Ռոդելինդա, Լոմբարդիայի թագուհի (Rodelinda, regina de' Longobardi (HWV 19)), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերան երեք գործողությամբ։ Գրվել է Երաժշտության Թագավորական Ակադեմիայի (Royal Academy of Music) պատվերով։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմն է ըստ Անտոնիո Սալվիի ավելի վաղ գրած լիբրետտոյի տեքստի, որն իր հերթին իր հիմքում ունի Պիեռ Կոռնեյլի «Պերտարիդե, Լոմբարդիայի արքա» պիեսը։

Ռոդելինդա
իտալ.՝ Rodelinda, regina de' Longobardi
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՊիեռ Կոռնեյլ. «Պերտարիդե, Լոմբարդիայի արքա» պիես
Գործողությունների քանակ3 արար
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 13 (24), 1725
Առաջնախաղի վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Rodelinda (Händel) Վիքիպահեստում

Առաջնախաղը կայացել է Լոնդոնի Հայմարկետ թաղամասի Թագավորական թատրոնում (King’s Theatre in the Haymarket) 1725 թ. փետրվարի 13-ին՝ դիմանալով 14 ներկայացման։

«Ռոդելինդան» համարվում է գերմանացի երգահանի լավագույն օպերաներից մեկը։ Այն այսօր էլ հաճախ բեմադրվում է եվրոպական օպերային բեմահարթակների վրա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդելինդա» հոդվածին։