Ռիգայի վագոնաշինական գործարան
Ռիգայի վագոնաշինական գործարան, (լատիշ․՝ Rīgas Vagonbūves Rūpnīca, RVR) , Լատվիայի մեքենաշինական խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ 1895 թվականին Ռիգայում հիմնադրել է գործարար Օսկար Ֆրեյվիրտը և անվանել Phoenix (Փյունիկ)։ RVR-ը երկար տարիներ եղել է էլեկտրական ու դիզելային գնացքներ, տրամվայներ, տրոլեյբուսներ և վագոններ արտադրող խոշորագույն ձեռնարկությունը Խորհրդային Միությունում։
Ռիգայի վագոնաշինական գործարան | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն և rail vehicle manufacturer? |
Հիմնադրված է | 1895 |
Վայր | Ռիգա, Լատվիա |
Երկիր | Լատվիա |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն և մեքենաշինություն |
Rīgas Vagonbūves Rūpnīca Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԳործարանը հիմնադրվել է 1895 թվականին՝ որպես «Fenikss» բաժնետիրական ընկերություն և կարճ ժամանակում դարձել է վագոններ թողարկող խոշորագույն ձեռնարկությունը ռուսական կայսրությունում։
1915 թվականին, գերմանացիների հարձակումից առաջ, Ռիգայի այլ ձեռնարկությունների պես՝ այս գործարանի սարքավորումները ևս տարհանվել են Ռուսաստանի խորքերը։
1936 թվականին Fenikss-ը վերակազմավորվել է Joint Stock Company Vairogs համատեղ բաժնետիրական ընկերության, որը «Ford Motor Company»-ի արտոնագիրն ստանալով՝ սկսել է Ford-Vairogs ավտոմեքենաներ արտադրել[1]՝ աստիճանաբար վերածվելով բալթյան երկրների խոշորագույն ավտոմեքենաշինական ձեռնարկության։ Միաժամանակ 1930-1940-ական թվականներին կարգի է գցվել վագոնների արտադրությունը։
Խորհրդային տարիներին գործարանը էլեկտրական ու դիզելային գնացքներ, տրամվայներ ու վագոններ թողարկող խոշորագույն ձեռնարկություն էր դարձել։ Տարբեր տարիների թողարկել է РВЗ-6 տրամվայներ, ЭР1, ЭР2, ЭР7, ЭР9 էլեկտրագնացքներ, ЭР22 (ԽՍՀՄ-ի համար), ЭР25 (Բուլղարիայի համար), ЭР31 (Բուլղարիայի ու Հարավսլավիայի/Սերբիայի համար):Բացի այդ, 1973 և 1988 թվականներին արտադրել է խորհրդային միակ ճեպընթաց էլեկտրագնացքի՝ ЭР200-ի երկու շարժակազմ։ Վերջին տարիներին արտադրում էր ER2T, ER2TM и ER9TM էլեկտրագնացքներ, DR1B մակնիշի դիզելային գնացքներ, RVR-2002 մակնիշի քաղաքային տրամվայներ, վերանորոգում էր երկաթուղային տեխնիկան[2]։
1964-ից 1974 թվականներին գործարանը թողարկել է նաև «Սարմա», «Վիզմա» ու «Լիգա» սեռնարաններ (տարեկան մոտավորապես 60.000 հատ), լայն սպառման այլ ապրանքատեսակներ՝ մանկական կահույք, սահնակներ, արդուկելիս օգտագործվող տախտակներ և այլն։
Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանն անկում է ապրել՝ աստիճանաբար կորցնելով իր արտադրանքի իրացման հիմնական շուկան։ Ռուսաստանի համար վերջին էլեկտրագնացքն արտադրվել է 1993[3], Ուկրաինայի համար՝ 2001[4]), Վրաստանի համար՝ 2003 թվականին[5]։ 2017 թվականից RVR-ի անվճարունակության, սնանկացման գործընթաց է սկսվել[6]։ Այդուհանդերձ, գործարանի ներկայիս ղեկավարությունն ու ինժեներատեխնիկական անձնակազմը ջանքեր են գործադրում արտադրանքը բարելավելու, կատարելագործելու, նոր, լայն պահանջարկ վայելող արտադրատեսակներ թողարկելու միջոցով դրական տեղաշարժ ապահովելու համար[7][8]։
Ուշագրավ փաստեր
