Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիու Նեգրու (այլ կիրառումներ)

Ռիու Նեգրու ( (իսպ.՝ և պորտ.՝ Rio Negro)), գետ Հարավային Ամերիկայում, գլխավորապես Բրազիլիայում, Ամազոնի ձախ վտակը։ Գուայնիյա անվամբ սկիզբ է առնում Կոլումբիայից։

Ռիու Նեգրու
Բնութագիր
Երկարություն2300
Ավազանի մակերես720 114 կմ²
ԱվազանԱմազոն/Ատլանտյան օվկիանոս
Ջրի ծախս30000
Ջրահոսք
ԱկունքԱմազոնկա
Գետաբերանի տեղակայումԱմազոն
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՌիու Բրանկու, Casiquiare canal?, Aquio River?, Içana River?, Bream?, Jauaperi River?, Araçá River?, Jaú River?, Unini River?, Puduari River? և Vaupés River?
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Վենեսուելա Վենեսուելա
Բրազիլիա Բրազիլիա
ՋրահավաքԱմազոնի դաշտավայր

Աշխարհագրություն

խմբագրել

Երկարությունը 2300 կմ է, ավազանը" 691 հազար կմ2։ Վերին հոսանքում սահանքավոր է, ստորին հոսանքում (Ամազոնի դաշտավայրում) ունի լայն հուն, կան շատ կղզիներ։ Ձախից ընդունում է Ռիու Բրանկու վտակը, Կասիկյարե ձախ վտակով երբեմն միանում Օրինոկո գետի հետ։

Հորդանում է մարտից օգոստոս։ Ջրի միջին ծախսը 29,3 հազար մ3/վրկ է։ Գետաբերանից, որտեղ գտնվում է Մանաուս նավահանգիստը, նավարկելի է մոտ 1000 կմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիու Նեգրու» հոդվածին։