, 2022, Վիլնյուս, Լիտվա), թատրոնի և կինոյի լիտվացի խորհրդային դերասան։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985 թ.):
Ռեգիմանտաս Ադոմայտիս լիտ.՝ Regimantas Adomaitis | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1937[1] |
Ծննդավայր | Շյաուլյայ, Լիտվա[2] |
Մահացել է | հունիսի 20, 2022 (85 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան (1959) և Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (1958) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լիտվա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Աշխատավայր | Q12664509?, Kaunas State Drama Theatre? և Lithuanian National Drama Theatre? |
Ամուսին(ներ) | Eugenija Bajorytė? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌեգիմանտաս Ադոմայտիսը ծնվել է Լիտվայի Շյաուլյայ քաղաքում։ Արծաթե մեդալով ավարտել է դպրոցը և ընդունվել Վիլնյուսի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ Այն ավարտել է 1959 թվականին, սակայն արդեն 1958 թվականից սովորել է Վիլնյուսի կոնսերվատորիայի (ներկայիս` Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա) դերասանական բաժնում։ Ստացել է նաև մաթեմատիկական կրթություն։ 1962-1963 թվականներին Մարիամպոլեյի դրամատիկական թատրոնում դերասան էր, իսկ 1963-1967 թվականներին հանդես է եկել Կաունասի դրամատիկական թատրոնում։ 1967 թվականից նա Վիլնյուսում գտնվող Լիտվայի պետական ակադեմիական դրամայի թատրոնի դերասան է (ներկայումս` Լիտվայի ժողովրդական դրամատիկական թատրոն)[3]։
Ռեգիմանտաս Ադոմայտիսը խաղացել է նաև այլ թատրոններում և նկարահանվել կինոյում։ Արժանացել է բազմաթիվ կոչումների ու մրցանակների[4][5][6][7]։ 1988 թվականին անդամակցել է Լիտվայի «Սայուդիս» (Sąjūdis, «Շարժում») հասարակական-քաղաքական կազմակերպությանը[8]։ 1989-1991 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր։
Մի առիթով տաղանդավոր դերասանն ասել է . «Մեծ բավականություն եմ զգում, երբ կարողանում եմ հանդիսատեսին բացահայտել իմ մարմնավորած հերոսների արիությունը։ Ինձ հրապուրում են հերոսականությամբ և կյանքի ճիշտ ընկալմամբ հագեցված բնավորությունները։ Հերոսականություն, որը ծնվում է անհատի համոզմունքից, իր գործի արդարացիության նկատմամբ ունեցած սեփական հավատից։
Ադոմայտիսի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել նաև ռեժիսորներ Ալեքսանդր Գորդոնի «Սերգեյ Լազո» (1967), Վալենտին Վինոգրադովի «Արևելյան միջանցք» (1967), Վիտաուտաս Ժայակյավիչուսի «Զգացմունք» (1968), ինչպես նաև 1973 թվականի մոսկովյան 8-րդ միջազգային կինոփառատոնում Ոսկե մրցանակի արժանացած «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1972), Ջորջ Կյուքորի խորհրդա-ամերիկյան «Կապույտ թռչուն» (1975), ինչպես նաև «Վթար» հեռուստատեսային կինոնկարում։
Կյանքի վերջին տարիներին եղել է ծանր հիվանդ, մահացել է 2022 թվականի հունիսի 20-ին 85 տարեկան հասակում[9]։
Անձնական կյանք
խմբագրելՌեգիմանտաս Ադոմայտիսն ամուսնացած էր դերասանուհի և երգչուհի Էուգենիա Բայորիտեի հետ։ Ունի երեք որդի։ Էուգենիա Բայորիտեն մահացել է 2011 թվականին։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1963 | Մեկ օրվա ժամանակագրություն | Vienos dienos kronika | օդաչու |
1965 | Ոչ ոք չէր ուզում մեռնել | Niekas nenorėjo mirti | Դոնատաս |
1966 | Արևելյան միջանցք | Восточный коридор | Իվան Լոբաչ |
1967 | Մեծահասակ մարդկանց խաղեր | Suaugusių žmonių žaidimai | Բրոնյուս |
1967 | Սերգեյ Լազո | Сергей Лазо | Սերգեյ Լազո |
1968 | Զգացմունքներ | Jausmai | Կասպարաս |
1970 | Լիր արքա | Король Лир | Էդմոնդ |
1970 | Տղամարդկային ամառ | Vyrų vasara | Աուգուստինաս |
1970 | Կոլումբոսի մասին ողջ ճշմարտությունը | Visa teisybė apie Kolumbą | բժիշկ Անտոնիո |
1971 | Քարը քարի վրա | Akmuo ant akmens | կոմս |
1972 | Այդ քաղցր բառը՝ ազատություն | Это сладкое слово — свобода! | Ֆրանսիսկո Վարդես |
1973 | Վոլց - մի գերմանական անիշխանականի կյանքն ու կերպարանափոխումը | Wolz - Leben und Verklärung eines deutschen Anarchisten | Իգնաց Վոլց |
1974 | Սատանայի հարսնացուն | Velnio nuotaka | Գիրդվայնիս |
1974 | Վթար | Авария | Ալֆրեդո Տրապս |
1975 | Մեն մենակ | Mann gegen Mann | Ռոբերտ Նիման |
1976 | Կորած արյուն | Sodybų tuštėjimo metas | Ադոմաս Վայնորաս |
1977 | Յուլյա Վրևսկայա | Юлия Вревская | Վասիլի Վերեշչագին |
1977 | Թշնամիները | Враги | Յակով Բարդին |
1978 | Կենտավրոսներ | Кентавры | Օռլանդո Լետելյեր |
1979 | Դեմքը թիրախին | Veidas taikinyje | Ֆիշեր |
1979 | Չքաղված վայրի ծաղիկների շերտը | Полоска нескошенных диких цветов | դպրոցի տնօրեն |
1980 | Կյանքը հիասքանչ է | Жизнь прекрасна (La vita è bella) | քննիչ |
1980 | Հարսնացուն | Die Verlobte | Գերման Ռայմերս |
1980 | Փաստ | Faktas | Բուցկուս |
1980 | Հանգստացողների կյանքից | Из жизни отдыхающих | Ալեքսեյ Պավլիշչև |
1981 | Ամերիկյան ողբերգություն | Amerikietiška tragedija | Օրվիլ Մեյսոն |
1981 | Մեղրամիսն Ամերիկայում | Medaus mėnuo Amerikoje | Դեյվիդ |
1982 | Ներեցեք, խնդրեմ | Atsiprašau | Աչաս |
1982 | Տրեստը, որը սնանկացավ | Трест, который лопнул | Էնդի Տակեր |
1982 | Հարուստը, աղքատը... | Turtuolis, vargšas… (Богач, бедняк…) | Թեոդոր Բոյլան |
1983 | Կանաչ բեռնասայլը | Зелёный фургон | Ալեքսանդր Երմակով |
1983 | Միրաժ | Mirāža (Мираж) | Ֆրենկ Մորգան |
1983 | Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով | Skrydis per Atlantą | Դյեդոնե |
1984 | Եվ հաղթանակի հիասքանչ ակնթարթը | …И прекрасный миг победы | մարզիչ |
1984 | Հարսանիք անտառում | Свадьба в лесу | Ֆելիքսաս |
1986 | «Մերսեդեսում» գտնվող մարդու գործը | Досье человека в „Мерседесе“ | Ինգմար Ռոս |
1986 | Կարուսել` շուկայական հրապարակում | Карусель на базарной площади | Ալեքսեյ Պրյախին |
1986 | Քամելեոնի խաղը | Chameleono žaidimai (Игра хамелеона) | Ռոբեր |
1989 | Դժվար է աստված լինել | Трудно быть богом (Es ist nicht leicht ein Gott zu sein) | Ալեքսանդր Վեյլանդ |
1993 | Մահվան հրեշտակները | Ангелы смерти | Յոհան ֆոն Շրյոդեր |
1993 | Դու կաս... | Ты есть… | Վերշինին |
1993 | Պառակտում | Раскол | Գեորգի Պլեխանով |
1993 | Հին աստվածներ | - | - |
1993 | Սպանության միջոց | Способ убийства | Փիթ Բիրնս |
1995 | Կապրենք | Будем жить | - |
1995 | Գայլի արյուն | Волчья кровь | գնդապետ |
1995 | Բնանկար` երեք լողորդուհիներով | Пейзаж с тремя купальщицами | - |
1996 | Աննա | Anna | - |
1996 | Տղամարդ երիտասարդ կնոջ համար | Мужчина для молодой женщины | Օլեգ |
2004 | Մոսկովյան սագա | Московская сага | Ռեստոն |
2004 | Անդունդի բանալիները. Ուրվականների որս | Ключи от бездны: Охота на призраков | Մարտինսոն |
2004 | Երկկենցաղ մարդը. Ծովային սատանա | Человек-амфибия. Морской дьявол | Սալվատոր |
2007 | Երրորդ երկինքը | Третье небо | տեր |
2008 | Կանայք ավելի լավ են ստում | Moterys meluoja geriau | Ռիչարդաս |
2008 | Սառցե համբույր | Iskyss | Վալերի Կասուլ |
2010 | Շրջանակներ ջրի վրա | I cerchi nell'acqua | Գրիմալդի |
2011 | Նռան համը | Вкус граната | Անվար |
2012 | Իմ միակ մեղքը | Единственный мой грех | պատկերասրահի տեր |
2013 | Իմ երազանքի ափերը | Берега моей мечты | Ջոն Մակլոու |
2013 | Հինգերորդ պահազորը | Пятая стража | կոմս Դրակուլա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1043330364 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Lietuvos nacionalinis dramos teatras: Regimantas Adomaitis». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семенов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др.. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
- ↑ Декрет Президента Литвы от 10 февраля 1997 года № 1200 (Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine)(լիտվ.)
- ↑ Указ Президента України 5 листопада 1998 року № 1214/98 «Про нагородження відзнаками Президента України»(ուկր.)
- ↑ Декрет Президента Литвы от 14 июня 2012 года № IK-1093 (Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine)(լիտվ.)
- ↑ «Регимантас Адомайтис // Имена // Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Умер известный литовский актер Регимантас Адомайтис». www.lt.sputniknews.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.