Ռոզի Բինդի
Ռոզարիա Բինդի (իտալ.՝ Rosaria Bindi, առավել հայտնի է որպես Ռոզի Բինդի, իտալ.՝ Rosy Bindi, փետրվարի 12, 1951[1], Sinalunga, Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, առողջապահության (1996-2000) և ընտանեկան քաղաքականության նախարար (2006-2008), Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ (2009-2013)։
Ռոզի Բինդի իտալ.՝ Rosy Bindi | |||
| |||
---|---|---|---|
մայիսի 17, 2006 թվական - մայիսի 6, 2008 թվական | |||
Նախագահ | Ջորջո Նապոլիտանո | ||
Վարչապետ | Ռոմանո Պրոդի | ||
Նախորդող | Պաշտոնը հաստատվել է | ||
Հաջորդող | Պաշտոնը հանվել է | ||
| |||
դեկտեմբերի 22, 1999 - ապրիլի 25, 2000 | |||
Նախագահ | Կառլո Աձելո Չամպի | ||
Վարչապետ | Մասսիմո Դ’Ալեմա | ||
Հաջորդող | Ումբերտո Վերոնեզի | ||
հոկտեմբերի 21, 1998 - դեկտեմբերի 22, 1999 | |||
Նախագահ | Օսկար Լուիջի Սկալֆարո, Կառլո Աձելո Չամպի (1999 թվականի մայիսի 18-ից) | ||
Վարչապետ | Մասսիմո Դ’Ալեմա | ||
մայիսի 17, 1996 - հոկտեմբերի 21, 1998 | |||
Նախագահ | Օսկար Լուիջի Սկալֆարո | ||
Վարչապետ | Ռոմանո Պրոդի | ||
Նախորդող | Էլիո Գուցանտի | ||
| |||
1994 թվականի ապրիլի 15-ից սկսած | |||
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Ազատ միջազգային հասարակական գիտությունների համալսարան Գիդո Կարլի և Տրենտոյի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | փետրվարի 12, 1951[1] (73 տարեկան) | ||
Ծննդավայր | Sinalunga, Սիենա, Տոսկանա, Իտալիա | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Maria Rosaria Bindi | ||
Կայք՝ | rosybindi.it | ||
Կենսագրություն
խմբագրելՄարիա Ռոզարիա Բինդին ծնվել է 1951 թվականի փետրվարի 12-ին հավատացյալ կաթոլիկների ընտանիքում՝ Սինալունգայում (Սիենա գավառ, Տոսկանա)։ Ավարտել է Գվիդո Կառլիի հասարակական գիտությունների միջազգային ազատ համալսարանը (LUISS) (Հռոմ) «քաղաքագիտություն» մասնագիտությամբ, որից հետո դարձել է հայտնի իրավաբան և քրիստոնյա-դեմոկրատ քաղաքագետ պրոֆեսոր Վիտտորո Բաշլեի (իտալ.՝ Vittorio Bachelet) ընթերական, որը նրան իրավունք էր դասավանդել համալսարանում։ 1975 թվականից մինչ 1980 թվականը Ռոզի Բինդին եղել է Սինալունգայի կոմունայի խորհրդի անդամ։ 1980 թվականի փետրվարի 12-ին, երբ Աննա Լաուրա Բրագետտիի բրիգադները մի քանի կրակոցով սպանեցին Բաշլեին, Բինդին գտնվում էր Լա Սապիենցա հռոմեական համալսարանի շենքում, որտեղ էլ տեղի էր ունեցել ողբերգությունը։ 1983-1989 թվականներին Բինդին եղել է Իտալիայի կաթոլիկ գործողություն Ազգային խորհրդի անդամ և փոխնախագահ։ Նաև եղել է Իտալիայի ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի և քարտուղարության անդամ, 2007 թվականին ընտրվել է կրկին ձևավորված Իտալիայի Դեմոկրատական կուսակցության քարտուղարությունում՝ հավաքելով ձայների 13,8 %-ը և գրավելով երկրորդ տեղը Վալտերա Վելտրոնիից հետո[2][3]։
2009 թվականի նոյեմբերի 7-ին ընտրվել է Դեմոկրատական կուսակցության նախագահ[4], իսկ 2013 թվականի ապրիլի 19-ին՝ Իտալիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ռոմանո Պրոդիի տապալման օրը, Դեմոկրատական կուսակցության պառակտման պատճառով հրաժարական է տվել[5]։
1989 թվականի հուլիսի 25-ից մինչ 1994 թվականը եղել է Եվրոպական պառլամենտի պատգամավոր, որտեղ ընդգրկվել էր Իտալիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ցուցակով։ Ընդգրկվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆրակցիայում, 1992 թվականի հունվարի 15-ից մինչ 1994 թվականի հուլիսի 18-ը գլխավորել է Քաղաքացիների դիմումների հանձնախումբը[6]։
