Ռիչարդ Դոքինզ
Քլինթոն Ռիչարդ Դոքինզ (անգլ.՝ Richard Dawkins, ծնվել է մարտի 26, 1941[1][2][3][…], Նայրոբի, Բրիտանական Քենիա[4][1]), անգլիացի էվոլյուցիոն կենսաբան, գիտնական։ 1995-2008 թվականներին եղել է պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Հանրահայտ է դարձել 1976 թվականին, երբ լույս տեսավ նրա «Էգոիստական գենը» (The Selfish Gene) գիրքը։ Գրքում լուսաբանվում է գենետիկան էվոլյուցիոն տեսանկյունից։ Դոկինզը աթեիստ է։ Նա նաև Բրիտանական Հումանիստական Կազմակերպության փոխնախարարն է։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԴոքինզը ծնվել է 1941 թվականի մարտի 26-ին Բրիտանական Քենյայի Նայրոբի քաղաքում։ Նա Ժան Մերի Վիվիանի և Քլինթոն Ջոն Դոքինզի որդին է, որը Նյուասալանդի (ներկայումս Մալավի) բրիտանական գաղութային ծառայությունում գյուղատնտեսական ծառայող էր։ Հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է King's African Rifles-ի բանակում և 1949 թվականին վերադարձել է Անգլիա, երբ Դոքինզը ութ տարեկան էր։ Նրա հայրը ժառանգել է գյուղական տարածք, Norton Park-ում որը գտնվում է Օքսվորդշիր-ում, որը օգտագործում էր առևտրային նպատակներով։ Դոքինզը իրեն համարում է անգլիացի և ապրում է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում։ Դոքինզը կրտսեր քույր ունի։ Նրա ծնողները հետաքրքրված էին բնական գիտություններով, և Դոքինզի հարցերին պատասխանում էին գիտականորեն։ Դոքինզը նկարագրում է իր մանկությունը որպես «սովորական անգլիական դաստիարակություն»։ Նա ընդունեեց քրիստոնեությունը մինչև պատանեկան տարիների կեսը, որի ժամանակ նա եկավ այն եզրահանգման, որ էվոլյուցիոն տեսությունը ավելի լավ բացատրություն է կյանքի բարդության մասին և դադարեցրեց հավատալ Աստծուն։ Դոքինզը նշում է. «Հիմնական պատճառը, որ ես հավատացյալ էի այն էր, որ ես տպավորված էի կյանքի բարդությունով և կարծում էի, որ կյանքը պետք է արարիչ ունենա։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ երբ ես հասկացա, որ դարվինիզմն հոյակապ բացատրություն է, այդ փաստը ավարտեց քննարկումը»։
Ուսում
խմբագրել1954 թվականից մինչև 1959 թվականը Դոքինզը հաճախել է Northamptonshire-ի Անդլ դպրոցը, որը եկեղեցու ազդեցության տակ գտնվող հանրային դպրոց է, որտեղ նա գտնվում էր Լոնդիմերի տանը։ Երբ որ սովորում էր Անդլ-ում առաջին անգամ կարդաց Բերտրան Ռասել-ի «Ինչու ես քրիստոնյա չեմ» գիրքը։ 1962-ին ավարտել է Օքսֆորդի Բալլիոլի քոլեջի կենդանաբանության ֆակուլտետը։ Իսկ այնտեղ, նա սովորել է Նոբելյան մրցանակակիր էթոլոգ Նիկոլաե Թինբերգենի մոտ։ Նա շարունակել է որպես Թիրենբերգ-ի հսկողության տակ գտնվող հետազոտական աշակերտ, ստանալով իր մագիստրոսական և դոկտորական աստիճանները 1966 թվականինին և մեկ տարի մնացել է, որպես հետազոտող օգնական։ Թինբերգենը պիոներ էր կենդանիների վարքագծի ուսումնասիրության մեջ, հատկապես բնազդի, սովորելու և ընտրելու հարցերի բնագավառում։ Դոքինզի հետազոտությունը այս ժամանակահատվածում վերաբերում էր կենդանական որոշումների կայացման մոդելներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://observer.guardian.co.uk/comment/story/0,6903,1268687,00.html
- ↑ https://www.psychologytoday.com/blog/side-effects/201202/why-does-richard-dawkins-take-issue-agnosticism
- ↑ https://www.huffingtonpost.co.uk/2014/11/27/famous-atheists-believe-values-richard-dawkins_n_6231968.html
- ↑ https://richarddawkins.net/aboutus/
- ↑ Sheldonian Theatre — 1669.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://solo.bodleian.ox.ac.uk/OXVU1:LSCOP_OX:oxfaleph020515491
- ↑ CONOR.Sl
- ↑ Fellows Directory (բրիտ․ անգլ.)
- ↑ https://royalsociety.org/medals-and-prizes/michael-faraday-prize/
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-richard-dawkins-1285924692509/Honoris.html?id=1285878576974
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Դոքինզ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Դոքինզ» հոդվածին։ |