Ռիշի Կապուր
Ռիշի Կապուր (հինդի` ऋषि कपूर, սեպտեմբերի 4, 1952[1], Մումբայ, Հնդկաստան - ապրիլի 30, 2020[2], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Filmfare Awards-ի մրցանակակիր` տղամարդու լավագույն դերի համար։
Ռիշի Կապուր հինդի՝ ऋषि कपूर | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1952[1] |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Մահացել է | ապրիլի 30, 2020[2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[2] |
Գերեզման | Մումբայ |
Կրթություն | Կամպիոն դպրոց և Colonel Brown Cambridge School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասան |
Ծնողներ | հայր՝ Ռաջ Կապուր, մայր՝ Կրիշնա Կապուր |
Ամուսին(ներ) | Նիտու Սինգհ |
Երեխա(ներ) | Ռանբիր Կապուր և Ռիդդհիմա Կապուր Սահանի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌիշի Կապուրը ծնվել է ռեժիսոր և դերասան Ռաջ Կապուրի ընտանիքում։ Նրա պապը հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրն է։ Ռիշի Կապուրի ավագ եղբայրը Ռանդհիր Կապուրն է, իսկ կրտսեր եղբայրը՝ Ռաջիվ Կապուրը (նրանք նույնպես ճանաչված դերասաններ են)։
Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է 1970 թվականին, իր հոր՝ Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում։ Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր և իրականում վաստակեց Հնդկաստանի Ազգային կինոմրցանակը՝ մանկական լավագույն դերի համար։ Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում։ Դա 1973 թվականին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում։ Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի Դիմփլ Կապադիան ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ։
Ռիշի Կապուրի կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարը ազդեցություն թողեց նաև նրա հետագա աշխատանքների վրա։ 1970-1980-ական թվականներին նկարահանված բոլոր հիմնական ֆիլմերում նա հանդես էր գալիս այդ ամպլուայով։ Այդպիսին էին «Անհետացում» (1975 թ.), «Վրիժառուն» (1976 թ.), «Այսպիսի ստախոս» (1979 թ.), «Ես կապացուցեմ ողջ աշխարհին» (1981 թ.), «Սիրային հիվանդություն» (1982 թ.), «Սիրո ծով» (1985 թ.), «Չանդնի» (1989 թ.) և այլ ֆիլմեր։ 1991 թվականին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմում։
1990-ական թվականների վերջում Ռիշի Կապուրը սկսեց զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և ռեժիսուրայով։ Այդ տարիներին նա թողարկեց «Սիրո գիրքը» (1996 թ.) և «Վերադարձ տուն» (1999 թ.) ֆիլմերը։ Սակայն այդ ասպարեզում նա հետագայում աշխատանքներ չտարավ։ 2006 թվականին Ռիշի Կապուրն արժանացել է Zee Cine Awards-ի մրցանակին՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար։
Ռիշի Կապուրը մահացել է 2020 թվականի ապրիլի 30-ին, 67 տարեկանում, լեյկեմիայի պատճառով[3][4][5]։
Անձնական կյանք
խմբագրել1979 թվականին Ռիշի Կապուրը ամուսնացել է դերասանուհի Նիտու Սինգհի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա։ Որդին դերասան Ռանբիր Կապուրն է, իսկ դուստրը՝ մոդելյոր Ռիդհիմա Կապուր Սահնին։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1970 | Իմ անունը ծաղրածու է | Mera Naam Joker | դեռահաս Ռաջուն |
