Ռիխարդ Շտրաուս
Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - սեպտեմբերի 8, 1949[4][1][2][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), ուշ ռոմանտիզմի[7][8], և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։
Ռիխարդ Շտրաուս | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Richard Strauss |
Ի ծնե անուն | գերմ.՝ Richard Georg Strauss |
Ծնվել է | հունիսի 11, 1864[1][2][3][…] Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1949[4][1][2][…] (85 տարեկան) Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] |
Գերեզման | Friedhof Garmisch |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և սարդանա[6] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, լիբրետիստ և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Pauline de Ahna? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Richard Strauss Վիքիպահեստում |
Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ[9], կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա[10], 200-ից ավելի երգ[11][12][12], երգչախմբային 27 ստեղծագործություն[13] և 15 օպերա[11][14]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մյունխենում, երաժշտական ընտանիքում (սակայն առնչություն չունի Յոհան Շտրաուսի տոհմի հետ)։ Հայրը՝ Ֆրանց Շտրաուսը, Մյունխենի պալատական օպերայի գլխավոր վալտորնահարն էր ու նաև թագավորական երաժշտական դպրոցի դասախոս պրոֆեսորներից մեկը[15][16]։ Մայրը մյունխենցի հարուստ գարեջրագործ Գեորգ Պշորի դուստրն էր[15]։ Ռիխարդը չորս տարեկանից դաշնամուրի դասեր է առել, վեց տարեկանում հորինել իր առաջին երաժշտական ստեղծագործությունը, նաև ինքնակրթությամբ է տիրապետել երաժշտարվեստի նրբություններին։ 20 տարեկանում իր առաջին բեմելն է ունեցել Նյու Յորքում, հաջորդ տարում դարձել է Մյունխենի պալատական կապելմայստեր Հանս ֆոն Բյուլովի օգնականը, ևս մեկ տարի անց փոխարինել է վերջինիս կապելմայստերի պաշտոնում։ Հետագայում եղել է Բեռլինի (1898–1918) և Վիեննայի օպերաների գլխավոր դիրիժորը (1919–1924), պաշտոնավարել է նաև որպես մշակույթի կայսերական պալատի նախագահ, մշակույթի ասպարեզում ղեկավար պաշտոններ է վարել նաև ֆաշիստական վարչակարգի օրոք։ Կյանքի վերջին շրջանում մի քանի տարի անց է կացրել Շվեյցարիայում, մահվան նախաշեմին վերադարձել հայրենի Գերմանիա։
Ստեղծագործության համառոտ բնութագիր
խմբագրելՍկզբնական շրջանում Ռիխարդ Շտրաուսը, գտնվելով պահպանողական հոր ազդեցության ներքո, հորինել է Մենդելսոնի ու Բարտոլդիի ոճով ստեղծագործություններ։ Հետագայում աստիճանաբար գտել է իր ինքնատիպ երաժշտական լեզուն ու ոճը և 19-րդ դարի վերջում ճանաչվել իբրև ամենաառաջադեմ կոմպոզիտորներից մեկը, ով իր նորամուծություններով մեծապես հարստացրել է երաժշտական արվեստը հարմոնիայի և արտահայտչականության տեսանկյունից։ Դա լավագույնս դրսևորվել է հատկապես նրա օպերաներից երկուսում՝ «Էլեկտրա» և «Սալոմե» (ըստ Օսկար Ուայլդի նույնանուն, քնարաշունչ թատերգության), որոնցում, իրեն բնորոշ ոճով, հաճախ է կիրառել դիսոնանսներ։
Շտրաուսի ստեղծագործությունների զգալի մասը նախատեսված է մեծ նվագախմբի համար, և կոմպոզիտորն իրեն դրսևորել է որպես լավագույն գործիքավորողներից մեկը համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա նվագախմբային էֆեկտները տպավորիչ են, հաճախ նույնիսկ պաթոսով գերհագեցած, ինչը որոշ քննադատների առիթ է տվել նրան մեղադրելու այն բանում, որ էֆեկտները գերազանցել են ստեղծագործության բովանդակությանն ու խորությանը[17]։
Պարգևներ
խմբագրելՍտեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ռիխարդ Շտրաուսին շնորհվել են բազմաթիվ պարգևներ, այդ թվում[18]՝
- Ճերմակ արծվի շքանշան (Սաքսոնիա-Վայմար, 1892)[19]
- Կառլոս III-ի շքանշան (Իսպանիա, 1898)[19]
- Երկաթե թագի շքանշան, III աստիճանի (Ավստրիա, 1900)[19]
- Կարմիր արծվի շքանշան, IV աստիճանի (Պրուսիա, 1902)[19]
- Արքայական թագի շքանշան, III աստիճանի (Պրուսիա, 1906)[19]
- 1903 (հոկտեմբերի 26), Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
- 1907 (հունիսի 30), Պատվո լեգեոնի շքանշան, Croix de Chevalier, Փարիզ, Ֆրանսիա[20] Officier, (14 հունիսի 1914 թ.)[21]
- 1909, ակադեմիկոսի կոչում (գեղարվեստի ակադեմիա, Բեռլին)[22][23].
