Ռոչեստրի համալսարան
Ռոչեստրի համալսարան (անգլ.՝ University of Rochester), ԱՄՆ-ի մասնավոր հետազոտական համալսարան, որը գտնվում է Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում։ Համալսարանը ներառում է 6 դպրոց, այդ թվում՝ հեղինակավոր Իստմենի երաժշտական դպրոցը։
Ռոչեստրի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Կարգախոս | Meliora |
Հիմնադրված է | 1850 |
Ընդհանուր անձնակազմ | 1225 մարդ |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[1], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[2], ArXiv[3], Northeast University Semiconductor Network?, ORCID[4], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[5][6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], National Humanities Alliance?[8], Open Education Network?[9], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[10], Հետազոտական գրադարանների կենտրոն[11], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[12] և National Digital Stewardship Alliance?[13] |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Ռոչեստեր |
Կայք | rochester.edu(անգլ.) |
University of Rochester Վիքիպահեստում |
Համալսարանը հիմնադրվել է 1850 թվականին, և այդ ժամանակից ի վեր զգալիորեն առաջադիմել է հետազոտության և կրթության ոլորտում, պատրաստել բազմաթիվ ականավոր շրջանավարտներ, որոնց թվում են 8 Նոբելյան և 23 Պուլիտցերյան մրցանակակիր, Գուգենհայմի 19 կրթաթոշակակիր, Ֆուլբրայթի ծրագրի 7 դափնեկիր, Գոլդուոթերի 2 կրթաթոշակակիր, Բիլ Գեյթսի և Մելինդա Գեյթսի հիմնադրամի 1 կրթաթոշակակիր[14] և Մարշալի 2 կրթաթոշակակիր։ Ռոչեստրի համալսարանի շրջանավարտները կազմում են գիտնականների գրեթե մեկ քառորդը, որոնք ՆԱՍԱ-ին խորհուրդ են տալիս «Հաբլ» աստղադիտակին փոխարինող «Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակի մոդիֆիկացիայի և գործարկման նախապատրաստման հարցերում[15]։
2016 թվականին Ռոչեստրի համալսարանը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը «Ազգային համալսարաններ» վարկանիշում և 122-րդ հորիզոնականը U. S. News & World Report հրատարակության աշխարհում, ինչպես նաև 101-150-րդ հորիզոնականները աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում։
Պատմություն
խմբագրել1819 թվականից Նյու Յորք նահանգի Համիլթոն քաղաքում գործել է Քոլգեյթի համալսարանը, որը հիմնադրվել է բապտիստների կողմից[16] և 1848 թվականից հայտնի է որպես Մեդիսոնի համալսարան։ Այդ ժամանակ նրանք նախատեսում էին Ռոչեստերում ստեղծել ուսումնական հաստատություն, և արդեն 1850 թվականի հունվարի 31-ին նոր համալսարանի հիմնադիրները ստացան իրենց կանոնադրությունը, որը տրվել էր Նյու Յորք նահանգի համալսարանի ռեգենտների կողմից։ Պարապմունքները սկսվել են նոյեմբերին, ընդունվել է 60 ուսանող, այդ թվում՝ Մեդիսոնի համալսարանից տեղափոխված 28 ուսանող[17]։
Սկզբնապես համալսարանի կամպուսը գտնվել է Ռոչեստր քաղաքի կենտրոնում, իսկ 1853 թվականին տեղափոխվել է արվարձանի արևելյան հատված։ Տեղի գործարար և ներկայացուցիչների պալատի անդամ Ազարիա Բուդին նվիրաբերել է 3,2 հա հողատարածք նոր կամպուսի համար, և ևս 6,9 հա նրանից գնել է համալսարանը[17]։ Այստեղ հիմնական կամպուսը գտնվել է մինչև 1930 թվականը՝ մինչ շենքերի նոր համալիրի կառուցումը։
1900 թվականին համալսարանի առաջին կուրս առաջին անգամ աղջիկ է ընդունվել, ինչը Սյուզան Էնթոնիի և Հելեն Մոնտգոմերիի ջանքերի արդյունքն էր։ 1890-ական թվականներին կանայք դասասենյակներում և լաբորատորիաներում գտնվել են միայն հյուրի կարգավիճակով։ Առաջին ուսանողուհին Հելեն Ուիլկինսոնն էր, ում համալսարանի նախագահ Դևիդ Հիլը թույլ է տվել ուսումնական հաստատություն ընդունվել նույն պայմաններով, ինչ մյուս ուսանողները։ 1900 թվականին ընդունվել է 33 կին, իսկ 1901 թվականին շնորհվել է առաջին գիտական աստիճանը, որին արժանացել է Էլլա Ուիլկոքսենը[17]։ Նոր մասնաշենքի կառուցման ավարտից հետո այնտեղ են տեղափոխվել ուսանողները, իսկ հին մասնաշենքում շարունակել են ուսանել ուսանողուհիներ՝ ընդհուպ մինչև 1955 թվականը։
1900-1935 թվականներին՝ Բենջամին Ռիզի ղեկավարման օրոք, համալսարանն ամենամեծ աճն է ունեցել։ Այդ ընթացքում հիմնական հովանավորներ Ջորջ Իստմենը և Էդ Նորտոնը համալսարանին նվիրաբերել են ավելի քան 50 մլն դոլար։
1958 թվականին ստեղծվել է 3 նոր դպրոց՝ ինժեներական, բիզնեսի կառավարման և բարձրագույն կրթության[18]։
1995 թվականին համալսարանի նախագահ Թոմաս Ջեքսոնը հայտարարել է ընդունելության պայմանների փոփոխման և ուսումնական պլանի զգալի վերանայման ծրագրի իրականացման մեկնարկի մասին[19]։
Կամպուս
խմբագրելՀամալսարանի հիմնական կամպուսի շենքը՝ Ռիվեր կամպուսը, գտնվում է Ջինեսի գետի հովտում՝ քաղաքի կենտրոնից մոտավորապես 3 կմ դեպի հարավ, զբաղեցնում է 81 հա տարածք և սահմանակից է գետի արևելյան ափին գտնվող հասարակական այգուն։ Այստեղ են գտնվում ուսումնական մասնաշենքերը և Ռոչեստեր համալսարանի վարչությունը։
Կամպուսի շինարարությունն ավարտվել է 1930 թվականին, շատ շենքեր զարդարված են եղել Վերածննդի դարաշրջանի հունական ոճով։ Գրադարանը, որն անվանվել է նրա նախագահ Ռաշ Ռիզայի անունով, համարվում է համալսարանի ոչ պաշտոնական խորհրդանիշը, և հենց այստեղ է գտնվում Նյու Յորք նահանգի ամենամեծ քարիլյոնը՝ Հոպմանի քարիլյոնը, որն ունի 50 զանգ։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կառուցվել են նոր շենքեր, այդ թվում՝ Մելիոր Հոլլը (1972), Հոյթ Հոլլը (1962), Հարքնես Հոլլը (1946), Հոպմանի Ինժեներական համալիրը (1963)։ Համալսարանի հարավային մասում կան գիտական շինություններ՝ Հաթչիսոն Հոլլ (1972), Հիլան Բիլդինգ (1971), Կարլսոնի համակարգչային կենտրոն և գրադարան (1987), Ուիլմոտ Բիլդինգ (1961) և Ռոբերտ Ջորջեն Հոլլ՝ կենսաբժշկական ճարտարագիտության և օպտիկայի համալիր (2007)[20]։
Շատ ուսումնական շենքեր, այդ թվում՝ Ռաշ Ռիզայի գրադարանը, ապահովված է գետնուղիների ցանցով[21], որն ինտենսիվորեն օգտագործվում է ցուրտ եղանակին։ Ընդհանուր օգտագործման շենքերի և տարածքների մեծ մասն ունի Wi-Fi կապով ինտերնետի հասանելիություն[22]։
Համալսարանի բժշկական կենտրոն
խմբագրելՌոչեստրի համալսարանի բժշկական կենտրոնը (URMC) ծառայում է որպես հիմնական կամպուս բժշկական կրթության և հետազոտությունների համար, ինչպես նաև ունի հիվանդների ընդունելության համար նախատեսված սենյակներ։ Կենտրոնը գտնվում է Ռիվեր կամպուսի անմիջական հարևանությամբ, այստեղ գտնվում են բժշկության և ատամնաբուժության դպրոցը, Արթուր Կորնբերգի բժշկական հետազոտությունների կենտրոնը, բուժքույրերի դպրոցը, քաղցկեղի հետազոտությունների կենտրոնը, բժշկակենսաբանական գիտությունների ինստիտուտը[23]։
Իստմենի երաժշտական դպրոց
խմբագրելԻստմենի երաժշտական դպրոցը գտնվում է Ռոչեստր քաղաքի կենտրոնում։ Լսարանը ներառում է ուսանողների համար հանրակացարաններ, դասասենյակներ և լսարաններ, Իստմենի թատրոնը, 3094 տեղանոց համերգասրահը, որում նաև հանդես է գալիս Ռոչեստրի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Բացի այդ, այստեղ են գտնվում Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն գրադարանը՝ Սիբլիի երաժշտության գրադարանը, ինչպես նաև նոտաների խոշորագույն մասնավոր հավաքածուն[24]։
Շրջանավարտներ և դասախոսներ
խմբագրելՌոչեստրի համալսարանում աշխատել են բազմաթիվ հայտնի գիտնականներ, Նոբելյան դափնեկիրներ, համալսարանի շրջանավարտները զգալի հաջողությունների են հասել և դարձել հայտնի տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, երաժիշտներ։
Դասախոսներ
խմբագրել- Ջորջ Ուիպլ, ամերիկացի բժիշկ, կենսաբժշկական հետազոտությունների ոլորտի գիտնական, 1934 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Հենրիկ Դամ, դանիացի կենսաքիմիկ և ֆիզիոլոգ, 1943 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Ռոբերտ Ֆոգել, ամերիկացի տնտեսագետ, 1993 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Էրիկ Կանդել, ամերիկացի հոգեբույժ, նեյրոհոգեբան և կենսաքիմիայի պրոֆեսոր, 2000 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Սթիվեն Լանդսբուրգ, ամերիկացի տնտեսագետ։
