Ռեյչել Էմիլի Նիկոլս (անգլ.՝ Rachel Emily Nichols, հունվարի 8, 1980(1980-01-08)[1], Օգաստա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և մոդել։

Ռեյչել Նիկոլս
Ծնվել է1980 թվական հունվարի 8
ԾննդավայրՕգաստա, Մեն, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Cony High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Ռեյչել Էմիլի Նիկոլս
Rachel Emily Nichols
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2000 թվական-այժմ
Ամուսին(ներ)Սքոթ Ստաբեր (2008-2009 թվականներ)

Վաղ տարիները և մոդելի կարիերան

խմբագրել

Ռեյչել Նիկոլսը ծնվել է Օգաստա քաղաքում, Մեն նահանգ, Ջիմ և Էլիսոն Նոկոլսների ընտանիքում։ Նրա հայրը եղել է դպրոցական ուսուցիչ[2]։ Դպրոցում սովորելու տարիներին Ռեյչելը զբաղվել է թեթև ատլետիկայով (թռիչք բարձրություն)[3], իսկ ավագ դասարաններում փոխանակման ծրագրով սովորել է Ֆրանսիայում։

1995 թվականից, ուսուցմանը զուգահեռ, նա սկսում է աշխատել մոդելային բիզնեսում։ Ռեյչելը նկարահանվում է Abercrombie & Fitch, Guess? և L’Oréal[4] ընկերությունների համար գովազդային հոլովակներում, ինչպես նաև եղել է հաղորդավարուհի MTV-ում[5]։ 1998 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ ուսումնասիրում է տնտեսագիտություն, հոգեբանություն, ինչպես նաև, դրամա։ Ռեյչելը համալսարանը ավարտում է 2003 թվականին[3]՝ մաթեմատիկայի և տնտեսագիտության բնագավառի դիպլոմով[6][7]։

Դերասանական կարիերա

խմբագրել

2000 - 2005 թվականներ

խմբագրել

Ռեյչելը կինոյում իր նորամուտը նշում է 2000 թվականին, «Աշունը Նյու Յորքում» («Autumn in New York») ռոմանտիկ դրամայում էպիզոդիկ դերով[5]։ 2002 թվականին, շնորհիվ իր գործակալի, նա սհանում է էպիզոդիկ դեր «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի չորրորդ եթերաշրջանում։ Նույն թվականին Ռեյչելը խաղում է իր առաջին խոշոր դերը «Տխմարը և տխմարից տխմարը։ Երբ Գարին հանդիպում է Լլոյդին» («Dumb & Dumberer: When Harry Met Lloyd») կատակերգությունում։ Չնայած ֆիլմը ենթարկվում է կտրուկ քննադատության[8], Ռեյչելը ձեռք է բերում մեծ փորձ։ Հաջորդ տարի նա նկարահանվում է «Քննարկելով Ռոբերտ Լիին» («Debating Robert Lee») անկախ ֆիլմում, ինչպես նաև «Կրակի գիծ»(«Line of Fire») սերիալի երկու դրվագներում։ 2004 թվականի օգոստոսին նա ստանում է երկրորդ կարգի դերեր «Ամիթիվիլի սարսափը» («The Amityville Horror», 2005 թվական) և «Մութ անտառ» («The Woods», 2006 թվական) ֆիլմերում[9]։ «Ամիթիվիլի սարսափը»-ը քննադատների կողմից արժանանում է սառը ընդունելության[10], սակայն ունենում է կոմերցիոն հաջողություն[11]։

Առաջին հաջողությունը Ռեյելին գալիս է «Կրակի գիծ» սերիալում նկարահանվելուց հետո։ 2005 թվականին թողարկվում է «Հատուկ բաժին» («The Inside») սերիալը, որում նա խաղում է ԿՀՎ-ի գործակալ Ռեբեկա Լոկկի դերը։ Այնուհետև Ռեյչելը շաղում է համակարգչային մասնագետ Ռեյչել Գիբսոնի դերը «Լրտեսուհին» («Alias», 2005—2006 թվականներ) սերիալում, իսկ 2005 թվականին՝ փոքրիկ դեր «Վաճառողուհին» («Shopgirl») ռոմանտիկ դրամայում։

2006 թվական - ներկա ժամանակներ

խմբագրել

Սարսափների «Մութ անտառ» ֆիլմի թողարկումը հետաձգվում է 18 ամսով[12] և այն թողարկում են DVD տարբերակով, 2006 թվականի հոկտեմբերին[13]։ 2007 թվականին Ռեյչելն ուներ փոքրիկ դեր «Վերակենդանացնելով չեմպիոնին» («Resurrecting the Champ») դրամայում։ Նա խաղում է գրող Ջոշ Պարթնետի ասիստենտուհուն, որը համարում էր, որ գտել է բռնցքամարտի նախկին լեգենդին (Սեմյուել Լ. Ջեքսոն), որը անտուն է դարձել։ Նույն թվականին Ռեյչելը նկարահանվում է «Չառլի Ուիլսոնի պատերազմը» («Charlie Wilson's War») քաղաքական դրամայում և «Them» ֆանտաստիկ սերիալի[14] նախնական թողարկումում. որն այդպես էլ արտադրության չի ընդունվում Fox կինոընկերության կողմից[15]։

