Ռիկի Տիկի Տավի (մուլտֆիլմ)
«Ռիկի Տիկի Տավի», 1965 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Ռեդյարդ Քիփլինգի համանուն հեքիաթի էկրանավորումը, որ կատարել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան[1]։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Հիմնված է | Ռիկի Տիկի Տավի |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Ռաքել Լազարևնա Սոլոմյանսկայա |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա, Ելենա Պոնսովա, Գեորգի Վիցին, Սերաֆիմա Բիրման, Q97343776?, Անատոլի Պապանով և Միխայիլ Նովոխիժին |
Բեմադրող նկարիչ | Մաքս Ժերեբչևսկի |
Երաժշտություն | Վիտալի Գևիկսման |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե |
Թվական | 1965 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիկի Տիկի Տավի (այլ կիրառումներ)
Սյուժե
խմբագրելՄի անգամ ամպրոպի ժամանակ ջրի ուժեղ հոսանքն իր հարազատ տնիք քշում է երիտասարդ մանգուստին։ Նա պայքարում է տարերքի հետ, որքան կարող էր և ուժասպառ լինելով՝ ընկնում է հոսանքով լողացող հողաթմբի վրա։ Այդ հողաթումբը ափ է դուրս գալիս այն տան մոտ, որտեղ ապրում էր Աբուն։ Ռիկին և Աբուն միանգամից ընկերանում են, և տղայի ծնողները չեն խանգարում նրանց բարեկամությանը։ Շրջելով թաղամասում և ծանոթանալով տեղի բնակիչների հետ՝ Ռիկկին իմանում է, որ այգում ապրում են վտանգավոր կոբրաներ՝ Նագն ու նրա կինը՝ Նագայնան։ Մանգուստը որոշում է ամեն գնով պաշտպանել իր նոր տունն օձերից։
Նագայնան, իմանալով մանգուստի մասին, որոշում է, որ տանը նրա հայտնվելու համար մեղավոր են մարդիկ։ Նա Նագին քաջալերում է սպանել մեծ մարդու՝ Աբուի հորը։ Բայց Ռիկին լսում է նրանց խոսակցությունը, և երբ Նագը մնում է մենակ, հարձակվում է նրա վրա։ Կռվի աղմուկից մոտ է վազում ընտանիքի գլխավորը և սպանում Նագին՝ կրակելով նրա վրա հրացանից։
Վշտահար Նագայնան որոշում է ամուսնու մահվան համար վրեժխնդիր լինել մարդկանցից և մանգուստից։ Նա տուն է մտնում տղային սպանելու համար, բայց այդ ժամանակ Ռիկկին գտնում է օձի բույնը, որտեղ Նագայնան թաղել էր իր ձվերը։ Կոտրելով բոլոր ձվերը, բացի մեկից, մանգուստը գնում է կոբրայի մոտ։ Նագայնան խոստանում է ընդմիշտ հեռանալ այդտեղից, Եթե Ռիկին իրեն տա վերջին ձուն։ Բայց մանգուստը որոշում է ընդմիշտ վերջ տալ կոբրաների ընտանիքին և հարձակվում է Նագայնայի վրա։
Մարտն սկսվում է հենց տանը, և տղամարդը վերցրել է հրացանը, բայց Նագայնան, վերցնելով ձուն, սլացնում է դեպի իր բույնը։ Մանգուստը հետևում է նրան և պայքարը շարունակվում է բնում։ Երբ հանդարտվում է, Ռիկի Տիկի Տավին դուրս է գալիս օձի բնից և բոլորին տեղեկացնում, որ Նագայնան էլ երբեք դուրս չի գա այնտեղից, ինչը նշանակում է, որ Ռիկին արդեն սպանել է նրան։
«Հանգստացեք, օձերը սպանվեցին։ Եվ եթե նորից մոտ սողան, ես այստեղ եմ»։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Լիա Սոլոմյանսկայա
- Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Բեմադրող նկարիչ՝ Մաքս Ժերեբչևսկի
- Կոմպոզիտոր՝ Վիտալի Գևիքսման
- Օպերատոր՝ Եկատերինա Ռիզո
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Օգնականներ՝ Էդուարդ Նազարով, Ն. Օրլովա
- Մոնտաժող՝ Նինա Մայորովա
- Մուլտիպլիկատորներ՝ Կոնստանտին Չիկին, Օլգա Օրլովա, Սվետլանա Ժուտովսկայա, Ելիզավետա Կոմովա, Բորիս Չանի, Վլադիմիր Կրումին, Անատոլի Սոլին, Վիկտոր Արսենտև, Տատյանա Տարանովիչ, Բորիս Բուտակով, Գալինա Բարինովա, Վադիմ Դոլգիխ
- Նկարիչ-դեկորատորներ՝ Իրինա Սվետլիցա, Պյոտր Կորոբայե, Վերա Խարիտոնովա
- Դերերը հնչյունավորել են՝
- Կլարա Ռումյանովա - Ռիկի
- Մարիա Վինոգրադովա - Դարզի թռչուն
- Ելենա Պոնսովա - Չուա, այգու առնետ
- Գեորգի Վիցին - ծեր մանգուստ, Ռիկիի հայրը
- Անատոլի Պապանով - Նագ
- Սերաֆիմա Բիրման - Նագայնա, Չուչունդրա
- Թամարա Դմիտրիևա - Աբու
- Կապիտոլինա Կուզմինա Աբուի մայրը
- Միխայիլ Նովոխիժին - Աբուի հայրը
- Մարգարիտա Սուվորովա - վոկալ
- Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
- Ֆիլմի տնօրեն՝ Գ. Կրուգլիկով
Վերաթողարկումներ
խմբագրել1980-ականներին «ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագիրն» սկսել է մուլտֆիլմը թողարկել տեսաժապավեններով հրատարակվող ժողովածուներում։ 1990-ականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիությունը, ավելի ուշ՝ 1995-1999 թվականներին՝ «ВидеоМир» ընկերության հետ համատեղ թողարկված ժողովածուում։ 1990-ականների կեսերին Studio PRO Video-ը VHS-ով թողարկել է հավաքածուներում խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հետ, ինչպիսիք են՝ «Գորշ վզիկ», «Բարձր սար» և «Ոսկե այծքաղ»։ 1990-ականների կեսերից մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում՝ «Союз Видео» ստուդիայի կողմից։ Թողարկվել է արտոնագրով Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։
1990-ական թվականների կեսերից մինչև 2000-ական թվականները նույն «Крупный план» միավորման մուլտֆիլմերի հավաքածուն թողարկվել է Lizard ընկերության կողմից Video CD ձայնասկավառակներով։
Մուլտֆիլմը ներառվել է «Հեքիաթային ջունգլիներ» հավաքածուի VHS-ում և DVD-ում, որը թողարկվել է «Սոյուզ» ընկերության կողմից 2003 թվականին։ Հավաքածուում տեղ են գտել խորհրդային այլ մուլտֆիլմեր՝ Քիփլինգի հեքիաթների էկրանավորումներ, ինչպիսիք են՝ «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» և «Փղիկը», ինչպես նաև «Աղջիկը ջունգլիներում», «Ամենա, ամենա, ամենա, ամենա», «Կապիկը Սարուգասիմա կղզուց» մուլտֆիլմերը[2]։
Սկավառակի բնութագրեր.
- Սկավառակի տեսակը՝ DVD-5
- Տեսանյութի ձևաչափը՝ 4:3 (1,33: 1)
- Ձայնային ուղի՝ ռուսերեն Dolby Digital 2.0
- Տարածաշրջանային կոդ՝ 5
- Փաթեթավորում՝ Ամարեյ
«Ռիկի Տիկի Տավի» մուլտֆիլմն ընդգրկված է նաև «Սիրված մուլտֆիլմերի ոսկե հավաքածու № 8» (2003), «Ռիկի Տիկի Տավի»[3] (2005) և «Вот так тигр!»[4] (2009) մուլտֆիլմերի հավաքածուներում, որոնք թողարկել է «Крупный План» կինոմիությունն առանց պատկերի և ձայնի վերականգնման։
Բացի այդ, այս մուլտֆիլմի DVD սկավառակը կցվում է «Проф-Пресс» հրատարակչության կողմից 2009 թվականին թողարկված «Ռիկի Տիկի Տավի» մանկական գրքույկին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Мультфильм «Сказочные джунгли»» (ռուսերեն). компания «Союз». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Чапай (15 апреля 2006). «РИККИ-ТИККИ-ТАВИ. Сборник мультфильмов» (ռուսերեն). Обзоры и Сравнения — vObzor.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Чапай (18 сентября 2010). «ВОТ ТАК ТИГР! Сборник мультфильмов» (ռուսերեն). Обзоры и Сравнения — vObzor.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Р. Киплинг Рикки-Тикки-Тави. — «Проф-Пресс», 2009. — 12 с. — (Книжки с DVD). — 5000 экз. — ISBN 978-5-378-00814-8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
Գրականություն
խմբագրել- Киплинг Редьярд Джозеф Рикки-Тикки-Тави и другие сказки. — Самовар, 2010. — 80 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-9781-0328-1
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ռիկի Տիկի Տավի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ռիկի Տիկի Տավի» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ռիկի Տիկի Տավի»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում