Ռոմեն Քենոն (ֆր.՝ Romain Cannone, ապրիլի 12, 1997(1997-04-12)[1], Բուլոն Բիյանկուր[1]), ֆրանսիացի սուսերամարտիկ, Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[2][3][4]։

Ռոմեն Քենոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 12, 1997(1997-04-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Բուլոն Բիյանկուր[1]

Ճանաչվել է 2020 թվականի տարվա մարզիկ Կոլմարում (Ֆրանսիա)[5][6][7]։

Կենսագրություն և մարզական կարիերա

խմբագրել

Ռոմեն Քենոն ծնվել է 1997 թվականի ապրիլի 12-ին Ֆրանսիայի Բուլոն-Բիյանկուր քաղաքում։

Վաղ տարքիում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրազիլիա[8]։ Այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորքի Ստորին Իսթ Սայդ, այնտեղ էլ 12 տարեկանում սկսել է զբաղվել սուսերամարտով, հետագայում Մայքլ Մոկրեցովի ղեկավարությամբ մարզվել է Նյու Յորքի Քոնի Այլենդ սուսերամարտի ակադեմիայում 13 տարեկանում[8]։

2019 թվականին Քանոնը Բուդապեշտում կայացած տղամարդկանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում զբաղեցրել է 30-րդ տեղը։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալից առաջ նրա ամենաբարձր նվաճումը եղել է 7-րդ տեղը Վանկուվերի աշխարհի առաջնությունում 2019 թվականի փետրվարի 8-ին[8]։ 2019 թվականին, երբ Քենոնն անցել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլ, նա եղել է Սկեմի բիզնես-դպրոցի ուսանող[9]։

Օլիմպիական խաղեր 2020

խմբագրել

Ռոմեն Քենոնը, որն ի սկզբանե նախատեսված էր միայն որպես փոխարինող, 2020 թվականի Ֆրանսիայի հավաքականի ամենաերիտասարդ անդամն էր։ Սակայն 2021 թվականի հունիսի 18-ին, երբ ֆրանսիացի սուսերամարտիկ Դանիել Ժերենը դոպինգ թեստի պատճառով հեռացվել է թիմից, նրան փոխարինող է նշանակվել Քենոնը[10]։

2021 թվականի հուլիսի 25-ին նա քառորդ եզրափակչում հաղթել է ռուս Սերգեյ Բիդուին և կիսաեզրափակչում ուկրաինացի Իգոր Ռեյզլինին ու նվաճել ոսկե մեդալը՝ եզրափակչում հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն հունգարացի սուսերամարտիկ Գերգեյ Շիկլոշիին[11]։ Համեմատաբար անծանոթ լինելով իր հակառակորդների համար՝ նա նրանց զարմացրել է`զբաղվելով ստեղծագործական հարձակողական սուսերավարությամբ և ցուցադրելով գեղեցիկ տեխնիկական պալիտրա[12]։

Քենոնի հաղթանակը որակվել է որպես «անսպասելի»։ Նա դարձել է անհատական սուսերամարտի Ֆրանսիայի առաջին օլիմպիական չեմպիոնը այն բանից հետո, երբ Բրիս Գայյարը ոսկե մեդալ էր նվաճել 2004 թվականին[13]։

Մեդալներ

խմբագրել

Օլիմպիական խաղեր

խմբագրել
Տարի Վայր Մրցություն Տեղ
2021   Տոկիո, Ճապոնիա Անհատական 1-ին[14]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://web.archive.org/web/20210725103323/https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/fencing/athlete-profile-n1351036-cannone-romain.htm
  2. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Who is Romain Cannone, the Olympic champion that nobody expected at the Olympics?». 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «MICHAEL MOKRETSOV, HEAD COACH». 2018 թ․ մարտի 21.
  5. «Fencing CANNONE Romain - Tokyo 2020 Olympics». .. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Fencing - CANNONE Romain vs LIMARDO GASCON Ruben - Table of 32 Results». .. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  7. «Romain Cannone profile». Eurosport.
  8. 8,0 8,1 8,2 «Who is Romain Cannone, the Olympic champion that nobody expected at the Olympics?». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  9. A focus on Romain Cannone, high-achieving athlete at SKEMA
  10. French Pull 2016 Fencing Champion Jerent From Tokyo Team For Doping
  11. Tokyo Olympics: Romain Cannone qualified for the epee final, third medal assured for the Blues
  12. Pour Romain Cannone (Escrime), le jour de grâce à Tokyo
  13. «Romain Cannone Olympic champion». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website». INTERNATIONAL FENCING FEDERATION - The International Fencing Federation official website. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեն Քենոն» հոդվածին։