Ռիչարդ Բրինսլի Շերիդան
Ռիչարդ Բրինսլի Շերիդան (անգլ.՝ Richard Brinsley Butler Sheridan, հոկտեմբերի 30, 1751[1][2][3][…], Դուբլին, Լենստեր[4] - հուլիսի 7, 1816[5][1][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի դրամատուրգ, թատերական և հասարակական գործիչ։ Ծագումով՝ իռլանդացի։
Ռիչարդ Բրինսլի Շերիդան Richard Brinsley Sheridan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1751[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Լենստեր[4] |
Վախճանվել է | հուլիսի 7, 1816[5][1][2][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ, լիբրետիստ, դրամատուրգ, դրամատուրգ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդիայի թագավորություն |
Կրթություն | Հերոու դպրոց |
Ժանրեր | դրամա և բարքերի կատակերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Rivals? |
Կուսակցություն | Վիգեր |
Ամուսին | Elizabeth Ann Linley?[7] և Esther Jane Ogle?[7] |
Զավակներ | Thomas Sheridan?[7], Charles Brinsley Sheridan?[8] և Mary Sheridan?[8] |
Richard Brinsley Sheridan Վիքիպահեստում |
1780 թվականից 1812 թվականներին եղել է պառլամենտի անդամ, վիգերի կուսակցության արմատական թևի առաջնորդ։ 1776 թվականից 1809 թվականներին ղեկավարել է «Դրուրի Լեյն» թատրոնը։ «Մրցակիցները» (1775) կատակերգությունում հանդես է եկել սենտիմենտալության և պարզունակ խրատականության դեմ։ «Չարախոսության դպրոցը» (բեմադրվել է 1777 թվականին, հրատարակվել՝ 1780 թվականին) բուրժուական բարքերը ծաղրող կատակերգություն է։ Շերիդանը գրել է նաև «Ուղևորություն Սքարբորո» (1777), «Քննադատը» (1779) կատակերգությունները և այլ գործեր[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Шеридан Ричард Бринсли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 7,2 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 475.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բրինսլի Շերիդան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 486)։ |