Ռոջեր Բոմպաս

ամերիկացի դերասան

Ռոջեր Բոմպաս (անգլ.՝ Rodger Bumpass, նոյեմբերի 20, 1951(1951-11-20)[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորման դերասան, կոմիկ, սթենդ ափ կոմիկ, դերասան, երգիչ։ Առավել հայտնի է «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի Սքուիդվարդ Տենտակլես հերոսի հնչյունավորմամբ։

Ռոջեր Բոմպաս
անգլ.՝ Rodger Bumpass
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1951(1951-11-20)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունArkansas State University? և Little Rock Central High School?
ԵրկերՍպունգ Բոբ Քառակուսի Տաբատ
Մասնագիտությունհնչյունավորող, կատակերգու, դերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
 Rodger Bumpass Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Ռոջեր Բամպասը ծնվել է Լիթլ Ռոքում՝ Արիզոնա նահանգում։ Սովորել է Լիթլ Ռոքի Կենտրոնական միջին դպրոցում, որտեղ ստացել է իր առաջին թատերական կրթությունը։ Արկանզաս նահանգի համալսարանում սովորել է ռադիո և հեռուստատեսություն մասնագիտությամբ, նաև թատերական ֆակուլտետում։ Աշխատել է համալսարանական ավանի ռադիոկայանում, KAIT-TV հեռուստակայանում, որը պատկանում էր Raycom Media-ին և ABC-ին․ այստեղ ունեցել է մի քանի պարտականություն՝ հաղորդավարի, կինոռեժիսորի, օպերատորի, աուդիոտեխնիկի և տեխնիկական ռեժիսորի[2]։ KAIT-ում գտնվելու ընթացքում նաև գրել է, եղել է «Mid-Century Nonsense Festival Featuring Kumquat Theater» կատակերգական նախագծի պրոդյուսերը և կատարողը[3]։ Համալսարանն ավարտել է 1976 թվականին, այդ ժամանակ նրա պրոֆեսորներից մեկը խորհուրդ է տվել զբաղվել պրոֆեսիոնալ թատրոնով, նա Նյու Յորք է մեկնել 1977 թվականի հունիսին[2]։

Կարիերա

խմբագրել

1977 թվականին դեր է ստացել երաժշտական և կատակերգական «Դա զվարճալի չէ, դա ցավալի է» ռեալիթի շոուում և նրա հետ հյուրախաղերի է մեկնել մինչև 1978 թվականը։ Նույն թվականին մասնակցել է HBO-ի համար «Disco Beaver from Outer Space» հեռուստաշոուում։ 1979 թվականին Բոմպասը գլխավոր դեր է խաղացել «Jaws 3, People 0» ֆիլմում, որտեղ սիրային տեսարան ուներ Բո Դերեկի հետ։ Սակայն ֆիլմը չեղարկվել է «Ծնոտներ» ֆիլմի ստեղծողների առարկության պատճառով[2]։ 1980 թվականին Բոմպասը ստեղծել է Ֆորտման անունով կերպարը, որը հայտնվել է «National Lampoon White Album» ձայնասկավառակի վրա, որն էլ հետագայում ոգեշնչել է Հովարդ Սթենի կերպարին[4]։

Բոմպասը առավել հայտնի է Սքուիդվարդ Տենտակլեսի և Nickelodeon «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի տարբեր կերպարների հնչյունավորմամբ[5]։ 2012 թվականին Բոմպասը ստացել է «Էմմի» ցերեկային մրցանակի անվանակարգ՝ Սքուիդվարի կերպարի համար[6]։ Նա նաև հայտնի է այն բանով, որ հնչյունավորել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի բորենուն, «Ձմեռների զավթիչ»-ի պրոֆեսոր Մեմբրանին և «Երիտասարդ տիտաններ»-ի բժիշկ Լեյթին[2]։ Բոմպասը նաև նկարահանվել է 1960-ական թվականների ֆիլմերում, հայտնվել է նաև բեմում 1970-ական թվականներից մինչև 1980-ական թվականների վերջ[2][7]։ IMDb տվյալներով՝ Բոմպասը ավելի քան 693 նախագծի հեղինակ է։

Անձնական կյանք

խմբագրել

2019 թվականի հուլիսի 27-ին Բոմպասը ամուսնացել է Անժելա Վան Զանդի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել ավելի քան 50 տարի[8][9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rodger Bumpass (1951-)
  3. «Reports of Death of Squidward's "Voice" Premature». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. Who Cut the Cheese?: A Cultural History of the Fart
  5. Television Q&A
  6. «The 39th Annual Daytime Entertainment Emmy® Award Nominations». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  7. Low Moan Farce Almost Nimble Bumbles In 'Footlight Frenzy'(չաշխատող հղում)
  8. Angela VanZandt and Rodger Bumpass’s Wedding Website
  9. Squidward’s Wedding | Arkansas actor in town to tie the knot
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Բոմպաս» հոդվածին։