- 1910 (նոյեմբերի 24), Մաքսիմիլիան Մեծի շքանշան գիտության և արվեստի համար (Բավարիա)[24][19][25]
- 1914 (հունիսի 24), Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում.
- Փրկչի շքանշան (Հունաստան, 1924)[19]
- 1924 (հունիսի 12), Pour le Mérite («Վաստակի համար») շքանշան (Գերմանիա)[26][19][27]
- 1924, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
- Դանեբորգի շքանշան (Դանիա, 1929)[19]
- 1932, Նյու Յորքի երաժշտական քոլեջի մեդալ.
- 1936 (նոյեմբերի 5), թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ.
- 1939 (քպրիլի 28), Թագի շքանշան (Բելգիա). հանձնել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը անձամբ[28]
- 1949 (հունիսի 11), Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[29]
Պատկերասրահ
խմբագրել-
Ռ. Շտրաուսը (1888 թ.)
-
Դաշնամուրի մոտ (1902)
-
1909 թ.
-
1922 թ.
-
Յոզեֆ Գեբելսը և Ռիխարդ Շտրաուսը
-
Ռիխարդ Շտրաուսի դիմանկարը (նկարիչ՝ Մաքս Լիբերման, 1918 թ.)
-
Գերմանական 10 եվրո արժողությամբ մետաղադրամ՝ Ռիխարդ Շտրաուսի դիմապատկերով
Փաստագրական ֆիլմեր Ռիխարդ Շտրաուսի մասին
խմբագրել- 1949: Richard Strauß – Ein Leben für die Musik. Dokumentarfilm, Bundesrepublik Deutschland, 15 Min., Buch: Alfred H. Jacob, Regie: Werner Jacobs, Produktion: Continent Film.[30]
- 1970: „Omnibus“ – Dance of the Seven Veils ՅուԹյուբում
- 1984: Richard Strauss Remembered. Dokumentarfilm, Vereinigtes Königreich, 120 Min., Buch und Regie: Peter Adam, Produktion: BBC, Bayerischer Rundfunk|BR u. a.[31]
- 2014: Richard Strauss and his Heroines. (Alternativtitel: Richard Strauss und seine Heldinnen.) Dokumentarfilm, Deutschland, 51:20 Min., Buch und Regie: Thomas von Steinaecker, Produktion: Schweizer Radio und Fernsehen|SRF, Arthaus Filmvertrieb|Arthaus u. a.[32]
- 2014: Christian Thielemann – Mein Strauss. Dokumentarfilm, Deutschland, 45 Min., Buch und Regie: Andreas Morell, Produktion: 3B-Produktion, Unitel Classica, ZDF, 3sat, Erstsendung: 8. Juni 2014 bei 3sat.[33]
- 2014: Richard Strauss – Skizze eines Lebens. Dokumentarfilm, Österreich, 51:30 Min., Buch und Regie: Barbara Wunderlich und Marieke Schroeder, Produktion: ORF, Reihe: matinee, Erstsendung: 9. Juni 2014 bei ORF 2. Strauss’ Nachkommen erzählen von Richard Strauss, Präsentation des Strauss-Archivs in Garmisch.[34]
- 2014: Richard Strauss: Das umstrittene Musikgenie. Dokumentarfilm, Deutschland, 53 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, arte, Erstsendung: 11. Juni 2014 bei arte.[35]
- 2014: Richard Strauss – Ein musikalischer Grenzgänger. Dokumentarfilm, Deutschland, 29:40 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, Reihe: Lebensläufe, Erstsendung: 12. Juni 2014 bei MDR. (Zusammenschnitt von Richard Strauss: Das umstrittene Musikgenie mit Schwerpunkt auf Meiningen und Dresden.)[36]
- 2014: Richard Strauss – Der verkannte Visionär. Eine Alpensinfonie zwischen Tradition und Moderne. Dokumentarfilm, Deutschland, 50 Min., Buch und Regie: Christoph Engel und Dietmar Klumm, Produktion: 3sat, Erstsendung: 14. Juni 2014 bei 3sat. Mit Stefan Mickisch, den Thomas Huber, Manfred Trojahn, Marlis Petersen u. a.[37]
