Ռուբեն Աղամիրզյան

հայ բեմադրիչ, դերասան, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղամիրզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Սերգեյի Աղամիրզյան (դեկտեմբերի 20, 1922(1922-12-20), Թիֆլիս, ԱԽՖՍՀ - հոկտեմբերի 26, 1991(1991-10-26), Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, դերասան, մանկավարժ։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983):

Ռուբեն Աղամիրզյան
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 20, 1922(1922-12-20)
Ծննդավայր՝Թիֆլիս, ԱԽՖՍՀ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 26, 1991(1991-10-26) (68 տարեկան)
Վախճանի վայր՝Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասան, մանկավարժ և թատերական ռեժիսոր
Պարգևներ՝
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Պատվո շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

Ռուբեն Աղամիրզյանը ծնվել է Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Լենինգրադի թատերարվեստի ինստիտուտը։ 1953 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, պրոֆեսոր` 1975 թվականից, 1975-1985 թվականներին` ամբիոնի վարիչ։ 1961–1966 թվականներին եղել է Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնի ռեժիսոր, 1966 թվականից` Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Պիեսներ է բեմադրել նաև Ֆինլանդիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի թատրոններում[1][2]։

Բեմադրություններ

խմբագրել
  • Դրուցեի «Սրբություն սրբոց»
  • Բուլգակովի «Տուրբինների օրերը», «Բորիս թագավորը» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1984)
  • Ալյոշինի «Դիվանագետը»

Պարգևներ

խմբագրել
  • Ժամանակ։ Թատրոն։ Ռեժիսոր, Լենինգրադ, 1987։
  • Իմ մասնագիտությունը՝ թատրոն, Ս. Պետերբուրգ, 2002։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Zarkfoundation - Ռուբեն Աղամիրզյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

խմբագրել