Ռիտա Լևի-Մոնտալչինի

իտալացի նյարդաբան

Ռիտա Լևի-Մոնտալչինի (իտալ.՝ Rita Levi-Montalcini, ապրիլի 22, 1909(1909-04-22)[1][2][3][…], Թուրին, Իտալիա[5][6][7] - դեկտեմբերի 30, 2012(2012-12-30)[1][2][4][…], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի նյարդաբան, նեյրոկենսաբան, 1986 թվականից՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Ռիտա Լևի-Մոնտալչինի
Rita Levi-Montalcini
Ռիտա Լևի-Մոնտալչինի
Ծնվել էապրիլի 22, 1909(1909-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրԹուրին, Իտալիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 30, 2012(2012-12-30)[1][2][4][…] (103 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Մահվան պատճառՍրտի կանգ
ՔաղաքացիությունԻտալիա Իտալիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունիտալացի
Դավանանքհուդայականություն
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտություննյարդաբան
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան
ՊաշտոնՑմահ սենատոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ
ԱՄՆ ազգային գիտական մեդալ

Համաշխարհային բժշկագիտության մեջ հայտնի է աճի գործոնների հետազոտություններով։ Իտալիայի հինգ ցմահ սենատորներից մեկն է։

Կենսագրություն

խմբագրել

Ռիտա Լևի-Մոնտալչինին ծնվել է 1909 թվականի ապրիլի 22-ին Թուրինում՝ դառնալով Լևիների ընտանիքի չորրորդ երեխան (երկվորյակ քրոջ՝ Պաոլայի հետ միասին)։ Նրա ընտանիքն ունեցել է հրեական ծագում։ Նրա հայրը՝ Ադամ Լևին, եղել է էլեկտրական ինժեներ և մաթեմատիկոս, իսկ մայրը՝ Ադել Մոնտալչինին, հասարակ տնային տնտեսուհի։

Տեղի բժշկական դպրոցը 1936 թվականին ավարտելուց հետո Ռիտան դառնում է ֆիզիոլոգ Ջուզեպպե Լևիի ավագ օգնականը, սակայն Իտալիայի նոր կառավարության ղեկավար Բենիտո Մուսոլինիի որդեգրած հրեահալած քաղաքականությունն արգելքներ դրեց հրեաների առջև և վերջիններս զրկվեցին ազատ ակադեմիական և գիտական գործունեություն ծավալելու անօտարելի իրավունքից։ Այսպիսով՝ Ֆաշիստական Իտալիայի նվիրակոչումը վատ անդրադարձավ վերջինիս մասնագիտական գործունեության վրա։ 1943 թվականին Լևի-Մոնտալչինին և նրա ընտանիքը ստիպված եղան փախչել Ֆլորենցիա և վերադարձան միայն Թուրինում ռազմական գործողությունների ավարտից հետո։

Իր անձնանվեր մասնագիտական գործունեության համար Ռիտա Լևի-Մոնտալչինին 1986 թվականին արժանացավ բժշկագիտության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։ Երկու աշխարհամարտերի ականատես եղած տիկինը 2001 թվականին նախագահ Կառլո Աձելո Չամպիի կողմից արժանացավ Իտալիայի ցմահ սենատորի պատվո տիտղոսին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Լևի-Մոնտալչինի» հոդվածին։