Ռիվ Քարնի
Ռիվ Քարնի (անգլ.՝ Reeve Carney, ապրիլի 18, 1983[1], West Village, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, դերասան, երգերի հեղինակ։ Հայտնի է Պիտեր Պարկերի և Սարդ-մարդու դերով «Spider-Man: Turn Off» բրոդվեյյան մյուզիքլում։ Carney ռոք խմբում վոկալիստ է։
Ռիվ Քարնի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Reeve Carney |
Ծնվել է | ապրիլի 18, 1983 (41 տարեկան) Վեսթ Վիլիջ, Մանհեթեն, Նյու Յորք |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ինդի ռոք, բլյուզ-ռոք, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | Երգիչ, դերասան |
Գործիքներ | Կիթառ |
Գործունեություն | 1999 - այժմ |
Լեյբլ | Interscope Records (2004 - այժմ) |
Կրթություն | Ալեքսանդր Համիլթոնի անվան միջնակարգ դպրոց, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Կապված | Լանա Դել Ռեյ, Ջիմմի Նեկկո, Թեյլոր Սվիֆթ |
Կայք | reevecarneymusic.com |
Reeve Carney Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌիվ Քարնին ծնվել (ապրիլի 18, 1983 թվական) և մեծացել է Վեսթ Վիլիջում[2]։ Նրա հորեղբայրը՝ Արթ Քարնին, ով այժմ կենդանի չէ, հայտնի դերասան է եղել։
Ռիվը սովորել է Alexander Hamilton High School-ում, Լոս Անջելեսում իր եղբայր Զեյնի հետ։ Այնտեղ նա սովորել է իր ապագա խմբի գործընկերների հետ միասին[3]։ Դպրոցից հետո ընդունվել է Thornton School of Music University of Southern California, որտեղ սովորել է ջազային կիթառի դասարանում[4]։
Կարիերա
խմբագրել15 տարեկանում Քարնին կիթառ էր նվագում Լոս Անջելեսի B.B King’s գիշերային ակումբում[5]։
Ռիվը խումբ ունի՝ «Carney» անվանումով։ Խմբի մեջ են մտնում Զեյնը, Ջոնը, Էյդենը և ինքը։ Իր դեբյուտային ալբոմը՝ «Mr. Green Volume 1» թողարկվել է 2010 թվականի մայիսին։
Խաղացել է Սարդ-մարդու դերը բրոդվեյյան մյուզիքլում, որի նկարահանումները սկսվել են 2011 թվականի նոյեմբերին։ 2012 թվականից նա ապրում է Մանհեթենում։
Նկարահանվել է նաև Թեյլոր Սվիֆթի «I Knew You Were Trouble» տեսահոլովակում` որպես նրա սիրեցյալ[6]։
Վերջերս պարզ է դարձել, որ նա ստացել է լեգենդար ռոքեր Ջեֆֆ Բաքլիի դերը լայնաֆորմատ կենսագրական ֆիլմում։
Խաղում է Դորիան Գրեյի դերը «Սարսափելի հեքիաթներ» հեռուստասերիալում։
Անձնական կյանք
խմբագրել2011 թվականի վերջից 2013-ի կեսը հարաբերություններ է ունեցել դերասանուհի Էշլի Գրինի հետ, ներկայումս հանդիպում է «The Veronicas» խմբի մենակատար Լիզա Օրիգլիասսոյի հետ։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Ֆիլմի անվանումը | Դեր |
---|---|---|
1994 | Dave’s World | Extra |
1994 | Pom Poko | Տարբեր ձայներ |
1999 | Snow Falling on Cedars | Young Ishmael Chambers/ Երիտասարդ Իզմայիլ Չամբերս |
2004 | Father of the Pride | Ձայն |
2009 | Spread | Lead Singer/Մենակատար |
2010 | The Tempest | Ֆերդինանդ |
2011 | Jump Start Live | Տարբեր ձայներ |
2012 | I Knew You Were Trouble. Music Video | նախկին ընկեր |
2014 | Penny Dreadful/Սարսափելի հեքիաթներ | Դորիան Գրեյ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ «THE LEADING MEN: Spider-Man’s Reeve Carney and Patrick Page, Plus Rain’s Fab Four» playbill.com
- ↑ Lindell, Karen (2011 թ․ օգոստոս). «Spider-Man's Reeve Carney talks about Bono, Edge and his band». @U2. @U2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին. «Education: Hamilton Academy of Music, Los Angeles, CA»(չաշխատող հղում)
- ↑ Lindell, Karen (2011 թ․ օգոստոս). «Spider-Man's Reeve Carney talks about Bono, Edge and his band». @U2. @U2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին. «Education: USC's Thornton School of Music; "I majored in studio jazz guitar"»(չաշխատող հղում)
- ↑ «Reeve Carney on the Pressure and Pleasure of Starring in Spider-Man», broadway.com, December 16, 2010, he also starred in Taylor Swift’s music video «I knew you were trouble»
- ↑ VIDEO: Taylor Swift Debuts New Music Video, 'I Knew You Were Trouble' Feat. Reeve Carney
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-06-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվ Քարնի» հոդվածին։ |