Ռիչարդ Ռոջերս (թատրոն)
«Ռիչարդ Ռոջերս» (անգլ.՝ The Richard Rodgers Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է 46-րդ փողոցի արևմտյան հատվածում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորք, ԱՄՆ։ Անվանակոչվել է ի պատիվ կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի։
Ռիչարդ Ռոջերս | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Նյու Յորք շրջան |
Անվանված է | Ռիչարդ Չարլզ Ռոջերս |
Ճարտարապետ | Irwin Salmon Chanin? |
Richard Rodgers Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնը կառուցվել է ըստ ճարտարապետ Իրվին Չանինի նախագծի։ Բացվել է 1925 թվականին, «Չանինի 46-րդ փողոց» (անգլ.՝ Chanin's 46th Street Theatre) անունով։ Գոյության ամբողջ ընթացքում մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ Մի քանի անգամ թատրոնը հանձնվել է «The Shubert Organization» կազմակերպությանը, որն այն ամբողջությամբ գնել է թատրոնը 1931 թվականին և անվանումից հանել է ճարտարապետի անունով։ 1945 թվականին թատրոնը վերցնում է Ռոբերտ Վ. Դաուլինգը[1]։ 1960 թվականին «46-րդ փողոցը» գնվել է պրոդյուսեր Լեստեր Օսթերմանի կողմից[2], ով իր հերթին այն վաճառել է պրոդյուսերներ Սթիվեն Ռ. Ֆրիդմանին ու Իրվին Մեյերին[3]։ 1981 թվականին թատրոնը գնել և վերանորոգել է «Nederlander Organization» թատերական կազմակերպությունը[4]։ 1990 թվականին «46-րդ փողոց»-ը վերանվանվել է «Ռիչարդ Ռոջերս»` ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի։ Այսօր թատրոնը ռեկորդային թվով «Թոնի մրցանակակիր» է «Լավագույն պիես» և «Լավագույն մյուզիքլ» անվանակարգերում[5]։
Հիմնական ներկայացումներ
խմբագրել- 1925. «Գրինվիչ խենթ գյուղը»
- 1927. «Լավ նորություններ»
- 1932. «Քո մասին եմ երգում»
- 1947. «Ֆինիանի ծիածանը»
- 1950. «Տղաներն ու գեղեցկուհիները»
- 1961. «Donnybrook!»
- 1969. «1776»
- 1975. «Չիկագո»
- 1978. «Տեխասի լավագույն հասարակաց տունը»
- 1982. «Ինը»
- 1987. «Ցանկապատեր»
- 1991. «Յոնքերսում կորածները»
- 1995. «Ինչպես հաջորղվել բիզնեսում` ոչինչ չանելով»
- 1996. «Չիկագո»
- 1998. «Ազատները»
- 2002. «Հեռացի՛ր»
- 2006. «Տարզան»
- 2007. «Սիրանո դե Բերժերակ»
- 2008. «Բարձունքում»
- 2011. «Բենգալյան վագրը Բաղդատի գազանանոցում»
- 2012. «Պորգի և Բես»
- 2013. «Կատուն շիկացած տանիքում», «Ռոմեո և Ջուլիետ»
- 2014. «Եթե, հետո»
- 2015. «Համիլթոն» (ընթացիկ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The New York Times». «Forrest Changes Name; Theatre Operated by Lotito Now Known as the Coronet». Վերցված է 13 декабря 2014-ին.
- ↑ «The New York Times». «Osterman, Producer, Buys 46th St. Theatre». Վերցված է 13 декабря 2014-ին.
- ↑ John Corry (19 мая 1978). «Broadway». Վերցված է 13 декабря 2014-ին.
- ↑ Carol Lawson (15 апреля 1981). «News of the Theater; 3d Play in Talley Cycle Opens June 11». Վերցված է 13 декабря 2014-ին.
- ↑ «Tony Awards: Facts & Trivia — Quick Facts». Վերցված է 13 декабря 2014-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայք Արխիվացված 2017-11-30 Wayback Machine (անգլ.)
- Թատրոնի էջը Internet Broadway Database-ում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ռոջերս (թատրոն)» հոդվածին։ |