Ռոսանա Բերտոնե
Ռոսանա Բերտոնեе (իսպ.՝ Rosana Bertone, մայիսի 9, 1972, San Salvador, San Salvador Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա), Արգենտինայի պետական և քաղաքական գործիչ։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ից զբաղեցնում է Հրո Երկիր նահանգի նահանգապետի պաշտոնը[1]։
Ռոսանա Բերտոնե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Խուստիսիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Universidad Nacional del Litoral? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 9, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | San Salvador, San Salvador Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրելՌոսանա Բերտոնեն ծնվել է 1972 թվականի մայիսի 9-ին Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգի Սան Սալվադոր քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Դել Լիտորալ ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2001 թվականին ընտրվել է Արգենտինայի Պատգամավորների պալատ Հրո Երկրից, վերընտրվել է 2005 և 2009 թվականներին[2]։ 2010 թվականին նա դեմ է հանդես եկել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացման իր կուսակցության ծրագրերին[3]։
2011 թվականին Ռոսանա Բերտոնեն մասնակցել է Հրո Երկրի նահանգապետի ընտրություններին, սակայն երկրորդ փուլում պարտվել է Ֆաբիան Ռիոսին։ 2013 թվականին Ռոսանա Բերտոնեն Արգենտինայի Սենատ է ընտրվել Հրո Երկրից[2]:2015 թվականին նա կրկին առաջադրել է իր թեկնածությունը Հրո Երկրի նահանգապետի պաշտոնում՝ առաջին փուլում հավաքելով ձայների 42,26 %-ը։ 2015 թվականի հունիսի 28-ին Ռոսանա Բերտոնեն հաղթել է Ֆեդերիկո Սյուրանոյին՝ հավաքելով ձայների ավելի քան 50% -ը և դառնալով Հրո Երկրի նահանգապետ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «FPV won Tierra del Fuego runoff and Rosana Bertone is the new Governor». Télam. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 2,0 2,1 Bertone, Rosana. «Curriculum vitae». Campaign website. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «Bertone triumphs in Tierra del Fuego as opponent concedes defeat». Buenos Aires Herald. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսանա Բերտոնե» հոդվածին։ |