Ռիչարդ Ֆոլց
Ռիչարդ Ֆոլց (անգլ.՝ Richard Foltz, ապրիլի 19, 1961[1], Կոլումբուս), ամերիկյան ծագմամբ կանադացի գիտնական։ Մասնագիտանում է Իրանի պատմության և կրոնի պատմության, մասնավորապես զրադաշտականության և իսլամի մեջ։
Ռիչարդ Ֆոլց | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1961[1] (63 տարեկան) Կոլումբուս |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կրոնի պատմաբան, պրոֆեսոր և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Կոնկորդիա համալսարան և Ֆլորիդայի համալսարան |
Գործունեության ոլորտ | Իրանագիտություն |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Յուտայի համալսարան |
Գիտական ղեկավար | Roy Mottahedeh? |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Յուտայի համալսարանը պարսկական գրականություն և կիրառական լեզվաբանություն մասնագիտությունների գծով։ Հարվարդի համալսարանում ստացել է Մերձավոր Արևելքի պատմության գծով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Դասավանդել է Բրաունովսկի, Կոլումբիայի Ֆլորիդայի համալսարաններում։ Ներկայումս Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանի կրոնագիտության և մշակույթների ամբիոնի պրոֆեսոր է։
Միջին Ասիայի պատմության բազմաթիվ աշխատանքների հեղինակ է։ Նրա «Տաջիկների պատմություն. Արևելքի իրանցիներ» գիրքը տաջիկների պատմության վերաբերյալ առաջին հետազոտությունն է ՝ սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը[2]։ Նա նաև կատարել է օսերի պատմության և մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ։ 2019 թվականին նա եղել է Վ. Ի. Աբաևի անվան հումանիտար և սոցիալական հետազոտությունների Հյուսիս-օսական ինստիտուտում հրավիրված հետազոտող[3]։ 2020 թվականին հունվարին ամուսնացել է Ֆաթիմա Վիտալիևնա Կիրգուևայի հետ Վլադիկավկազում[4]։
Ներկայումս նա անգլերեն լեզվով առաջին գիրքն է գրում Օսեթիայի պատմության և մշակույթի մասին[5]։
Ֆոլցն իր աշխատանքներում ընդգծում է իրանական քաղաքակրթության կարևորությունը համաշխարհային պատմության մեջ, հատկապես կրոնի բնագավառում։ Նա նաև գրել է էկոլոգիական էթիկայի եւ կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, մասնավորապես իսլամական ավանդույթի եւ մուսուլմանական մշակույթների համատեքստում։
Գիտական աշխատանքներ
խմբագրելՄենագրություններ
խմբագրել- Mughal India and Central Asia. — Karachi: Oxford University Press, 1998.
- Animals in Islamic Tradition and Muslim Cultures. — Oxford: Oneworld, 2006.
- Religions of the Silk Road: Premodern Patterns of Globalization, revised 2nd edition. — New York: Palgrave Macmillan, 2010.
- Religions of Iran: From Prehistory to the Present. — London: Oneworld, 2013.
- Iran in World History. — New York: Oxford University Press, 2016.
- A History of the Tajiks: Iranians of the East. — London: Bloomsbury, 2019.
- The Ossetes: Modern-Day Scythians of the Caucasus. — London: Bloomsbury, 2021.
Հոդվածներ ռուսերենով
խմբագրել- «Что означает термин "Таджик"?», Весь мир – тело, Иран – сердце..., р. Сафар Абдулло, Алматы, 2019, 100-111.
- «Тюрки: строители империй и защитники персидской культуры», Духовно-исторические связи народов Ирана и Дашти Кипчака, р. Сафар Абдулло, Алматы, Издательский дом «Библиотека Олжаса», 2018, 63-86.
- «Ричард Фрай и История Таджиков» // Муаррих/Историк 2/6 (2016): 73-79.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «"Таджики – иранцы Востока?"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ "Канадский ученый-иранист Ричард Фольц посетил СОИГСИ"
- ↑ "Жених из Канады поразил пользователей Сети песней на осетинском языке"
- ↑ "Канадский ученый Ричард Фольц напишет книгу об истории и культуре Осетии"
Արտաքին հղումներ
խմբագրել- Алиса Волкова, "Спор об аланстве – надуманная проблема", Кавказ.Реалии, 12 mая 2020
- "Ричард Фольц: иранистика не может быть полно и адекватно освещенной без осетинского элемента", Владгазете, 11 июня 2019
- Лекция на историческом факультете МГУ (на английском), 20 мая 2019
- История таджиков: Иранцы Востока: Интервью с автором, CAA-network, 15 mая 2019
- Камолиддин Абдуллаев, "Таджики – иранцы Востока?", ASIA-Plus, 18 марта 2019