Ռոման Լոբ
Ռոման Լոբ (գերմաներեն՝ Roman Lob, հուլիսի 2, 1990[2][3], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1], գերմանացի երգիչ, ով ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։
Ռոման Լոբ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 2, 1990 Գերմանիա, Դյուսելդորֆ Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Երկիր | գերմանացի |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, ռոք, ալտերնատիվ փոփ |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | USFB, Universal |
Կայք | romanlob.de |
Ստորագրություն | |
Roman Lob Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոման Լաբը ծնվել է 1990 թվականի հուլիսի 2-ին Դյուսելդորֆ քաղաքում։ Նա իր մանկությունը անցկացրել է Նոյշտադտում քրոջ և ծնողների հետ։ Ռոբան Լոբը սկսել է երգել դեռ մանկապարտեզի երգչախմբում և այնուհետև իր պապից սովորել է նվագել դաշնամուր։ Նա հաճախել է երաժշտական դպրոց, գնացել է նաև դաշնամուրի և հարվածային գործիքներ նվագելու դասերի։
2005 թվականին ստեղծվում է Painful Poison խումբը, որտեղ Ռոմանը նվագում էր հարվածային գործիքներ։ Նա նաև եղել է 2007 թվականի աշնանը հիմնադրված Days of Despite մետալ խմբի վոկալիստը։
2007 թվականին Ռոմանը մասնակցում է «Deutschland sucht den Superstar» (Գերմանիան փնտրում է սուպերսթար) մրցույթի 4-րդ եթերաշրջանին։ Նա ընդգրկվում է լավագույն 20 կատարողների մեջ, սակայն հյուսվածքային միացությունների հետ ունեցած առողջական խնդիրների պատճառով ստիպված է լինում թողնել մրցույթը։ 2008-ին նրան կրկին հրավիրում են մասնակցելու այդ մրցույթին, սակայն նա մերժում է։ Այս ընթացքում Ռոմանը վերապատրաստվում է որպես արդյունաբերական ճարտարագետ և սկսում է աշխատել այս դաշտում։ Շուտով նա սկսում է շարունակել իր երաժշտական կարիերան և դառնում է Rooftop Kingdom ալտերնատիվ ռոք խմբի անդամը։
2008 թվականին Ռոմանը Աքսել Ֆիշերի հետ հիմնում է G12P (Germany 12 Points) խումբը և «When The Boys Come» երգով որոշում է մասնակցել Գերմանիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը, սակայն որևէ հաջողություն չի ունենում։
2012 թվականի փետրվարի 16-ին Ռոմանը հաղթում է «Unser Star für Baku» մրցույթում և «Standing Still» երգով հնարավորություն է ստանում ներկայացնելու Գերմանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին Բաքվում, Ադրբեջան։ Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածում, ապրիլի 13-ին նա թողարկում է իր դեբյուտային՝ «Changes» կոչվող ալբոմը։ Եվրատեսիլում Ռոմանը ներկայանում է միանգամից եզրափակիչ փուլում, քանի որ Գերմանիան «Մեծ հնգյակի» անդամ է։ Մրցույթի բեմում նրա հետ եղել է նաև մեկ թմբկահար, երկու կիթառահար և մեկ դաշնակահար։ Նա իր երգը կատարում է 20-րդ համարի ներքո և մրցույթի քվեարկության արդյունքում նա 110 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Եվրատեսիլից մի քանի ամիս հետո նա ներկայացնում է իր «Call Out The Sun» կոչվող նոր սինգլը։
2013 թվականի փետրվարին նա եղել է Եվրատեսիլ 2013-ի Գերմանիայի ազգային ընտրության ժյուրիի կազմում։ Նույն տարվա հաջորդ ամսում «Էխո մրցանակաբաշխությունում» նա իր «Standing Still» երգի համար ստացել է մրցանակ։
2014 թվականի հուլիսի 25-ին Ռոման Լոբը թողարկում է իր երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Home»:
Կատարողական արվեստ
խմբագրելՌոման Լոբի երգերը սովորաբար զարգանում են ռոք երաժշտության ազդեցության տակ, սակայն այնուամենայնիվ կոմերցիոն ավելի շատ հաջողություններ ունենալու նպատակով նա իր դեբյուտային ալբոմի համար ընտրեց փոփ ժանրի երգեր։
Ռոմանը իր երաժշտական ամենամեծ կուռքն է համարում գերմանացի երաժիշտ Քսավեր Նայդույին. «Քսավեր Նայդուն ունի պարզապես Գերմանիայի ձայնը։» Իր հետագա կարիերայի վրա նաև մեծ ազդեցություն է թողել Paramore խումբը։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելՍինգլներ
խմբագրել- «Standing Still» (2012)
- «Call Out the Sun» (2012)
- «All That Matters» (2014)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://romanlob.de/#biography
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Discogs — 2000.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-05-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Լոբ» հոդվածին։ |