Ռոզա Գրիգորյան (ախտաբան)
ախտաբան-ֆիզիոլոգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Ալեքսանդրի Գրիգորյան (հունվարի 6, 1925, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1977)։ Պրոֆեսոր։
Ծնվել է | հունվարի 6, 1925 (99 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947) |
Մասնագիտություն | ախտաբան և ֆիզիոլոգ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1977) |
Կենսագրություն
խմբագրել1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1995 թվականներին եղել է Կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ԳՀԻ փորձարարական բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ նույն ինստիտուտի քարտուղար։
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի վրա «Հանքավան», «Ջերմուկ» հանքային ջրերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններին։ Առաջինն է հաստատել «Ջերմուկի» ներքին ընդունման կանխարգելիչ ազդեցությունը ստամոքսի փորձարարական խոցի զարգացման վրա։ Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների[1]։
Գրականություն
խմբագրել- Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.