Ռենե Լաեննեկ
Ռենե Թեոֆիլ Հիացինտ Լաեննեկ (ֆր.՝ René-Théophile-Hyacinthe Laënnec, փետրվարի 17, 1781, Կեմպեր, Ֆինիստեր դեպարտամենտ, Ֆրանսիա – օգոստոսի 13, 1826, Կեռլուանեկ, Ֆինիստեր դեպարտամենտ, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը։
Ռենե Լաեննեկ René Laënnec | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1781[1][2][3][…] Կեմպեր |
Մահացել է | օգոստոսի 13, 1826[1][2][3][…] (45 տարեկան) Kerlouarnec, Պլոարե բնական մահով |
Բնակության վայր(եր) | Immeuble, 5 place du Bouffay? |
Քաղաքացիություն | Հայիթի |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | բժիշկ, գյուտարար և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[4] և Փարիզի բժշկության դպրոց |
Գործունեության ոլորտ | բժշկություն |
Անդամակցություն | Ազգային բժշկական ակադեմիա և Société anatomique de Paris? |
Ալմա մատեր | Նեկկեր-Անֆան-Մալյադ հիվանդանոցային կենտրոն |
Տիրապետում է լեզուներին | բրետոներեն, ֆրանսերեն[5] և գերմաներեն[6] |
Գիտական ղեկավար | Գիյոմ Դյուպյուիտրեն[7] |
Եղել է գիտական ղեկավար | Pierre Charles Alexandre Louis?[7] |
Ինչով է հայտնի | ստետոսկոպի ստեղծող |
Պարգևներ | |
Հայր | Թեոֆիլ-Մարի Լաեննեկ |
René-Théophile-Hyacinthe Laennec Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1781 թ. փետրվարի 17-ին, ֆրանսիական Կեմպեր քաղաքում։ 1786 թ.-ին, մոր մահից հետո Ռենեին դաստիարակել է սկզբում վանական հորեղբայրը, իսկ վեց տարի հետո՝ մյուս հորեղբայրը՝ Նանտի համալսարանի ռեկտոր, հայտնի բժիշկ Գիյոմ Լաեննեկը։ 14 տարեկանում ավարտել է դասական դպրոցը՝ լավ տիրապետելով գերմաներեն, անգլերեն, հունարեն և լատիներեն լեզուներին։ Արդեն 14 տարեկանից բժշկագիտություն էր սովորում Նանտի հոսպիտալներում, հաճախում էր սեկցիանների։ Լաեննեկի սիրելի բժիշկն էր համարվում Ֆրանսիայի ինստիտուտի և Փարիզյան գիտությունների ակադեմիայի անդամ, փարիզյան բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Գիյոմ Դյուպյուիտրենը։ 1799 թվականին ծառայության է անցել հանրապետական բանակ, որպես վիրաբույժի ասիստենտ։ 1801 թ.-ին աշխատել է Փարիզի կլինիկաներից մեկում՝ Մ. Բիշի և Ժ. Կորվիզարի (վերջինս եղել է Նապոլեոն Բոնապարտի անձնական բժիշկը) ղեկավարությամբ։ 1802 թվականին լույս է տեսել Լաեննեկի առաջին գիտական աշխատանքը՝ նվիրված պերիտոնիտի սիմպտոմների նկարագրությանը։ Շուտով դրան հետևում են նոր հոդվածներ լյարդի ցիռոզի և գլխուղեղի թաղանթների անատոմիայի վերաբերյալ։ 1804 թվականին Լաեննեկը պաշտպանել է «Հիպոկրատի ուսմունքը և պրակտիկ բժշկությունը» դիսերտացիան։ Այնուհետև զբաղվել է մասնավոր բժշկական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հիվանդների զննման արդյունքներին։ 1814 թ.-ին դարձել է «Բժշկական հանդես»-ի («Journal de Médecine») գլխավոր խմբագիր։ Առաջին համաշխարհայինի ժամանակ աշխատել է Սալպետրիեր հոսպիտալում։ 1816 թվականից աշխատել է Նեկկերի փարիզյան հիվանդանոցում՝ որպես բժիշկ։
Փարիզի դիահերձման դահլիճներից մեկում, տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց դիակների վրա աշխատելու (տուբերկուլյոզային ողի սղոցման) ժամանակ, Լաեննեկը վնասել է իր ցուցամատը. որոշ ժամանակ անց վերքի տեղում առաջացել է տուբերկուլյոզային թմբիկ, որն էլ 21 տարի անց պատճառ է դարձել նրա մահվան՝ միլիար տուբերկուլյոզից։
Լաեննեկը ընտրվել է Կոլլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր և Բժշկական ակադեմիայի անդամ, ամբիոն է ստացել Շարիտե կլինիկական հիվանդանոցում։
Մահացել է Կեռլուանեկում, 1826 թ.-ի օգոստոսի 13-ին։
Նշանակությունը
խմբագրել1816 թ.-ին ստեղծել է ստետոսկոպը և մշակել հիվանդների լսման նոր եղանակ։ Իր այդ գործիքի օգնությամբ Լաեննեկը բացահայտել է կրծքավանդակի օրգանների հիվանդությունների սիմպտոմները, տվել է այդ հիվանդությունների ստույգ նկարագրությունը, համադրել կլինիկական տվյալները պաթոանատոմիական պատկերի հետ։ Հետազոտության արդյունքները 1818 թվականի փետրվարին ներկայացրել է Բժշկական հանրության նիստին, իսկ 1819 թվականի ապրիլին հրատարակել է «Տրակտատ անուղղակի աուսկուլտացիայի և թոքերի ու սրտի հիվանդությունների մասին» (Traité de l'auscultation médiate, et des maladies des poumons et du coeur) աշխատությունը՝ յուրաքանչյուր օրինակին կցելով մեկական ստետոսկոպ։ Այդ տրակտատում Լաեննեկը առաջին անգամ տվել է թոքերի տուբերկուլյոզի պարզ նկարագիրը՝ կլինիկական և անատոմիական ասպեկտներում, նշել հնարավոր բուժման եղանակները, բերել կավեռնաների սպիացման անատոմիական և կլինիկական օրինակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Roguin A., Rogers K. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Լաեննեկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 468)։ |