Ռոզալյա Լոմբարդո

թոքաբորվից մահացա իտալացի երեխա

Ռոզալիա Լոմբարդո (իտալ.՝ Rosalia Lombardo, դեկտեմբերի 13, 1918(1918-12-13), Պալերմո, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 6, 1920(1920-12-06), Պալերմո, Իտալիայի թագավորություն), աղջիկ, որ մահացել է թոքերի բորբոքումից, ում մարմինը զմռսվելով ցուցադրվել է ապակեպատված դագաղում Կապուցինների կատակոմբներում՝ Պալերմոյում։ Ռոզալիա Լոմբարդոյի թաղումը այդ ձևով դարձել է կատակոմբի պատմության մեջ վերջիններից։

Ռոզալյա Լոմբարդո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1918(1918-12-13)
ԾննդավայրՊալերմո, Իտալիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 6, 1920(1920-12-06) (1 տարեկան)
Մահվան վայրՊալերմո, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
 Rosalia Lombardo (Palermo) Վիքիպահեստում

«Քնած գեղեցկուհին»

խմբագրել

Ռոզալիայի հայրը, ծանր վերապրելով նրա մահը, դիմում է հայտնի զմռսող բժշկի՝ Ալֆրեդոյին խնդրելով աղջկա մարմինը պահպանել քայքայվելուց[1]։ Սալաֆիայի զմռսման հմուտ տեխնիկայի շնորհիվ Լոմբարդոյի մարմինը ցուցադրվել է ապակեպատ դագաղում՝ մարմարյա պատվանդանի վրա՝ Կապուցինների կատակոմբում՝ Սուրբ Ռոզալիի մատուռում (Պալերմոյի Կապուցինների կատակոմբների զբոսաշրջային երթուղու վերջին կետում)։ Մարմինը մինչև XXI դարը գրեթե անփոփոխ պահպանվել է[1]։ Քանի դեռ Ռոզալիի մաշկը չի կորցրել բնական գույնը, երեխան թվացել է՝ մահացած չէ, այլ քնած է, որի պատճառով Լոմբարդիոյի մումիան ստացել է «Քնած գեղեցկուհին» անվանումը (անգլ.՝ Sleeping Beauty, իտալ.՝ Bella addormentata)[2]։ 2000-ական թվականների կեսերին նկատելի են եղել մումիայի քայքայման առաջին նշանները[2]։ Ռոզալի Լոմբարդոյի մարմնի հյուսվածքների քայքայման հետագա ընթացքը կանխելու համար նրա դագաղը տեղափոխել են ավելի չոր տեղ և փակել ապակե տարայի մեջ՝ լցված ազոտով[3]։

Զմռսում

խմբագրել

Սալաֆիեի կողմից մարմնի մշակման, զմռսման արարողության նկարագրությունը գտնվել է նրա ձեռագրերի արխիվում (իտալ.՝ Dario Piombino-Mascali)։ Սալաֆիան Լոմբարդոյի արյունը փոխել է ֆորմալինի ախտահանիչ լուծույթով, սպիրտով, որն ընդունակ է չորացնելու մարմինը, գլիցերինով, որը պաշտպանում է մումիա]]n ամբողջովին ջրազրկումից, հակասնկային սալիցիլաթթվով և ցինկի աղով, որը մարմնին տալիս է ամրություն[2][4][5]։ Բանաձի կառուցվածքն է՝ 1 մաս գլիցերին, 1 մաս հագեցած ֆորմալինի լուծույթ ցինկի պղնձարջասպ և ցինկի քլորիդ, 1 մաս սալիցիլաթթվի հագեցած սպիրտի լուծույթ։

Գրականություն

խմբագրել
  • Piombino-Mascali, Dario. The Salafia Method Rediscovered / D. Piombino-Mascali, A. C. Aufderheide, M. Johnson-Williams, A. R. Zink // Virchows Arch. — 2009. — Vol. 454, № 3. — P. 355—357. — doi:10.1007/s00428-009-0738-6. — PubMed.
  • Piombino-Mascali, Dario. Il Maestro del Sonno Eterno / presentazione di Arthur C. Aufderheide; prefazione di Albert R. Zink. — Palermo : La Zisa Edizioni, 2009. — 126 p. — (Pietre). — ISBN 8895709527.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Gill A. A. (2009-02). «Sicily Crypts». National Geographic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 Lange, Karen. (2010 թ․ հոկտեմբերի 28). «Lost "Sleeping Beauty" Formula Found». National Geographic News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «The Girl in the Glass Casket». National Geographic Channel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Franz, Angelika. Forscher lösen Rätsel der makellosen Mumie : [нем.] // Spiegel Online: Wissenschaft. — 2009. — 11 Մայիսի.
  5. Piombino-Mascali et al., 2009

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալյա Լոմբարդո» հոդվածին։