1973 | Բոբբի | Bobby | Ռաջա |
1974 | Անբարոյական օձը | Zehreela Insaan | Արջուն Սինգհ |
1975 | Անհետացում | Rafoo Chakkar | Դև |
1975 | Ողբերգական զուգադիպություն | Khel Khel Mein | Աջայ Անանդ |
1975 | Ռաջա | Raaja | Ռաջա, Ռամ |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie | Վիկրամ Կհաննա |
1976 | Վրիժառուն | Barood | Անուպ Սաքսենա |
1977 | Ամար, Աքբար, Անտոնի | Amar Akbar Anthony | Ռաջու |
1977 | Մենք ուրիշներից վատը չենք | Hum Kisise Kum Naheen | Ռաջեշ |
1977 | Անցյալի ստվերում | Doosara Aadmi | Կարան Սաքսենա |
1978 | Չիրականացած կանխագուշակում | Badaltey Rishtey | Մանոհար Դհանի |
1978 | Ծաղիկները բացվել են այգում | Phool Khile Hain Gulshan Gulshan | Վիշալ Ռայ |
1979 | Երգերի ռիթմերը | Sargam | Ռաջու |
1979 | Այսպիսի ստախոս | Jhoota Kahin Ka | Աջայ Ռայ |
1979 | Բախտը քո ձեռքերում է | Duniya Meri Jeb Mein | Վիշալ Կհաննա |
1979 | Լեյլի և Մեջնուն | Laila Majnu | Մեջնուն, Կաիշ Ամարի |
1980 | Հարստության ծարավ | Dhan Daulat | Լակի Սաքսենա |
1980 | Սիրո օթևանը | Do Premee | Չետան Պրակաշ |
1980 | Խենթացել եմ քեզանից | Aap Ke Deewane | Ռամ |
1980 | Պատվի պարտքը | Karz | Մոնտի |
1981 | Ճակատագիր | Naseeb | Սանի |
1981 | Ես կապացուցեմ ողջ աշխարհին | Zamaane Ko Dikhana Hai | Ռավի Նանդա |
1981 | Աստծո մարտակառքը | Katilon Ke Kaatil | Մուննա |
1982 | Երիտասարդության երդումը | Yeh Vaada Raha | Վիկրամ Ռայ Բահադուր |
1982 | Սիրային հիվանդություն | Prem Rog | Դևդհար |
1982 | Սիրահարների հանդիպումը | Deedar-E-Yaar | Ջավեդ Ալի Խան |
1983 | Առատաձեռն սիրտը | Bade Dil Wala | Ամրիտ Կումար Սաքսենա, Վիջայ Գուպտա |
1983 | Բեռնակիրը | Coolie | Սանի |
1984 | Դաժան աշխարհ | Duniya | Ռավի |
1984 | Որքան հեշտ չէ սիրել | Yeh Ishq Nahin Aasaan | Սալիմ Ահմեդ Սալիմ |
1985 | Ժամանակն անցավ | Zamana | Ռավի Կումար |
1985 | Կուրտիզանուհին | Tawaif | Դավուդ Մուհամեդ Ալի Խան Յուսուֆ Զահի |
1985 | Սիտամգար | Sitamgar | Ջայ Կումար |
1985 | Սիրո ծով | Saagar | Ռավի |
1986 | Այրիի ճակատագիրը | Ek Chadar Maili Si | Մանգալ |
1986 | Կախարդական ադամանդը | Nagina | Ռաջիվ |
1986 | Ամեն մեկն իր բախտն ունի | Naseeb Apna Apna | Կիշան Սինգհ |
1987 | Հատուցում փնտրելիս | Hawalaat | Շյամ |
1988 | Սովորական պատմություն | Ghar Ghar Ki Kahani | Ռամ Դհանռաջ |
1988 | Ճանապարհ դեպի հաղթանակ | Vijay | Վիկրամ Բհարդվաջ |
1988 | Մեր տոհմը | Hamara Khandaan | Վիշալ |
1989 | Օտար մարդկանց տունը | Paraya Ghar | - |
1989 | Չանդնի | Chandni | Ռոհիտ Գուպտա |
1989 | Զենք | Hathyar | Սամիուլլա Խան |
1989 | Քող | Naqab | Իմրան |
1989 | Ընտանեկան կացարան | Gharana | Վիջայ Մեհրա |
1990 | Հարստություն և աղքատություն | Amiri Garibi | Դիպակ Բհարդվաջ |
1990 | Օձը | Sheshnaag | - |
1990 | Հայրենիքի ծառաները | Azaad Desh Ke Gulam | Վիջայ Շրիվաստավ, Չանակյա |
1990 | Սև արքայազն Աջուբան | Ajooba | Հասան |
