Ռիկարդո Արխոնա
Ռիկարդո Արխոնա (իսպ.՝ Ricardo Arjona, Էդգար Ռիկարդո Արխոնա Մորալես, հունվարի 19, 1964[1][2], Խոկոտենանգո, Սակատեպեկես, Գվատեմալա), հայտնի գվատեմալացի երգիչ, նախկին բասկետբոլիստ և ուսուցիչ։ Լատինոամերիկացի ամենաճանաչված երգիչներից մեկը, ով վաճառել է ավելի քան 20 միլիոն ձայնասկավառակ[3]։ Արխոնայի ոճն ընդգրկում է բալլադայից մինչև լատինական փոփ երաժշտություն, ռոք, փոփ-ռոք, կուբայական երաժշտություն և այլն։ Արխոնան տարբերվում է իր քնարական ոճով։
Ռիկարդո Արխոնա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Ricardo Arjona |
Ծնվել է | հունվարի 19, 1964[1][2] (60 տարեկան) Խոկոտենանգո, Սակատեպեկես, Գվատեմալա |
Երկիր | Գվատեմալա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երաժիշտ, բասկետբոլիստ, հեղինակ-կատարող, դերասան և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1985 - ներկա |
Լեյբլ | Metamorfosis? |
Կրթություն | Սան Կառլոս դե Գուատեմալա համալսարան |
Պարգևներ | |
Կայք | ricardoarjona.com |
Ricardo Arjona Վիքիպահեստում |
Արխոնան թողարկել է 13 ստուդիական ալբոմ, 1 համերգային ալբոմ, 9 հավաքածու և 43 սինգլ։ Նրա 4 ալբոմները զբաղեցրել են Billboard Top Latin Albums-ի առաջին հորիզոնականները, իսկ 10 ալբոմներ՝ առաջին հորիզոնականներ են զբաղեցրել Արգենտինայում։ 4 սինգլներ զբաղեցրել են Hot Latin Songs-ի առաջին հորիզոնականները, իսկ 7 սինգլներ՝ Latin Pop Airplay-ի։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Գրեմմի, Լատինական գրեմմի, «Լատինական ժառանգություն», ինչպես նաև մրցանակներ է ստացել «Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան համայնք»-ի կողմից, ստացել է արծաթե և ոսկե ջահեր, 2010 թվականին՝ արծաթե 2 ճայեր՝ Viña del Mar International Song Festival երգի միջազգային փառատոնում, Latin Billboard Music Awards-ի 2 մրցանակ և Orgullosamente Latino Awards մրցանակ։
Վաղ տարիներ և անձնական կյանք
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ռիկարդո Արխոնա «Si Tu No Existieras» |
Ծնվել է Խոկոտենագո քաղաքում, որը գտնվում է Սակատեպեկեզի շրջանում։ Ռիկարդո Արխոնա Մոսկոսոյի և Նոեմի Մորալես դե Արխոնայի որդին է։ Նրա ընտանիքը գնացել է Գվատեմալա, երբ Ռիկարդոն 2 տարեկան էր։ Այնտեղ նա անցկացրել է իր մանկությունը և սկսել է սովորել ու երաժշտությամբ զբաղվել։ 12 տարեկանում մասնակցել և հաղթել է «Festival Infantil Juventud 74» մրցույթը, «Gracias al Mundo» երգով, որը գրել էր նրա հայրը։ Սկզբից ընդունվել է Գվատեմալայի Սբ. Կարլոսի անվան ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը, բայց ավարտել է Հասարակական կապ մասնագիտությամբ։ Արխոնան եղել է տաղանդավոր բասկետբոլիստ և խաղացել է Leones de Marte և TRIAS թիմերում։ Նա գնացել է Կենտրոնական Ամերիկա, որպես Գվատեմալայի բասկետբոլի հավաքականի խաղացող։ Ոչ վաղ անցյալում նրան էր պատկանում մեկ խաղում հավաքած բալերի ռեկորդը (78) Գվատեմալայի հավաքականում։
Արխոնան նաև դասավանդել է տարրական դպրոցում (Santa Elena III), և ինչպես նա էր հաստատում, դասավանդել է 6 ժամ օրում, իսկ մնացած ժամանակին խաղում էր ֆուտբոլ։ Այդ ժամանակ Գվատեմալայի Կրթության Նախարարությունը ուղարկում է ներկայացուցիչ, որպեսզի գնահատեր ուսանողների գիտելիքները։ Ներկայացուցիչը հայտնաբերեց, որ Արխոնեի ուսանողների գիտելիքի մակարդակը բարձր է միջինից։ Բուենոս-Այրեսում Ռիկարդոն հանդիպում է պուերտոռիկացի Լեսլի Տոռռեսին, վերջինս Ռիկարդոյին դարձնում է 2 երեխաների հայր. Ռիկարդո և Ադրիա։ 2005 թվականին նրանք բաժանվում են։ 2010 թվականից սկսած Արխոնան հանդիպում է վենեսուելացի մոդել Դեյզի Արվելոյի հետ։ Զույգն ունի մեկ երեխա։
Կարիերա
