Ռիդո (ջրվեժ)
Ռիդո ջրվեժ (անգլ.՝ Rideau Falls), երկու մասից կազմված ջրվեժ է, որը գտնվում է Կանադայում։ Տեղակայված է այն վայրում, որտեղ Ռիդո գետը թափվում է Օտտավա գետ։ Երկու ջրվեժների միջակայքում գտնվում է Կանաչ կղզին (Green Island), որից հարավ տեղակայված է քաղաքի հին քաղաքապետարանի շենքը (Old City Hall)։ Ջրվեժից արևմուտք գտնվում է Ազգային հետազոտական խորհրդի (National Research Council) շտաբ բնակարանը, իսկ արևելքում է գտնվում նախկին թանգարան «Կանադայի և աշխարհի տաղավար-ը» և Ֆրանսիայի դեսպանությունը։
Ռիդո ջրվեժ | |
---|---|
անգլ.՝ Rideau Falls | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Օտտավա |
Աշխարհագրական տեղադրություն | Օնտարիո |
Մասն է | Ռիդո |
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/7/71/Rideau_Falls.jpg/220px-Rideau_Falls.jpg)
Ջրվեժի անվանումը 1613 թվականին տվել է Սամյուել դը Շամպլեն, որի համար թափվող ջուրը նման էր վարագույրի (ֆր.՝ rideau)։ Ավելի ուշ ի պատիվ ջրվեժի անվանվեց նաև գետը և բազում այլ օբյեկտներ Օտտավայում։ Ռիդո ջրանցքի շինարարության նպատակներից մեկն այն էր, որ նավերի համար շրջանցիկ ճանապարհ ստեղծվի, քանի որ Ռիդո և Հոգս Բեք ջրվեժների միջոցով անցումը անհնար էր։
Պատկերասրահ
խմբագրել-
Ռիդո ջրանցքը թափվում է Օտտավա գետը
-
1860 թվական
Գրականություն
խմբագրել- Legget, Robert Ferguson (1986), Rideau Waterway, University of Toronto Press, ISBN 0802025730
- Conroy, Peter (2002), Our canal: the Rideau Canal in Ottawa, General Store Pub. House, ISBN 1894263634