Ռոման-Տարաս Իոսիպովիչ Շուխևիչ (ուկրաիներեն՝ Рома́н-Тарас Йо́сипович Шухе́вич, հայտնի նաև՝ «Բելի», «Ձվին», «Ռոման Լոզովսկի», «Ստեպան», «Չեռնեց», «Չուխ», «Տուր», «Տարաս Չուպրինկա» ծածկանուններով, հունիսի 30, 1907(1907-06-30)[1][2], Կրակովեց, Լվովի շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 5, 1950(1950-03-05)[1][2], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ազգայնական քաղաքական և ռազմական գործիչ, Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) ապա՝ ՈւԱԿ(բ) անդամ, 1943 թվականից՝ վերջինիս ղեկավար, 1944 թվականի հունվարից մինչև մահը (1950 թվական)՝ Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ) գլխավոր հրամանատար[3]։ Ըստ մի շարք հետազոտողների, Ուկրաինայի արևմուտքում, որպես Ուկրաինայի ապստամբական բանակի անդամ, մասնակցություն է ունեցել շուրջ 100 000 լեհերի և հրեաների կոտորածներին[4][5]։

Ռոման Շուխևիչ
Роман Шухевич
հունիսի 30, 1907(1907-06-30)[1][2] - մարտի 5, 1950(1950-03-05)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Լեմբերգ, Ավստրո-Հունգարական կայսրություն
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բելոգորշչա, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՈւՌԿ (1925–1929)
ՈւԱԿ (1929–1940)
ՈւԱԿ-Բ (1940–1950)
Կարպատյան Ուկրաինա (1939)
Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ (1941–1942)
Ուկրաինա Ուկրաինայի պետական կառավարություն (1941)
ՈւԱԳԽ (1944–1950)
Ծառայության տարիներ1928–1950
ԿոչումԳեներալ
ԶորամասԼեհաստանի ցամաքային ուժեր (1928–1929)
Կարպատյան Սեչ (1938–1939)
Նախտիգալ գումարտակ (1941)
201-րդ շուցմանշաֆթ գումարտակ (1941–1942)
Ուկրաինայի ապստամբական բանակ (1943–1950)
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հունգարա-ուկրաինական պատերազմ (1939), Ապստամբություն Արևմտյան Ուկրաինայում և Frontier battles of Operation Barbarossa?
Կրթություն«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան
Պարգևներ
Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Cross of Combat Merit և Cross of Merit

Մասնակցել է «Կարպատյան սեչի» ստեղծմանը` ստանձնելով շտաբի պետի պաշտոնը։ 1939-1942 թվականներին համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ. սովորել է գերմանական գլխավոր շտաբի հետախուզական ծառայության՝ Աբվերի գաղտնի դպրոցում, ծառայել Երրորդ Ռայխի զինված ստորաբաժանումներում, եղել Նախտիգալի հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ (հաուպտմանի կոչումով), իսկ 1941 թվականի նոյեմբերից՝ 201-րդ շուցմանշաֆթ գումարտակի հրամանատարի տեղակալ[6]։

Շուխևիչի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են։ Որոշ քաղաքացիներ Շուխևիչին, Ստեպան Բանդերայի հետ միասին, նախևառաջ համարում են անկախ ուկրաինական պետության համար մղված ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, իսկ որոշներն էլ նրան համարում են կոլաբորացիոնիստ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավատարիմ էր եղել նացիստական ուժերին, չդադարեցնելով զինված պայքարը նույնիսկ պատերազմի ավարտից հետո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #119538695 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 SNAC — 2010.
  3. Ільюшин І. І. Волинська трагедія 1943—1944 рр. / Відп. редактор С. В. Кульчицький. НАН України. Інститут історії України; Київський славістичний університет. — К.: Ін-т історії України НАН України, 2003. — 313 с.
  4. Rudling, Anders (2016). «The Cult of Roman Shukhevych in Ukraine: Myth Making with Complications» (PDF). Fascism. 5 (1): 26–65. doi:10.1163/22116257-00501003.Rudling, Per A.The Cult of Roman Shukhevych in Ukraine//Fascism: Journal of Comparative Fascist Studies, p. 56
  5. Jared McBride. Peasants into Perpetrators: The OUN-UPA and the Ethnic Cleansing of Volhynia, 1943–1944. Slavic Reviews, Volume 75, Issue 3, Fall 2016, pp. 630-654. [1]
  6. Rudling, Per A.The Cult of Roman Shukhevych in Ukraine//Fascism: Journal of Comparative Fascist Studies

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Շուխևիչ» հոդվածին։