1991 | Հեննա | Henna | Չանդեր Պրակաշ |
1991 | Գնչուներ | Banjaran | Կումար Սինգհ Սեսոդիա, Սուրաջ |
1992 | Անմիտ սեր | Deewana | Ռավի |
1992 | Երգիր, Ռադհա, երգիր | Bol Radha Bol | Կիշան Մալհոտրա, Տոնի |
1992 | Մեղրամիս | Honeymoon | Սուրաջ Վերմա |
1992 | Չիրականացված ցանկություն | Kasak | - |
1993 | Վկան | Damini - Lightning | Շեքհար Գուպտա |
1993 | Ժառանգորդուհին | Anmol | Պրեմ |
1993 | Մտերիմ ընկերները | Gurudev | տեսուչ Դև Կումար |
1993 | Սահիբան | Sahibaan | Գոպի |
1994 | Ինքնազոհողություն | Saajan Ka Ghar | Ամար Կհաննա |
1994 | Ամենաառաջին սերը | Pehla Pehla Pyar | Ռաջ Սինգհ |
1994 | Փրկվեք, ով կարող է | Eena Meena Deeka | Ինդեր |
1994 | Տան պատիվը | Ghar Ki Izzat | Մոհան Կումար |
1995 | Սիրելիի գրկում | Saajan Ki Baahon Mein | Սագար |
1995 | Մենք քեզ հետ ենք | Hum Dono | Ռաջեշ |
1995 | Սեր` լրջորեն | Yaraana | Ռաջ |
1996 | Սիրո գիրքը | PremGranth | Սոմեն |
1996 | Ճաք | Daraar | Ռաջ Մալհոտրա |
1997 | Ճշմարտություն և սուտ | Kaun Sachcha Kaun Jhootha | Կարան Սաքսենա |
2000 | Գայթակղություն | Karobaar: The Business of Love | Ամար Սաքսենա, Ռոհիտ Սինհա |
2000 | Հորեղբայր Ռաջուն | Raju Chacha | Սիդհանտ Ռայ |
2001 | Երկվորյակները | Kuch Khatti Kuch Meethi | Ռաջ Կհաննա |
2002 | Ուղևորություն դեպի Լոնդոն | Yeh Hai Jalwa | Ռաջեշ Միտալ |
2003 | Հասկանալ մեկմեկու | Tehzeeb | Անվար Ջամալ |
2004 | Դու և ես | Hum Tum | Արջուն Կապուր |
2005 | Սիրո շրջապտույտում | Pyaar Mein Twist | Յաշ Կհուրանա |
2006 | Կույր սեր | Fanaa | Զուլֆիկար Ալի Բեգ |
2006 | Սերը խոչընդոտներ չգիտի | Love Ke Chakkar Mein | Արման Կոչար |
2007 | Չդադարեք երազել | Don't Stop Dreaming | Գրուվի |
2008 | Մի քիչ սեր, մի քիչ մոգություն | Thoda Pyaar Thoda Magic | Գոդ |
2009 | Հաջողության հնարավորություն | Luck by Chance | Ռոմի Ռոլլի |
2009 | Սերը երեկ և այսօր | Love Aaj Kal | Վիր Սինգհ |
2009 | Չինտու Ջի | Chintu Ji | Ռիշի Կապուր |
2011 | Ասա ինձ, Աստված | Tell Me O Kkhuda | Ալտաֆ Զարդարի |
2012 | Տարվա ուսանողը | Student of the Year | Դին Յոգինդեր Վասիշտ |
2012 | Քանի դեռ ողջ եմ | Jab Tak Hai Jaan | Իմրան |
2013 | Աուրանգզեբ | Aurangzeb | Ռավիկանտ |
2014 | Հիմարություններ | Bewakoofiyaan | Վ. Կ. Սեհգալ |
2015 | Ամեն ինչ լավ է | All Is Well | Բհաջանգլալ Բհալա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141944811 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://cnalifestyle.channelnewsasia.com/trending/bollywood-film-legend-rishi-kapoor-dies-at-67-12691070 — 2020.
- ↑ «Actor Rishi Kapoor loses battle to cancer. Here's what we know about the cancer he suffered from». Times of India. 2020 թ․ ապրիլի 30.
- ↑ correspondent, Hannah Ellis-Petersen South Asia (2020 թ․ ապրիլի 30). «Rishi Kapoor, Bollywood star, dies of leukaemia aged 67». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «СМИ: умер индийский актер Риши Капур». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշի Կապուր» հոդվածին։ |