1994 թվականից սկսած Ռոզի Բինդին վեց անգամ ընտրվել է XII—XVII գումարման Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, որտեղ սկզբից ներկայացրել է Ժողտնտեսության կանխատեսումների ինստիտուտը, որից հետո Մարգարիտկան՝ Ժողովրդավարությունը ազատություն է, և Իտալիայի դեմոկրատական Կուսակցությունը (2007 թվականից)։ 2013 թվականի հոկտեմբերի 22-ից գլխավորում է մաֆիայի ֆենոմենի և այլ հանցավոր կազմակերպությունների բացահայտման պառլամենտական հանձնախումբը, այդ թվում օտարերկրյա (COMMISSIONE PARLAMENTARE DI INCHIESTA SUL FENOMENO DELLE MAFIE E SULLE ALTRE ASSOCIAZIONI CRIMINALI, ANCHE STRANIERE), իտալական մամուլում վերանվանված որպես «Հակամաֆիոզ հանձնախումբ»[7][8]։
Ռոզի Բինդին Ռոմանո Պրոդիի (1996 թվականի մայիսի 17-ից մինչ 1998 թվականի հոկտեմբերի 21-ը) առաջին կառավարությունում եղել է առողջապահության նախարար[9], այդ պաշտոնն զբաղեցրել է նաև Մասսիմո Դ’Ալեմայի առաջին՝ (1998 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը)[10] և երկրորդ (1999 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը)[11] կառավարության ժամանակ։ Պրոդիի երկրորդ կառավարության ժամանակ (2006 թվականի մայիսի 17-ից մինչև 2008 թվականի մայիսի 6-ը) զբաղեցրել է ընտանեկան հարցերի քաղաքականության անպորտֆել նախարարի պաշտոնը[12]։
2015 թվականի ապրիլի 15-ին Ազգային անսամբլեայի Դեմոկրատական կուսակցության պառլամենտում նոր ընտրական օրենքի «Իտալիայի ընտրական օրենք (2015)» վերջնական խմբագրման աջակցման հարցի ընթացքում Բինդին քվեարկության ընթացքում փոքրամասնության 120 ներկայացուցիչների հետ լքել է նիստերի ի նշան բողոքի (դահլիճում մնացած Մատտեո Ռենզիի 190 կողմնակիցները միաձայն պաշտպանել են օրենքի նախագիծը)։ Թղթակիցներին նա հայտարարել է. «Քաղաքականությունը ցինիզմ չէ»[13][14]։ 2015 թվականի ապրիլի 20-ին կուսակցական կառավարության որոշումով Բինդին ընդդիմդիր փոքրամասնության տասը ներկայացուցիչների հետ հեռացվել Պատգամավորների պալատի Օրենսդրական հարցերի հանձնաժողովի կազմից[15]։
2015 թվականի մայիսի 29-ին՝ մայիսի 31-ին կայանալիք տարածքային ընտրությունների նախօրեին, Բինդիի ղեկավարած Հակամաֆիոզ հանձնախումբը հրատարակել է «անընդունելի» թեկնածուների (impresentabili) ցուցակը։ Նրանցից չորսը մասնակցել էր Ամպուլայի ընտրություններին, տասներեքը՝ Կամպանիայի ընտրություններին, ցուցակում, Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված, Կամպանիայի պրեզիդենտի թեկնածու Վինչենցո Դե Լուկայի (1949) հետ կային նաև թեկնածուներ Առաջ, Իտալիա և Իտալիայի եղբայրներ կուսակցություններից[16]։ Այդ նույն օրը հանձնախումբը ցուցակից բացառել է Կենտրոնի միություն կուսակցության թեկնածու Բաջո Իակոլարեի անունը, վարչապետ Մատտեո Ռենցին մեղադրել է Հակամաֆիոզ հանձնախմբին ընտրական պրոցեսին մասնակցելու համար, բայց Բինդին իր մամուլի ասուլիսի ժամանակ ժխտել է այդ տեսակետը[17]։ Ձայների հարաբերական մեծամասնությամբ հաղթանակած Վինչենցիո Դե Լուկան 2015 թվականի մայիս 2-ին Հռոմի դատախազություն դիմում է ներկայացրել, որով մեղադրել է Բինդիին անվանարկման, ընտրական իրավունքի խախտման և ծառայողական դիրքի չարաշահման մեջ[18]։
2017 թվականի հունիսին Բինդին «la Repubblica» օրաթերթին տված հարցազրույցում քննադատության է արժանացրել Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատտեո Ռենցիի՝ Իտալիայում համամասնական ընտրական համակարգ կիրառելու մասին նոր ընտրական օրենքի նախապատրաստմանն աջակցող դիրքորոշումը՝ անվանելով այն քաղաքական անկայունության հնարավոր պատճառ, և հաստատել է իր որոշումը այն մասին, որ չի առաջադրելու իր թեկնածությունը պառլամենտական հաջորդ ընտրություններին[19]։
Անձնական կյանք