- Լայոնել Մակքենզի, ամերիկացի տնտեսագետ։
- Վոլֆ Վիշնյակ, ամերիկացի մանրէաբան։
Շրջանավարտներ
խմբագրել- Վինսենթ դյու Վինյո, ամերիկացի կենսաքիմիկ, 1955 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Արթուր Կորնբերգ, ամերիկացի կենսաքիմիկ, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, 1959 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Կառլտոն Գայդուզեկ, ամերիկացի մանկաբույժ և վիրուսաբան,1976 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Սթիվեն Չու, ամերիկացի ֆիզիկոս-փորձագետ, 1997 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, 2009 թվականից ԱՄՆ էներգետիկայի նախարար։
- Մասատոշի Կոշիբա, ճապոնացի ֆիզիկոս, 2002 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- Հյուգո Զոնենշայն, ամերիկացի տնտեսագետ, բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ։
- Ռիչարդ Թեյլեր, ամերիկացի տնտեսագետ։
- Ռոն Կարտեր, ամերիկացի ջազային կոնտրաբասիստ։
- Ռենե Ֆլեմինգ, ամերիկացի օպերային երգչուհի, որին անվանում են «սոպրանոյի ոսկե ստանդարտ»։
- Ռոբերտ Ֆորսթեր, ամերիկացի դերասան, 1998 թվականին Օսկար մրցանակի հավակնորդ։
- Թոնի Լևին, բաս կիթառիստ, ստիկահար։
- Դիկկե Ռոբերտ, ամերիկացի ֆիզիկոս 1967 թվականից ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
- Քենեթ Ֆրենչ, ամերիկացի տնտեսագետ։
- Էդվարդ Գիբսոն, ամերիկացի ինժեներ և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց։
- Բրյուս Շնայեր, ամերիկացի գաղտնագրող, գրող և համակարգչային անվտանգության մասնագետ։
- Ջորջ Սուդարշան, հնդկական ծագմամբ ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան։
- Ավետիս Թևանյան, Apple Mac OS X օպերացիոն համակարգի գլխավոր ծրագրավորողներից մեկն է, ով 1997 թվականի փետրվարից աշխատել է Apple-ում։
- Հերբերտ Յորք, ամերիկացի միջուկային ֆիզիկոս, որը մասնակցել է ատոմային ռումբի ստեղծմանը։
- Կառլ Գիլբերտ, հայտնի ամերիկացի երկրաբան, գեոմորֆոլոգ, ստրատիգրաֆ, քարտեզագիր, մոլորակային երկրաբանության պիոներներից մեկը։
-
Արթուր Կորնբերգ
-
Հերբերտ Յորք
-
Ռոբերտ Ֆորսթեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ Our Members / Tier 5
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
- ↑ https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20240313141124/https://ndsa.org/membership/members/
- ↑ «Rochester Alumnus Selected As Gates Cambridge Scholar» (անգլերեն). University of Rochester. 4 апреля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Points of Pride» (անգլերեն). University of Rochester. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «University of Rochester History: Chapter 2» (անգլերեն). University of Rochester Libraries. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 May, Arthur A History of the University of Rochester. — Princeton: Princeton University, 1977.
- ↑ «History and Distinctions» (անգլերեն). University of Rochester. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Rochester Renaissance Plan for The College» (անգլերեն). University of Rochester. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «University of Rochester Map» (անգլերեն). University of Rochester. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Схема туннелей кампуса Рочестерского университета». University of Rochester. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «UR Wireless @ ESM» (անգլերեն). University of Rochester. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Fast Facts» (անգլերեն). University of Rochester Medical Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Concert to spotlight centuries of music» (անգլերեն). NewsOK.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոչեստրի համալսարան» հոդվածին։ |