Ռիչարդ Առյուծասիրտ (անգլ.՝ Richard the Lion Heart, ֆր.՝ Richard Cœur de Lion, սեպտեմբերի 8, 1157, Օքսֆորդ, Անգլիա - ապրիլի 6, 1199, Շարլո[1]), Անգլիայի թագավոր Պլանտագենետների հարստությունից (1189-1199)։

Ռիչարդ I Առյուծասիրտ
Զինվորական կոչումասպետ
Ծնվել է՝սեպտեմբերի 8, 1157
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա
Մահացել է՝ապրիլի 6, 1199 (41 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՇարլո[1]
Ֆոնտեվրո
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմՊլանտագենետներ
միապետ
ՀայրՀենրի II Պլանտագենետ[2]
ՄայրԱլիենորա Ակվիտանացի[2]
ԵրեխաներՖիլիպ և Fulk (?)?[3]
Հավատքկաթոլիկություն

Հենրի II-ի և Էլեոնորա Աքվիթանուհու որդին։

Գահին բարձրանալուց հետո ընդամենը մի քանի ամիս անց՝ մեկնում է խաչակրաց արշավանքի, որի ընթացքում նվաճում է Կիպրոս կղզին։ Ռիչարդի բացակայության ժամանակ իշխանությունը Անգլիայում անցնում է նրա եղբայր Ջոնին։ Օգտվելով Ռիչարդի բացակայությունից Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ը սկսում է գրավել Ռիչարդի տիրույթները Ֆրանսիայի Նորմանդիա նահանգում։ Իմանալով այդ մասին՝ Ռիչարդը թաքուն փորձում է վերադառնալ Անգլիա, սակայն ճանապարհին գերի է վերցվում Գերմանիայի կայսր Հենրի VI-ի կողմից և ազատվում 150.000 մարկ փրկագին վճարելու խոստման դիմաց (այդ գումարից վճարվում է 100,000-ը)։ Ռիչարդը 1194 թվականի սկզբին վերադառնում է Անգլիա, որտեղ սկսում է բանակ հավաքել Ֆրանսիայի դեմ պատերազմելու համար։ 1194 թ. մայիսին Ռիչարդը մեկնում է Ֆրանսիայի իր կալվածքները՝ այնտեղ պատրաստվելով պատերազմի, հավաքելով ռազմական ուժեր և կառուցելով նոր ամրոցներ։ 1199 թ. Ռիչարդը Լիմուզենում Շալյու-Շաբրոլ ամրոցի պաշարման ժամանակ վիրավորվում է արբալետի բոլտից և մեկ ամիս անց մահանում արյան վարակից։ Անգլիայի գահը անցնում է Ջոնին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ I Առյուծասիրտ» հոդվածին։