Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոման Պողոսյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, փոխգնդապետ։

Ռոման Պողոսյան
1979-2016
ԾննդավայրՀադրութի շրջանի Դուդուկչի գյուղ
Մահվան վայրՋրականի զորամաս
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1998-2016
Կոչումփոխգնդապետ
Հրամանատարն էրդասակի
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ռոման Պողոսյանը ծնվել է 1979 թվականի ապրիլի 12-ին, Արցախի Հադրութ շրջանի Դուդուկչի գյուղում։ Դպրոցը վերջացնելուց հետո, 1998 թվականին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ստացել է լեյտենանտ զինվորական կոչումը և նշանակվել է դասակի հրամանատար։ 1999 թվականին հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է ուրիշ զորամաս և նշանակվել է հրետանային դիվիզիոնում՝ որպես մարտկոցի ավագ սպա։ 2000 թվականին լավ ծառայության համար շնորհվել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում և նշանակվել որպես մարտկոցի հրամանատար։ Այնուհետև նշանակվել է հրետանու շտաբի պետ, միաժամանակ ստացել է մայոր զինվորական կոչում, ավելի ուշ՝ դիվիզիոն հրամանատար։ 2009 թվականին տեղափոխվել է այլ զորամաս՝ որպես հրետանային դիվիզիոն հրամանատար։ 2011 թվականին նշանակվել է հրետանու բաժանմունքի պետ։ 2013 թվականին սովորել է և գերազանց ավարտել ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայիլովի անվան ռազմական ակադեմիան ոսկե մեդալով։ 2015 թվականին ակադեմիան ավարտելուց հետո նշանակվել է ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հրետանու բաժանմունքի պետ[1]։

Մարտական գործողություններ

խմբագրել

Ապրիլի 2-ին Հադրութում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում։ Մինչև ապրիլի 10-ը Ռոման Պողոսյանը համարվել է անհետ կորած։ Ապրիլի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով զոհվածների մարմինների փոխանակում է կատարվել, և պարզվել է, որ Ռոման Պողոսյանը զոհվածների մեջ է եղել, նրա մարմինը 18 զոհվածների մարմինների հետ հանձնվել է հայկական կողմին[2]։

Մրցանակներ

խմբագրել
  • «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան

Հուղարկավորություն

խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 13-ին, ժամը 13:00-ին Հադրութի շրջանի՝ Դուդուկչի գյուղի եկեղեցում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել