Ռիկո Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռիկո Առաքելյան (23 հունիսի, 1963, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան - 9 փետրվարի, 1992, Կիչան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ռիկո Արկադիայի Առաքելյան | |
---|---|
23 հունիսի, 1963 - 9 փետրվարի, 1992 | |
Ծննդավայր | Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Կիչան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՌիկո Առաքելյանը ծնվել է 1963 թ. հունիսի 23-ին Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ Ութամյա կրթություն է ստացել Կուսապատի միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հակակարկտային տեղամասի թիվ 2 կետում՝ որպես պետ։ Արցախյան շարժմանն ու զինված պայքարին անդամագրվել է 1990 թ.։ Մասնակցել է Շահումյանի, Թալիշի, Մարտակերտի, Ջանյաթաղի, Վերին Հոռաթաղի, Սրխավենդի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 9-ին Կիչանում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռիկո Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)