խմբագրելԲինդին ամուսնացած չէ, բայց, նրա խոսքերով, իրեն սիրահարված են եղել տարբեր ժամանակներոււմ տարբեր մարդիկ, որոնցից մեկի հետ նա գտնվել է մոտ հարաբերությունների մեջ («նա այնքան էր դուր գալիս իմ տատիկին»)։ Պրոդիի ղեկավարության վստահության քվեարկության օրը՝ 2006 թվականի մայիսի 23-ին, Ազգային դաշնակցության ներկայացուցիչ Մաուրիցիո Զայան հայտարարել է, որ «Բինդին, լինելով լեյսբուհի, չի կարող լինել ընտանիքի հարցերով նախարար»։ Ռոզին պատասխանել է. «Ես չէի հակառակվի այն բանին, որ ինձ անվանել են հոմոսեքսուալ, եթե լինեի այդպիսին»։ Հայտնի են նաև Բինդիի հասցեին արված ոչ միանշանակ դիտողության դեպքեր, այդ թվում՝ աջ քաղաքական գործիչ Ֆրանչեսկո Ստորաչեի կողմից, որ «նա նույնիսկ կին չէ» և Սիլվիո Բերլուսկոնիի կողմից, որը հրապարակավ արտահայտվել է Բինդիի մասին, որ նա ավելի շատ խելացի, քան գեղեցիկ կին է։ Վերջինիս համար Բինդին պատասխանել է. «Io non sono una donna a sua disposizione» (Ես նրա տնօրինության կանանցից մեկը չեմ)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 BeWeB
- ↑ «Rosy Bindi: La costruzione dell'evoluzione della sinistra» (իտալերեն). BiografieOnline. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Giorgio Dell’Arti (2013 թ․ նոյեմբերի 4). «Rosy Bindi». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Rosy Bindi presidente del Pd. Bersani: «Superiamo il passato»» (իտալերեն). il Sole 24 Ore. 2009 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Pd, Rosy Bindi lascia l'Assemblea nazionale» (իտալերեն). Lettera43. 2013 թ․ ապրիլի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Rosaria BINDI». Cronologia della legislature (իտալերեն). Европейский парламент. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Rosy Bindi (Rosaria Bindi)». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (Portale storico). Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «BINDI Rosy - PD» (իտալերեն). Camera dei deputati. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Governo Prodi - (17.05.1996 - 21.10.1998)» (իտալերեն). Governo Italiano.
- ↑ «I Governo D'Alema (21.10.1998 - 22.12.1999)» (իտալերեն). Governo Italiano. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «II Governo D'Alema - (22.12.1999 - 25.04.2000)» (իտալերեն). Governo Italiano. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Governo Prodi II (dal 17 maggio 2006 al 6 maggio 2008)». I Governi dal 1943 ad oggi (իտալերեն). Совет министров Италии. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Italicum, 190 sì all'assemblea del Pd, la minoranza non vota» (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Valentina Santarpia (2015 թ․ ապրիլի 16). «Strappo nel Pd, il capogruppo lascia. Renzi: «Governo legato all'Italicum»» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Rosy Bindi: "La fiducia avrà delle conseguenze"» (իտալերեն). Libero Quotidiano. 2015 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Al. S. (2015 թ․ մայիսի 29). «Impresentabili, ecco i nuovi nomi. Renzi: è un dibattito surreale» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Regionali, per l'Antimafia c'è anche De Luca tra i 16 impresentabili. Sono tutti candidati in Campania e Puglia. Duro scontro Pd-Bindi» (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ մայիսի 29. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Natascia Festa (2015 թ․ հունիսի 2). «De Luca, primo atto da neoeletto. «Io diffamato». E denuncia Bindi» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Giovanna Casadio (2017 թ․ հունիսի 5). «Bindi: "Il Pd si fermi su questa legge o non sarà più il mio partito. E prima del voto le riforme"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Rosi Bindi» (իտալերեն). Facebook. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- «Rosy Bindi» (իտալերեն). Twitter. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- «Bindi, Rosy». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզի Բինդի» հոդվածին։ |