Ռոբերտ Աբրահամյան (սերժանտ)
Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան (դեկտեմբերի 20, 1993, Տափերական, Արարատի շրջան, Հայաստան - ապրիլի 10, 2016), զինվորական, սերժանտ, քառօրյա պատերազմի մասնակից։
Ռոբերտ Աբրահամյան | |
---|---|
դեկտեմբերի 20, 1993 - ապրիլի 10, 2016 (22 տարեկան) | |
Ծննդավայր | Տափերական, Արարատի շրջան, Հայաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1993 թվականի[1] դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Տափերական գյուղում։ 2010 թվականին ավարտել է տեղի դպրոցը և մեկ տարի անց զորակոչվել Հայաստանի զինված ուժեր, ծառայությունն անցնել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում։ 2013 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստան։ Ամուսնացել է և 2015 թվականին դեկտեմբերի 20-ին ծնվել է նրա առաջնեկը։ 2016 թվականի ապրիլի 1-ին՝ որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցել խաղաղապահ զորքերում։ Կոչումով սերժանտ էր։
2016 թվականի ապրիլի 10-ին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում[2]։
Պարգևներ
խմբագրելՀետմահու Հայաստանի նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Այսօր Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանի տարեդարձն է...». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան Արխիվացված 2018-03-19 Wayback Machine