Ռոբերտ Նորթոն Նոյս (անգլ.՝ Robert Norton Noyce, դեկտեմբերի 12, 1927(1927-12-12)[1][2], Բեռլինգթոն, Այովա, ԱՄՆ - հունիսի 3, 1990(1990-06-03)[1][2], Օստին, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ինտեգրալ սխեմայի գյուտարարներից մեկը (1959), «Fairchild Semiconductor»-ի հիմնադիրներից մեկը (1957), «Intel »կորպորացիայի (1968) հիմնադիրը (Գորդոն Մուրի և Էնդրյու Գրոուվի հետ համատեղ)։ ԱՄՆ ազգային ճարտարագիտական ակադեմիայի (1969) և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի(1980) անդամ է[12][13]։

Ռոբերտ Նոյս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1927(1927-12-12)[1][2]
ԾննդավայրԲեռլինգթոն, Այովա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 1990(1990-06-03)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳրինելի քոլեջ (1949)[3] և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1953)[3]
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, գործարար և համակարգչային գիտնական
ԱշխատավայրFairchild Semiconductor?
ԱմուսինԷլիզաբեթ Նոյս և Ann Schmeltz Bowers?
Ծնողներհայր՝ Ralph Brewster Noyce?, մայր՝ Հարիեթ Մեյ Նորթոն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, traitorous eight?, Phi Beta Kappa, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[11] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներՈւիլյամ Բ. Նոյս, Pendred Noyce?, Պրիսցիլա Նոյս և Մարգարեթ Նոյս
 Robert Noyce Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Նոյսը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 12-ին Այովա նահանգի Բերլինգթոն քաղաքում[14]։ Եղել է Միաբանության եկեղեցու քահանա, վերապատվելի Ռալֆ Բրյուսթեր Նոյսի չորս որդիներից երրորդը[15]։ Նոյսի մայրը՝ Հարիեթ Մեյը, եղել է Միլթոն Ջ. Նորթոնի (անգլ.՝ Milton J. Norton) և Միաբանության քահանայի դուստրը։

Չնայած երկու ծնողներն էլ կրոնական ընտանիքներից էին, Ռոբերտ Նոյսն ինքն ագնոստիկ էր։

Նոյսը մեծացել է Այովա նահանգի Գրիննելի քաղաքում։ Հաճախել է կիրակնօրյա դպրոց։ Հանրակրթական դպրոցն ավարտել է լավ ցուցանիշներով։ Նվագել է դպրոցական նվագախմբում, երգել երգչախմբում, եղել է լատիներենի, գիտական և թատերական խմբակների ակտիվ մասնակից։ Դպրոցի տարեգրքի բնութագրերից է. «տղան, որը գիտի բոլոր հարցերի պատասխանները»[16]։

1949 թվականին Նոյսը բակալավրի աստիճանով ավարտել է Այովայում Գրինելլոյի քոլեջը, իսկ 1953 թվականինՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ֆիզիկայի Ph.D. աստիճան։

1956-1957 թվականներին աշխատել է «Shockley Semiconductor Laboratory»-ում՝ տրանզիստոր գյուտարար Ուիլյամ Շոկլիի ղեկավարությամբ, իսկ հետո յոթ գործընկերների հետ ազատվել է աշխատանքից և հիմնել Սիլիկոնային կիսահաղորդիչների արտադրության առաջին ընկերություններից մեկը՝ «Fairchild Semiconductor»-ը։ Այստեղ աշխատելով՝ Նոյսը, գրեթե միաժամանակ «Texas Instruments»-ի Ջեք Քիլբիի հետ, ստեղծել է ինտեգրալ սխեմա։