խմբագրել2006 թվականին Արխոնան սկսեց իր «Adentro Tour» համաշխարհայաին ճանապարհորդությունը։ 2007 թվականին այն շարունակվեց երկրորդ փուլով, որի ընթացքում նա այցելեց ավելի մեծ քանակով երկրներ։ Մոտ երկու միլիոն մարդ մասնակցեց նրա համերգներին։ Հյուրախաղերի պաշտոնական փակումը տեղի ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 14-ին Վենեսուելայի Բարկիսիմետո քաղաք-կղզեխմբում, միջազգային տոնավաճառի ժամանակ, որին ներկա էր 100.000 մարդ։ 2007 թվականի օգոստոսի 21-ին լույս տեսավ Արխոնայի հինգերորդ խառը ձայնասկավառակը՝ «Quién Dijo Ayer» («Ով է ասել երեկ»)։ Ալբոմը երկու սկավառակից է բաղկացած. առաջինում զետեղված են նախկին հիթերի նոր տարբերակները, որոնցից մի քանիսը ներառում են հայտնի աստղերի, ինչպիսիք են Մարթա Սանչեսի "Tarde (Sin Daños a Terceros )", Պանթեոն Ռոկոկոյի "Si El Norte Fuera el Sur" (համանուն ալբոմից), Մարկ Էնթոնիի "Historia de Taxi" (Historias ալբոմից), Էրոս Ռամազոտտիի "A Ti" (Adentro և Sandro ալբոմներից) երգերը։ Ռամազոտտիի համար այն եղավ վերջին ձայնագրումը. Էրոս Ռամազոտտին մահացավ 2010 թվականի հունվարի 4-ին։ Արխոնայի պրոդյուսերն արգենտինական թերթերից մեկին՝«Clarín»-ին տեղեկացրել է, որ Արխոնան մտածել էր Ռոբերտո Սանդրոյի` իր ալբոմի ձայնագրմանը մասնակցելու մասին, և վերջինս մեծ պատրաստակամություն է հայտնել ու ցուցադրել նույնպիսի գնահատանք ու հարգանք Արխոնայի նկատմամբ։ Ռոբերտոյին թվում էր, թե Արխոնան և ինքը համախոհներ են, քանզի Արխոնան այնպիսի արվեստագետ էր, որը մեծ ուշադրություն էր դարձնում այնպիսի արժեքներին, որոնց արժևորում էր և Սանդրոն։ Երկրորդ սկավառակն իրենից ներկայացնում էր առաջինում տեղ գտած հիթերի մշակված տարբերակները, բայց պահպանված իրենց օրիգինալ ֆորմատում։ Սա երկրորդ անգամն էր, ինչ Արխոնան համագործակցում էր Տորեսի հետ։
Ալբոմը վայելեց քննադատների հաճոյախոսությունն ու ֆինանսական առումով մեծ հաջողություններ ունեցավ։ Զեյսոն Բիրխմեյերն այդ առիթով ասել է, որ միևնույն ժամանակ միայն մի քանի երգերի նոր տարբերակներն են ոճական առումով տարբերվում սկզբնականներից, սակայն դրանք հարատև են ու ներշնչում են թարմ օդ այդ երգերի մեջ ու երկար ժամանակով երկրպագուներ ձեռք կբերեն։ Նոր տարբերակները ստացել են երեք «Platinum» մրցանակ, որոնցից երկուսն Արգենտինայում և ԱՄՆ-ում, իսկ մեկը Մեքսիկայում։ Ձայնագրումները, բացի դրանից, ստացել են ոսկե մրցանակ Կոլումբիայում, Չիլիում և Վենեսուելայում։ Երկու սինգլներ դուրս են հանվել ալբոմից։ Առաջինը՝ "Quién" («Ով է») , որի կատարողը Տորեսն է, ձախողեց տեղ գտնելու լավագույն քսանյակի մեջ. այն զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը, սակայն գտնվում էր Լատինական փոփ երգերի ցուցակի չորրորդ տեղում։ Արխոնան նշել է, որ այն պատմվածք է անհույս մարդու շտապողականությամբ, երգն այն մարդկանց մասին է, ովքեր վերջիվերջո իրենք իրենց են սիրահարվում։ Երկրորդը "Quiero" երգն է, որը զբաղեցրել է համապատասխանաբար 12-րդ և 8-րդ հորիզոնականները Լատինական երգերի և Լատինական փոփ երգերի ցուցակներում։
Ստուդիական ալբոմներ
խմբագրել- Déjame decir que te amo (1985)
- Jesús, verbo no sustantivo (1988)
- Del otro lado del sol (1991)
- Animal nocturno (1993)
- Historias (1994)
- Si el norte fuera el sur (1996)
- Sin daños a terceros (1998)
- Galería Caribe (2000)
- Santo pecado (2002)
- Adentro (2005)
- 5to piso (2008)
- Poquita ropa (2010)
- Independiente (2011)
Մրցանակներ
խմբագրելԳրեմմի
խմբագրելՏարի | Առաջադրված ալբոմ | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2007 թ. Գրեմմիի մրցանակաբաշխություն | Adentro | Լատինական փոփ երաժշտության լավագույն ալբոմ | Հաղթող |
Լատինական գրեմմի
խմբագրելՏարի | Առաջադրված ալբոմ | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2006 թ. Գրեմմիի մրցանակաբաշխություն | Adentro | Լավագույն արական փոփ վոկալ ալբոմ | Հաղթող |
Billboard Latin Music մրցանակաբաշխություն
խմբագրելՏարի | Առաջադրված ալբոմ | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2007 թ. Billboard Latin Music մրցանակաբաշխություն | «A ti» | Տարվա լավագույն փոփ երգ | Հաղթող |
2010 թ. Billboard Latin Music մրցանակաբաշխություն | Quinto piso շրջագայություն | Տարվա լավագույն լատինական շրջագայություն |
Հաղթող |
Lo Nuestro մրցանակաբաշխություն
խմբագրելՏարի | Առաջադրված ալբոմ | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2004 թ. Lo Nuestro մրցանակաբաշխություն | Santo pecado | Տարվա լավագույն փոփ ալբոմ | Հաղթող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ «"Ինդեպենդիենտե" Ռիկարդո Արխոնան այսօր վերադառնում է Կորդոբա». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Արխոնա» հոդվածին։ |