Իր առաջին գլխավոր դերը Ռեյչելը խաղում է «Ավտոկանգառ» («P2», 2007 թվական) ֆիլմում։ Նա խաղում է աղջկա դեր, որը մոլագար-պահապանի հետ փակված է հայտնվում ստորգետնյա ավտոկանգառում։ Այնուհետև Ռեյչելը նկարահանվում է երկրորդական կարգի դերում «Ջինսեր-թալիսման 2» («The Sisterhood of the Traveling Pants 2», 2008 թվական) ֆիլմում, որից հետո, 2007 թվականի նոյեմբերին, նա նկարահանվում է «Աստղային ուղի» («Star Trek», 2009 թվական) ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումները ընթանում էին հույժ գաղտնի շրջանակներում և այդ պատճառով մի ամիս նույնիսկ չգիտեր իր կերպարի անունը։

2008 թվականին Ռեյչելը խաղում է «Կոբրայի թռիչքը» («G.I. Joe: The Rise of Cobra») մարտաֆիլմի գլխավոր հերոսներից մեկին[7]։ Նրա կերպարը՝ Շեյնա «Սքարլեթ» Օ’Հարան, որակյալ մասնագետ է հակահետախուզություն և մարտական արվեստի բնագավառում։

2012 թվականից մինչ այժմ նկարահանվում է Կիրա Քեմերոնի դերում «Կոնտինում» («Continuum») սերիալում։

Անձնական կյանք

խմբագրել

2008 թվականի հուլիսի 26-ին Ռեյչել Նիկոլսը ամուսնանում է պրոդյուսեր Սքոթ Սթաբերի (անգլ.՝ Scott Stuber) հետ, սակայն 2009 թվականի փետրվարին նրանք բաժանվում են[16]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2000 Աշունը Նյու Յորքում Autumn in New York մոդել բարում
2002 Սեքսը մեծ քաղաքում Sex and the City Ալեքսա
2003 Տխմարը և տխմարից տխմարը։ Երբ Գարին հանդիպում է Լլոյդին Dumb & Dumberer։ When Harry Met Lloyd Ջեսիկա
2004 Քննարկելով Ռոբերտ Լիին Debating Robert Lee Trilby Moffat
2004 A Funny Thing Happened at the Quick Mart Ջենիֆեր
2004 Կրակի գիծ Line of Fire Ալեքս Մայեր
2005 Ամիթիվիլի սարսափը The Amityville Horro Լիզա
2005 Պարոն Դրամատիկ Mr. Dramatic աղջիկ բարում
2005 Հատուկ բաժին The Inside հատուկ գործակալ Ռեբեկա Լոկ
2005 Վաճառողուհին Shopgirl Թրեյի ընկերուհին
2005-2006 Լրտեսուհին Alias Ռեյչել Գիբսոն
2006 Մութ անտառ The Woods Սամանթա Վայս
2007 Նրանք Them Դոննա Շոո
2007 Վերակենդանացնելով չեմպիոնին Resurrecting the Champ Պոլլի
2007 Ավտոկանգառ P2 Անժելա Բրիջես
2007 Չառլի Ուիլսոնի պատերազմը Charlie Wilson's War Սյուզան
2008 Ջինսեր-թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Ջուլիա Բեկվիտ
2009 Աստղային ուղի Star Trek Հեյլա
2009 Ամերիկյան իրավաբանություն U.S. Attorney Իվ Չեյզ
2009 Կոբրայի թռիչքը G.I. Joe։ The Rise of Cobra Շեյնա «Սքարլեթ» Օ’Հարա
2009 Վաճառվում է տիրոջ կողմից For Sale by Owner Աննա Ֆարիեր
2010 Մեսկադա Meskada Լեսլի Սպենսե
2010 Ollie Klublershturf vs the Nazis Դանիելա
2010-2011 Մտածել ինչպես հանցագործը Criminal Minds Էշլի Սիվեր
2011 Կոնան-բարբբարոս Conan the Barbarian Թամարա
2011 Տղան, աղջիկը և թութակը A Bird Of The Air Ֆիոնա
2012 Կոնտինում Continuum Կիրա Քեմերոն
2012 Ալեքս Կրոսս Alex Cross Մոնիկա Էշ
2014 Տոկարև Tokarev Վանեսսա

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել