Ռիք Ռիորդան
Ռիք Ռիորդան[6][7] (անգլ.՝ Rick Riordan, հունիսի 5, 1964[1][2][3][…], Սան Անտոնիո[4]), ամերիկացի գրող, որն առավել հայտնի է որպես Պերսի Ջեքսոնի մասին պատմող վիպաշարի հեղինակ[8]։
Ռիք Ռիորդան անգլ.՝ Rick Riordan | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Richard Russell Riordan |
Ծնվել է | հունիսի 5, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սան Անտոնիո[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ուսուցիչ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | University of Texas System? և Alamo Heights High School? |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Պերսի Ջեքսոն և օլիմպիացիներ, The Kane Chronicles?, The Heroes of Olympus?, The Maze of Bones?, Ապոլոնի փորձությունները, Magnus Chase and the Gods of Asgard? և The 39 Clues? |
Պարգևներ | |
Կայք | rickriordan.com |
Rick Riordan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌիք Ռիորդանը ծնվել է 1964 թվականին ամերիկյան Սան Անտոնիո քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ Մայրը եղել է նկարչուհի և երաժիշտ, իսկ հայրը ծեփագործում էր արձանիկներ, այնպես որ ընտանիքում միշտ տիրում էր ստեղծագործական մթնոլորտ։
Սան Անտոնիոյի դպրոցն ավարտելուց հետո ապագա գրողը որոշեց դառնալ կիթառահար և ընդունվեց Հյուսիսային Տեխասի քոլեջ, սակայն առանց ավարտելու տեղափոխվեց Օստին քաղաքի համալսարան։ Այստեղ նա ստացավ երկու բարձրագույն կրթություն՝ մեկը պատմության, մյուսը՝ անգլերեն լեզվի բնագավառում։
Իր առաջին գրական փորձը Ռիորդանը ձեռք է բերել դպրոցում։ 13 տարեկանում գրեց մի պատմություն և նույնիսկ մտադիր էր այն որևէ տեղ տպագրել, սակայն հետո մտափոխվեց։ Միաժամանակ դպրոցական տարիներից սկսել է հետաքրքրություն տածել հունական և սկանդինավյան դիցաբանության հանդեպ։ Քոլեջում սովորելու ընթացքում Ռիորդանը երեք տարի եղել է դպրոցի ամառային ճամբարի գեղարվեստական ղեկավարը, և հենց այդ ժամանակ էլ հղացել է կիսաստվածների ճամբարի գաղափարը։
Ռիորդանի առաջին աշխատավայրը Տեխասի Նյու Բրաունֆելս քաղաքի դպրոցն էր։ Դրանից հետո ընտանիքի հետ միասին 8 տարով տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո[9], որից հետո վերադարձավ հայրենիք, ևս վեց տարի աշխատեց որպես միջին դասարանների ուսուցիչ։ Այդ ամենից հետո որոշեց դառնալ գրող։
Ռիորդանն ապրում է Տեխասում՝ Սան Անտոնիո քաղաքում։
Ընտանիք
խմբագրելՌիք Ռիորդանն ամուսնացած է Բեքքիի հետ, ունեն երկու որդի՝ Հեյլին և Պատրիկը[10]։ Նաև ունի ոսկե լաբրադոր ցեղատեսակի շուն և երկու սև կատու։ Քանի որ Հեյլին հետաքրքրվում էր հունական առասպելներով, Ռիորդանը հենց նրա համար է սկսել գրել հունական հերոսների և աստվածների մասին գրքեր[11]։
Գործունեություն
խմբագրելՌիորդանն իր առաջին վեպը գրել և տպագրել է 1997 թվականին։ «Վառ կարմիր տեկիլա» վերնագրով (բնագիր անվանումը՝ «Big red tequila») այդ գիրքը դետեկտիվ-առեղծվածային շարքի հիմք դրեց՝ դետեկտիվ գրականության ոլորտում արժանանալով ԱՄՆ-ի բոլոր բարձրագույն գրական մրցանակներին՝ Էնթոնիի, Շամուսի մրցանակներ, Էդգար Ալլան Պոյի անվան մրցանակ[12]։ Գրքում խոսվում է Սան Անտոնիոյից մասնավոր խուզարկու, մարտարվեստի վարպետ և անգլիական միջնադարյան գրականության պրոֆեսոր Տրես Նավարի մասին։
2005 թվականին ի հայտ եկավ Ռիորդանի առաջին գիրքը Պերսի Ջեքսոնի և օլիմպիական աստվածների մասին երեխաների համար նոր շարքից՝ «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը»։ Այդ գրքերի գլխավոր հերոսը տասներկուամյա մի տղա է, ով տառապում է դիսլեքսիայով և մի օր հասկանում, որ ինքը հին հունական աստծո որդի է։ Պերսի Ջեքսոնի մասին առաջին գրքի հրատարակումից հետո մինչ օրս գրողի ամեն մի նոր ստեղծագործություն մշտապես զբաղեցնում է «Նյու Յորք Թայմս» օրաթերթի բեսթսելերների ցուցակի գլխավոր հորիզոնականները։
«20th Century Fox» կինոընկերությունը ձեռք է բերել «Կայծակներ գողացողները» ֆիլմի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմը թողարկվել է 2010 թվականին։ Հաջորդ գիրքը՝ «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը», 2006 թվականին ԱՄՆ-ում ճանաչվել է երեխաների համար լավագույն գիրք։ Վիպաշարի չորրորդ գիրքը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով։
2008 թվականին Ռիորդանը հանդես եկավ «39 բանալի» անվամբ վիպաշարի ստեղծման գաղափարով և գրեց շարքի առաջին գիրքը։ Այս շարքին ևս մեծ հաջողություն էր սպասվում, իսկ Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը ձեռք բերեց վեպը էկրանավորելու իրավունք։
Ստեղծագործություններ
խմբագրել«Կիսաստվածների ճամբար» շարք
խմբագրել«Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները» շարք
խմբագրել- «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը» (2005 թվականի հուլիսի 1)
- «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» (2006 թվականի ապրիլի 1)
- «Պերսի Ջեքսոնը և տիտանի անեծքը» (2007 թվականի մայիսի 11)
- «Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը» (2008 թվականի մայիսի 6)
- «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները․ Գաղտնի նյութեր» (2009 թվականի փետրվարի 10)
- «Պերսի Ջեքսոնը և վերջին կանխագուշակությունը» (2009 թվականի մայիսի 5)
- Լրացուցիչ նյութեր
- «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները։ Ամբողջական ուղեցույց» (2010 թվականի հունվարի 18)
- «Պերսի Ջեքսոն․ Հերոսների և հրեշների դաժան աշխարհը» (2009 թվականի փետրվարի 11)
- «Պերսի Ջեքսոնը և Ապոլլոնի քնարահարը» (2013, պատմություն)
- «Հունական աստվածներ․ Պերսի Ջեքսոնի պատմությունները» (2014 թվականի օգոստոսի 19)
- «Հունական հերոսներ․ Պերսի Ջեքսոնի պատմությունները» (2015 թվականի օգոստոսի 18)
«Օլիմպոսի հերոսները» շարք
խմբագրել- «Կորած հերոսը» (2010 թվականի հոկտեմբերի 12)
- «Նեպտունի որդին» (2011 թվականի հոկտեմբերի 4)
- «Աթենասի տարբերանշանը» (2012 թվականի հոկտեմբերի 2)
- «Հադեսի տունը» (2013 թվականի հոկտեմբերի 8)
- «Օլիմպոսի արյունը» (2014 թվականի հոկտեմբերի 14)
- Լրացուցիչ նյութեր
- «Կիսաստվածների օրագրերը» (2012 թվականի օգոստոսի 14)
«Աստվածների ժառանգները» շարք
խմբագրել- «Կարմիր բուրգ» (2010 թվականի մայիսի 4)
- «Կրակե գահ» (2011 թվականի մայիսի 9)
- «Օձի ստվերը» (2012 թվականի մայիսի 1)
- Լրացուցիչ նյութեր
- «Քեյն ընտանիքի ողջ մնալու ուղեցույց» (2012 թվականի մարտի 20)
«Կիսաստվածներ և մոգեր» (2016)
խմբագրել- «Սեբեկի որդին» (2013 թվականի մայիսի 7)
- «Սերապիսի գավազանը» (2014 թվականի ապրիլի 8)
- «Պտղոմեոսի թագը» (2015 թվականի մարտի 31)
«Մագնուս Չեյզ և Ասգարդի աստվածները» շարք
խմբագրել- «Լետայի սուրը» (2015 թվականի հոկտեմբերի 6)
- «Թորի մուրճը» (2016 թվականի հոկտեմբերի 4)
- «Ննջեցյալների նավը» (2017 թվականի հոկտեմբեր)
«Ապոլլոնի փորձությունները» շարք
խմբագրել- «Գաղտնի պատգամախոս» (2016 թվականի մայիսի 3)
- «Գաղտնի կանխագուշակություն» (2017 թվականի մայիսի 2)
- «Այրվող լաբիրինթոս» (2018 թվականի մայիսի 1)
- «Տիրանի դամբարանը» (2019 աշուն)
- «Գիրք 5» (2020)
Գծանկարչական վեպեր
խմբագրել- «Կայծակ գողացողը» (2010 թվականի հոկտեմբերի 12)
- «Կարմիր բուրգ» (2012)
- «Հրեշների ծովը» (2013 թվականի հուլիսի 2)
- «Տիտանի անեծքը» (2013 թվականի հոկտեմբերի 8)
- «Կորած հերոսը» (2014 թվականի հոկտեմբերի 7)
- «Կրակե ջահ» (2015 թվականի հոկտեմբերի 6)
- «Նեպտունի որդին» (2017 թվականի փետրվարի 21)
«39 բանալի» շարք
խմբագրել- «Ոսկորների լաբիրինթոս» (2008)
- «39 բանալիների ներածություն․ Արգելված գաղտնիքների սև գիրք» (2010)
- «Վեսպերների ապստամբությունը» (2011, Պիտեր Լերանժիսի, Գորդոն Կորմանի և Ջուդ Ուոթսոնի հետ համատեղ)
«Տրես նավար» շարք
խմբագրել- «Վառ կարմիր տեկիլա» (1997 թվականի հունիսի 2)
- «Այրիի երկու քայլը» («անգլ.՝ The Widower’s Two-Step», 1998 թվականի մայիսի 4) - Էդգար Ալլան Պոյի մրցանակ
- «Տեխասի վերջին թագավորը» («անգլ.՝ The Last King of Texas») (2001 թվականի ապրիլի 3)
- «Դևը ուղևորվում է Օստին» («անգլ.՝ The Devil Went Down to Austin») (2002 թվականի հունիսի 25)
- «Southtown» (2004 թվականի դեկտեմբերի 28)
- «Mission Road» (2005 թվականի հունիսի 28)
- «Ապստամբների կղզին» («անգլ.՝ Rebel Island») (2007 թվականի սեպտեմբերի 30)
Այլ վեպեր
խմբագրել- «Cold Springs» (2004)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131422693 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.bouchercon.com/anthony-awards/winners-and-nominees/1990s/
- ↑ Համաձայն անգլերեն-ռուսերեն գործնական տառադարձության և փաստացի արտասանության՝ ռուսերենով անվան տառադարձման ճիշտ ձևն է՝ Рик Ра́йордан։
- ↑ «Rick Riordan ID Card». Puffin Books. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Lodge, Sally (2011 թ․ օգոստոսի 18). «First Printing of Three Million for New Percy Jackson Book». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին. «There are 30 million copies in print in the U.S. of the novels in the author's three series for Disney-Hyperion: Percy Jackson & the Olympians, The Kane Chronicles, and The Heroes of Olympus—and the books have been translated into 37 languages.»
- ↑ «Rick Riordan». Scholastic Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ "Update from Athena House". June 12, 2013. Myth & Mystery: The official blog for author Rick Riordan (rickriordan.blogspot.com). Retrieved November 14, 2015.
- ↑ Williams, Sally (February 8, 2010). "Percy Jackson: My boy's own adventure". The Guardian. Retrieved January 3, 2014.
- ↑ «Big Red Tequila». Powells Bookstore. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-10-23 Wayback Machine(անգլ.)
- Works by or about Ռիք Ռիորդան in libraries (WorldCat catalog)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիք Ռիորդան» հոդվածին։ |