- 2014: Richard Strauss – Am Ende des Regenbogens. Dokumentarfilm, Österreich, 97:30 Min., Buch und Regie: Eric Schulz, Produktion: ServusTV, Erstsendung: 14. August 2014 bei ServusTV. Mit Brigitte Fassbaender, Stefan Mickisch, |Klaus König, Raymond Holden, Christian Strauss, Walter Werbeck, Emma Moore u. a.[38]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Штраус Рихард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.musicsperlacobla.cat/compositor.php?autor_id=2364
- ↑ Richard Strauss
- ↑ «Richard Georg Strauss». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Richard Strauss / Werke, Abschnitt Sinfonische Dichtung und Orchesterwerke». Վերցված է 2019-04-26-ին.
- ↑ «Richard Strauss / Werke, Abschnitt Andere Instrumentalwerke, Kammermusik, Klaviermusik». Վերցված է 2019-04-26-ին.
- ↑ 11,0 11,1 Artikel Richard Strauss. In: Meyers Taschenlexikon Musik in 3 Bänden. 3, 1984 ISBN 3-411-01998-0.
- ↑ 12,0 12,1 «Richard Strauss / Werke, Abschnitt Lieder». Վերցված է 2019-04-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|kommentar=
ignored (օգնություն) - ↑ «Werke | Richard Strauss». Վերցված է 2019-04-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|kommentar=
ignored (օգնություն) - ↑ «Richard Strauss / Werke, Abschnitt Opern». Վերցված է 2019-04-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|kommentar=
ignored (օգնություն) - ↑ 15,0 15,1 Gilliam & Youmans 2001
- ↑ «Richard Strauss facts, information, pictures». encyclopedia.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Schonberg, Harold: Životy velkých skladatelů. Praha: BB Art, 2006. ISBN 807341905X
- ↑ Listed in Wilhelm 1989, էջեր. 298–299 . Details in Trenner 2003
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 | autor = Kurt Wilhelm| tytuł = Richard Strauss persönlich: Eine Bildbiographie| wydawca = Henschel| miejsce = Berlin| rok = 1999| isbn = 3-89487-326-4| strony = 148}}
- ↑ Trenner, 2003, էջ 292
- ↑ Trenner, 2003, էջ 357
- ↑ «Қазақстан»: Ұлттық энцклопедия / Бас редактор Ә. Нысанбаев – Алматы «Қазақ энциклопедиясы» Бас редакциясы, 1998 ISBN 5-89800-123-9, VIII том
- ↑ Ступель А.М., Рихард Штраус, Л., 1972; Марек Дж., Рихард Штраус. Последний романтик, М., 2002.
- ↑ Trenner, 2003, էջ 322
- ↑ | czasopismo = Zeitschrift für Bayerische Landesgeschichte| wolumin = Band 47| numer = Heft 1| miejsce = München| rok = 1984| strony = 398}}
- ↑ Trenner, 2003, էջ 452
- ↑ |url = http://www.orden-pourlemerite.de/mitglieder/richard-georg-strauss?m=2&u=9&p=2 Արխիվացված 2021-07-16 Wayback Machine |tytuł = Richard Georg Strauss |opublikowany = Orden Pour le Mérite für Wissenschaften und Künste |język = de |data dostępu = 2020-01-15}}
- ↑ Trenner, 2003, էջ 595
- ↑ Kater, Michael H. (2000). Composers of the Nazi Era, p. 262. London: Oxford University Press 1999. 978-0-19-509924-9
- ↑ |6571d31ea23446598e29b275f1b215c7|Richard Strauß - Ein Leben für die Musik|Abruf=2018-12-26}}
- ↑ «Filmdaten». bfi.org.uk. British Film Institute. Վերցված է 2018-12-26-ին.
