Ռոլանդ Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոլանդ Մամիկոնի Ավագյան (սեպտեմբերի 18, 1944, Գլաձոր, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2001)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)։
Ռոլանդ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1944 (80 տարեկան) Գլաձոր, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | դեկան |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1968) |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1991) |
Կենսագրություն
խմբագրել1962 - 1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1968 թվականից աշխատում է ԵՊՀ-ում։ 2000 - 2006 թվականներին տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2006 թվականից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Աշխատանքները վերաբերում են գրավիտացիայի տեսություններին, դրանց աստղաֆիզիկական կիրառություններին և տիեզերագիտությանը։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[1][2]։ Հետազոտությունները վերաբերում են հարաբերականության ընդհանուր տեսությանն ու գրավիտացիայի այլընտրանքային տեսություններին և դրանց աստղաֆիզիկական կիրառություններին (սպիտակ թզուկներ, նեյտրոնային աստղեր, պուլսարներ, կոսմոլոգիա), քվանտային ֆիզիկայում համաչափություններին[3]։
Պարգևներ
խմբագրել- ԼՂՀ ԿԳՆ «Իվան Աթայան» հուշամեդալ, 2004
- ԵՊՀ ոսկե մեդալ
- ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ոսկե մեդալ
- ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալ
Գրքեր
խմբագրել- E.V. Chubaryan, R.M. Avagyan, Quantum Mechanics Problems Textbook (with solutions) | University Public House, Yerevan, 2012
- R. Avagyan, G. Harutyunyan, V. Papoyan , The cosmolocical scalar in the Jordan-Brans-Dicke Theory | Astrophysica, 48, 455-466, 2005
- Թումյան Վ.Ա. , Հարությունյան Ս.Գ., Ավագյան Ռ.Մ. , Բարխուդարյան. Վ.Գ. , Ղազարյան Է.Մ , ՖԻԶԻԿԱ | (ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնակական ձեռնարկ ԲՈՒՀ ընդունվողների համար) Երևան -1998
- Թումյան Վ.Ա, Հարությունյան Ս. , Ավագյան Ռ.Մ. , Բարխուդարյան. Վ.Գ., ՖԻԶԻԿԱ | (ԲՈՒՀ ընդունվողների համար) Երևան -1996
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ԵՊՀ, Գիտություն, աշխատակիցներ, Ռոլանդ Մամիկոնի Ավագյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ ՀՀ ԳԱԱ, թղթակից անդամներ, Ռոլանդ Ավագյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդ Ավագյան» հոդվածին։ |