խմբագրել- 1960 թվականին գործարանում նախադիպլոմային պրակտիկա է անցել ապագա գյուտարար Վլադիմիր Վեկլիչը[9][10][11][12]։ Դիպլոմայինի պաշտպանությունից հետո նրան աշխատանքի են նշանակել Կիևում, որտեղ 1966 թվականի հունիսի 12-ին[13] շահագործման է հանձնել աշխարհում առաջին տրոլեյբուսային գնացքը[14]։ Անվանի գյուտարարը միշտ շեշտել է, որ իր աշխատանքում հսկայական դեր է խաղացել RVR-ում ձեռք բերած փորձը[15]։ 1973 թվականին նրա գյուտը վերադարձել է Ռիգա, որը Վլադիմիր Վեկլիչի տրոլեյբուսային գնացքների օգտագործման քանակով երրորդ տեղն է գրավել ԽՍՀՄ-ում (1984 թվականին՝ 87 միավոր տրոլեյբուսային գնացք)[16]։
Պատկերասրահ
խմբագրել-
RVZ-6M2
-
Rälsbuss
-
MTV-82
-
ЕМВ ЭР2-8004
-
ЕМВ ЭР9М-381M
-
JZ - 412-ը սերբական երկաթուղում
-
БДЖ - 32-ը բուլղարական երկաթուղում
-
DR1A
-
ZCG 412-050-ը Չեռնոգորիայի երկաթուղում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Severstallat(չաշխատող հղում)
- ↑ Продукция Рижского вагоностроительного завода(չաշխատող հղում)
- ↑ ЭР2 7240
- ↑ ЭР2 7250
- ↑ ЭР2 7251
- ↑ «Ar tiesas lēmumu sākts Rīgas vagonbūves rūpnīcas maksātnespējas process» (латиською мовою).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Diesel trains». RVR. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Electric trains». RVR. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Фонова М. "Ракета" Веклича // газета "Вечірній Київ", 2 листопада 1970. — С. 2.
- ↑ Брамський К.А. Перший у світі тролейбусний поїзд // Міське господарство України. — 2013. — № 4. — С. 30-31. — ISSN 0130-1284
- ↑ Енциклопедія сучасної України: в 25 т. / Під ред. І. М. Дзюба та ін. — Київ : 2005. — Т. 4. — С. 187 — ISBN 966-02-3354
- ↑ Крат В. І. Володимир Пилипович Веклич // Коммунальное хозяйство городов. Київ: Техніка — 1998. — № 17. — С. 3-9. — ISSN 0869-1231
- ↑ «Стаття «Який київський винахід зумовив розвиток міського транспорту на декілька десятиліть» (ռուս.). На сайті «www.autoconsulting.com.ua»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Брамський К. А.Тролейбусний потяг Володимира Веклича // газета «Всеукраїнська технічна газета», 11 грудня 2003 р.
- ↑ Вперше у світі (Збірник спогадів про Володимира Пилиповичя Веклича) /під. ред. Брамського К.А. Київ:2013 — 28 c. 12 іл.
- ↑ Веклич В. П. Докторська дисертація: Підвищення ефективності експлуатації безрейкового електричного транспорту застосуванням засобів діагностування і управління за системою багатьох одиниць - Київ: Науково-дослідний та конструкторсько-технологічний інститут міського господарства, 1990 С. 407
Արտաքին հղումներ
խմբագրել- Офіційний сайт компанії «Ризький вагонобудівний завод»
- «Rīgas Vagonbūves Rūpnīca». felixholding.lv. Վերցված է 2016-04-18-ին.
{{cite web}}
:|contribution=
ignored (օգնություն); Unknown parameter|kommentar=
ignored (օգնություն) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine - «Fabrikfoto eines vierachsigen Reisezugwagens». railwaymuseum.lv. Վերցված է 2016-04-18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի վագոնաշինական գործարան» հոդվածին։ |