- ↑ «Inhaltsangabe». arthaus-musik.com. Arthaus. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Inhaltsangabe». 3sat. Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին. Վերցված է 2018-12-26-ին.
- ↑ «Inhaltsangabe». tv.orf.at. Österreichischer Rundfunk. Արխիվացված է օրիգինալից 2014-06-13-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Inhaltsangabe». arte.tv. arte. Արխիվացված է օրիգինալից 2014-06-14-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Inhaltsangabe». ARD. Արխիվացված է օրիգինալից 2014-08-20-ին. Վերցված է 2018-12-26-ին.
- ↑ «Inhaltsangabe». ARD. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2018-12-26-ին.
- ↑ «Inhaltsangabe». ServusTV. Արխիվացված է օրիգինալից 2014-08-16-ին. Վերցված է 2018-12-26-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Соловьёв Н. Ф.,— (1890–1907). «Штраус, Рихард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Dubal, David. "The Essential Canon of Classical Music, " North Point Press, 2003. ISBN 0-86547-664-0
- Del Mar, Norman (1962). Richard Strauss. London: Barrie & Jenkins. ISBN 0-214-15735-0.
- Gilliam, Bryan (1999). The Life of Richard Strauss. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-57895-7.
- Gilliam, Bryan. «Richard Strauss», Grove Music Online ed. L. Macy (Accessed August 19, 2005), (доступ по подписке) Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Эта статья сильно отличается от опубликованной в словаре Гроува издания 1980 года; в частности, более детализирован анализ поведения Штрауса в Нацистский период.)
- Kennedy, Michael. «Richard Strauss», The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. ISBN 1-56159-174-2
- Kennedy, Michael (1999). Richard Strauss: Man, Musician, Enigma. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-58173-7.
- Osborne, Charles (1991). The Complete Operas of Richard Strauss. New York City: Da Capo Press. ISBN 0-306-80459-X.
- Wilhelm, Kurt (1989). Richard Strauss: An Intimate Portrait. London: Thames & Hudson. ISBN 0-500-01459-0.
- Del Mar, Norman (3 vols. 1962–1973). Richard Strauss: A Critical Commentary on his Life and Works. London: Barrie & Jenkins. 0-214-15735-0. Ithaca, New York: Cornell Univ Press, 1986. 0-8014-9319-6
- Kennedy, Michael (2006). The Oxford Dictionary of Music, 985 pages, 0-19-861459-4
- Murray, David (1998), "Richard Strauss", in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. Three, pp. 565–575. London: Macmillan Publishers, Inc. 1998. 0-333-73432-7, 1-56159-228-5.
- Tuchman, Barbara W. (1966, reprinted 1980). The Proud Tower chapter 6. Macmillan, London. 0-333-30645-7.
- Youmans, Charles (2005). Richard Strauss's Orchestral Music and the German Intellectual Tradition: the Philosophical Roots of Musical Modernism. Bloomington: Indiana University Press. 0-253-34573-1.
Արտաքին հղումներ
խմբագրել- Richard Strauss online
- Richard Strauss Institute, in English
- Strauss unpacked: A guide to one of the 20th century's great composers, Kate Hopkins, Royal Opera House
- Ernest Newman, Richard Strauss, John Lane: The Bodley Head, 1908.
- Richard-Strauss-Quellenverzeichnis (RSQV)
- In America with Richard Strauss: Elisabeth Schumann's 1921 diary
- Music Is a Holy Art: A Richard Strauss Celebration (Three-part WQXR radio documentary series)
- Richard Strauss recordings at the Discography of American Historical Recordings.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Շտրաուս» հոդվածին։ |