Ռեյչել Ուայզ
Ռեյչել Հաննա Ուայզ (անգլ.՝ Rachel Hannah Weisz , մարտի 7, 1970[1][2][3][…], Վեստմինստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Մումիա», «Մումիան վերադառնում է», «Կոնստանտին. Խավարի տիրակալը», «Ագորա» և «Ֆրեդ Կլաուս՝ Սանտայի եղբայրը» ֆիլմերից։
Ռեյչել Ուայզ անգլ.՝ Rachel Weisz | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1970[1][2][3][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Վեստմինստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Բենենդենի դպրոց, Թրինիթի Հոլ, Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց և Սբ Պետրոսի աղջկական դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, աուդիոգրքեր կարդացող, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Դենիել Քրեյգ[4] |
Համատեղ ապրող(ներ) | Դարրեն Արոնոֆսկի |
Երեխա(ներ) | Grace Craig? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌեյչել Հաննա Ուայզը ծնվել է 1970 թվականի մարտի 7-ին Լոնդոնում։ Հայրը՝ Ջորջ Ուայզը, ազգությամբ հրեա է, ծնվել է Հունգարիայում և հետագայում դարձել գյուտարար։ Նա ստիպված է եղել իր ընտանիքի հետ փախչել Անգլիա, որպեսզի խուսափի նացիստների հետապնդումներից։ Ռեյչելի մայրը՝ Էդիթ Ռութը (օրիորդական ազգանունը՝ Տայխ, Teich), ծնվել է Վիեննայում և ունի հրեական, հունգարական-կաթոլիկական և իտալական արմատներ[7][8]։ Նրա մորական պապը՝ Ալեքսանդր Տայխը, եղել է Հրեա ուսանողների համաշխարհային միության (World Union of Jewish Students) քարտուղար[9][10][11], իսկ մորական կողմից նրա նախատատերից մեկը ծագումով եղել է Իտալիայից[8]։ Ըստ Ռեյչելի՝ ինքը մեծացել է «մտավորական հրեական ընտանիքում»[12] և իրեն համարում է հրեա[13]։ Նա ունի քույր՝ Միննին, որ մասնագիտությամբ նկարիչ է։
Ուայզը սովորել է անգլիական գրականություն Քեմբրիջի համալսարանում։ Ուսման ընթացքում նա մասնակցել է ուսանողական տարբեր բեմադրությունների, ինչպես նաև եղել է Cambridge Talking Tongues կոչվող ուսանողական դրամատիկական խմբի հիմնադիրներից մեկը[14]։
Կինոկարիերա
խմբագրելՈւայզը ճանաչման է արժանացել 1994 թվականին Gielgud Theatre թատրոնում Design for Living պիեսի բեմադրության մեջ կատարած դերի շնորհիվ[15][16]։ Մինչ այդ Ռեյչելն արդեն ունեցել էր հեռուստատեսությունում աշխատելու փորձ, և նույն թվականին նա շարունակել է իր կարիերան՝ նկարահանվելով «Շղթայական ռեակցիաW ֆիլմում, որից հետո նկարահանվել է Բեռնարդո Բերտոլուչիի «Խուսանավող գեղեցկություն» ֆիլմում։ Դրան հետևել են հաջողության արժանացած այլ ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մումիա» (1999) և «Կոնստանտին։ Խավարի տիրակալը» (2005)։
2005 թվականին Ուայզը նկարահանվել է «Նվիրված այգեգործը» ֆիլմում, որ ստեղծվել է Ջոն Լե Կարրեի համանուն գրքի հիման վրա։ Այդ ֆիլմում կատարած դերի համար նա 2006 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս»[17] և «Օսկար»[18] մրցանակների «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։
2006 թվականի վերջին էկրան է բարձրացել «Շատրվան» ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը եղել է Ուայզի փեսացուն՝ Դարրեն Արոնոֆսկին[19]։ Դրանից բացի 2006 թվականին Ուայզը նկարահանվել է ռեժիսոր Վոնգ Կարվայի «Իմ հապալասե գիշերներ» ֆիլմում։
Անձնական կյանք
խմբագրել2001 թվականի ամռանը Ռեյչել Ուայզն սկսել է հանդիպել ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկու հետ, որի հետ ծանոթացել էր «Իրերի կերպարը» պիեիս վրա աշխատելու ընթացքում։ 2002 թվականին Ուայզը տեղափոխվել է Արոնոֆսկու մոտ՝ Նյու Յորք։ 2005 թվականին զույգը նշանադրվել է։ 2006 թվականի մայիսի 31-ին ծնվել է նրանց որդին՝ Հենրին[20][21]։ 2010 թվականի նոյեմբերին Ուայզն ու Արանոֆսկին հայտարարել են իրենց բաժանվելու մասին[22]։
2010 թվականի դեկտեմբերին Ուայզն սկսել է հանդիպել դերասան Դենիել Քրեյգի հետ։ Նրանք ամուսնացել են 2011 թվականի հունիսի 22-ին Նյու Յորքում, որտեղ տեղի է ունեցել գաղտնի արարողություն, որին ներկա է եղել ընդամենը չորս մարդ, ներառյալ Քրեյգի դուստրն ու Ուայզի որդին[23]։ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ զույգը դուստր է ունեցել[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ https://people.com/celebrity/rachel-weisz-daniel-craig-married/
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2006
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Lane, Harriet (1999 թ․ հունիսի 13). «Toast of the tomb». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 8,0 8,1 «Rachel Weisz thinks globally, and Italians win». Sarasota Herald-Tribune. The New York Times Company. 2001 թ․ ապրիլի 25. էջեր 2A. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Richmond, Colin; Antony Robin Jeremy Kushner (2005). Campaigner against antisemitism: the Reverend James Parkes, 1896–1981. page 17: Vallentine Mitchell. էջ 312. ISBN 9780853035732. «In the 1970s, Edith Weisz, the mother of the actress, Rachel, wrote to Parkes about the rescue of her father, Alexander Teich. Parkes, along with Bentwich, had been responsible for bringing Teich out of imminent danger in Vienna...»
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Chertok, Haim (2006). He also spoke as a Jew: the life of James Parkes. Vallentine Mitchell. էջ 266. ISBN 0853036446. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ Parkes, James William (1982). End of an exile: Israel, the Jews, and the Gentile world. Micah Publications. էջ 255. ISBN 0916288129. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ Rachel’s Weisz guy | Mail Online(անգլ.)
- ↑ Index Magazine(անգլ.)
- ↑ Foley, Jack. «IndieLondon: Definitely Maybe – Rachel Weisz interview». Indielondon.co.uk. Indielondon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ Shenton, Mark (2009 թ․ ապրիլի 17). «London's Donmar warehouse season to feature Weisz, West, Molina». Playbill. Playbill, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Flint Marx, Rebecca (2010). «Rachel Weisz bio, movies and television». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Constant Gardener, The». Golden Globe Awards Official Site. Hollywood Foreign Press Association. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «The 78th Academy Awards (2006) Nominees and Winners». Academy Awards Official Site. Academy of Motion Picture Arts and Sciences. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «The Fountain – Cast». AllMovie. Rovi Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Oscar winner Rachel Weisz has baby boy». USA Today. Gannett Company, Inc. 2006 թ․ հունիսի 1. Վերցված է 2007 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Silverman, Stephen M. (2006 թ․ հունիսի 1). «Rachel Weisz has a boy». People Magazine. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Rachel Weisz & Darren Aronofsky Split Up». People. 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Thompson, Jody (2011 թ․ հունիսի 25). «"The name's Craig, Mrs Craig: Rachel Weisz 'secretly marries James Bond star Daniel Craig in undercover ceremony'"» (անգլերեն). The Daily Mail (UK). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Javed, Saman (1 сентября 2018). «Daniel Craig and Rachel Weisz welcome first child together». The Independent (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Ուայզ» հոդվածին։ |