Ռիբոզ պենտոզների (ալդոպենտոզ) խմբի միաշաքար։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ D, L և պասսիվ ռացեմատ ձևերով։

Ռիբոզ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(2R,3R,4R)-2,3,4,5-տետրահիդրօքսիպենտանալ (D-ռիբոզ)
(2S,3S,4S)-2,3,4,5-տետրահիդրօքսիպենտանալ (L-ռիբոզա)
Ավանդական անվանումռիբոզա, ռիբոպենտոզ
Ռացիոնալ բանաձևC5H10O5
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրումջրում լավ լուծելի է գ/100 մլ
Դասակարգում
CAS համար55058-43-0
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ

խմբագրել

Ջրում լավ լուծվող բյուրեղներ են, հալվածության ջերմաստիճանը 86-87 °C (D ձևը)։ Կազմում է բոլոր կենդանի օրգանիզմների կարևորագույն միացությունների (ռիբոնուկլեինաթթուներ, նուկլեոտիդներ, միանուկլեոտիդներ և երկնուկլեոտիդներ, ինչպես նաև կոֆերմենտներ և բակտերիալ բազմաշաքարներ) բաղադրամասը, որոնք բջիջներում իրականացնում են ինֆորմացիայի և էներգիայի փոխադրումը։

 
ալֆա D,L-ռիբոզ
 
Բետա D,L-ռիբոզ

Գրականություն

խմբագրել
  • Merck Index, 11th Edition, 8205
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 657