1968 թվականին Նոյսը և նրա վաղեմի գործընկեր Գորդոն Մուրը հիմնադրել են «Intel» ընկերությունը։ Երկու տարի անց նրանք ստեղծել են Intel 1103-ը՝ առաջին DRAM հիշող միկրոսխեման, որն արտադրվում էր կոմերցիոն մասշտաբով։ Կիսահաղորդչային միկրոսխեմաների համակարգչային հիշողությունը շուտով դուրս է մղել մագնիսական միջուկների վրա այդ ժամանակ տարածված հիշողությունը։ Նոյսը նաև «Intel»-ի առաջին միկրոպրոցեսորի (Intel 4004, թողարկվել է 1971 թվականին) ստեղծման նախագծի ղեկավարն էր։ Շուտով «Intel» ընկերությունը դարձել է միկրոպրոցեսորների արտադրության առաջատարը։

1988 թվականին Նոյսը դարձել է «Sematech» ընկերության նախագահ, հետազոտական կոնսորցիումի նախագահ, որը համատեղ ֆինանսավորվում է արդյունաբերական կապիտալով և ԱՄՆ-ի կառավարության կողմից ամերիկյան կիսահաղորդչային արդյունաբերությունում առաջատար տեխնոլոգիաների զարգացման նպատակով։

Նոյսի Արտոնագրեր

խմբագրել

Նոյսը 15 արտոնագրերի հեղինակ է.

  • Method and apparatus for forming semiconductor structures, փետրվար, 1959, Philco Corporation
  • Transistor structure and method, մարտ,1960, Beckmann Instruments
  • Semiconductor scanning device, նոյեմբեր,1960, Fairchild Semiconductor
  • Transistor structure and method of making the same, հունվար, 1961, Clevite Corporation
  • Semiconductor switching device, փետրվար, 1961, Fairchild Semiconductor
  • Semiconductor Device and Lead Structure, ապրիլ, 1961, Fairchild Semiconductor
  • Field effect transistor, նոյեմբեր, 1961, Clevite Corporation
  • Field controlled avalanche semiconductive device, հուլիս, 1963, Clevite Corporation
  • Method for fabricating transistors, հոկտեմբեր, 1963, Fairchild Camera և Instrument Corp.
  • Transistor structure controlled by an avalanche barrier, նոյեմբեր, 1963, Clevite Corporation
  • Method of making a transistor structure (соавтор William Shockley), հուլիս, 1964, Clevite Corporation
  • Semiconductor circuit complex having isolation means, սեպտեմբեր, 1964, Fairchild Camera և Instrument Corp.
  • Method of forming a semiconductor, մայիս, 1965, Fairchild Camera և Instrument Corp.
  • Solid state circuit with crossing leads, օգոստոս, 1965, Fairchild Camera և Instrument Corp.
  • Trainable system, հունիս, 1967 Fairchild Camera և Instrument Corp.

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Тим Джексон. Inside Intel. История корпорации, совершившей технологическую революцию XX века = Inside Intel. The unauthorized history of the world’s most successful chip company. — М.: Альпина Паблишер, 2013. — 328 с. — ISBN 978-5-9614-1956-6.
  • Leslie Berlin|Berlin, Leslie The man behind the microchip: Robert Noyce and the invention of Silicon Valley Publisher Oxford University Press US, 2005 ISBN 0-19-516343-5
  • Burt, Daniel S. The chronology of American literature: America’s literary achievements from the colonial era to modern times Houghton Mifflin Harcourt, 2004. ISBN 0-618-16821-4
  • Jones, Emma C. Brewster. The Brewster Genealogy, 1566—1907: a Record of the Descendants of William Brewster of the "Mayflower, " ruling elder of the Pilgrim church which founded Plymouth Colony in 1620. New York: Grafton Press, 1908.
  • Lécuyer, Christophe. Making Silicon Valley: Innovation and the Growth of High Tech, 1930—1970 Published by MIT Press, 2006.ISBN 0262122812
  • Shurkin, Joel N.. Broken Genius: The Rise and Fall of William Shockley, Creator of the Electronic Age Publisher Palgrave Macmillan, 2007 ISBN 0-230-55192-0
  • Tedlow, Richard S. Giants of enterprise: seven business innovators and the empires they built Publisher Harper Collins, 2003 ISBN 0-06-662036-8

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Նոյս» հոդվածին։