Ռոբերտ Ավագյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Ավագյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Հովսեփի Ավագյան (մարտի 28, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2020[1], Երևան, Հայաստան), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), թղթակից անդամ (1986)[2]։
Ռոբերտ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1931 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 24, 2020[1] (88 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս (1996) |
Գիտական ղեկավար | Արտեմ Ալիխանյան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից՝ ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է ԵրՖԻ խմբի ղեկավար HERMES կոլլաբորացիայում DES)։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհուրդի անդամ է, ընտրվել է Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ։
Գործունեություն
խմբագրելՈւսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ, որն իր հիմնական հարաչափերով գերազանցել է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համանման արագացուցիչներում ստեղծված փնջերը։ Ստացված փնջի օգնությամբ հետազոտել է π0 մեզոնների ֆոտոծնման բևեռացումային բնութագրերը։ Ստանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր[3][4]։
Պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացի մեդալ, 2003։
Աշխատություններ
խմբագրել- Вычисление поляризации тормозного пучка фотонов.- Ереван: Арус, 1977.- 8 с.;
- Исследование амплитудных и временных характеристик спектрометра полного поглощения на основе кристалла NfJ(Tl).- Ереван: Арус, 1977.- 16 с.[5] :
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացավ հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան-Ռոբերտ Ավագյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.