Ռուբեն Բաղրամյան

հայ լեզվաբան

Ռուբեն Հարությունի Բաղրամյան (ապրիլի 28, 1920(1920-04-28), Շամքորի շրջան - 1994), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970):

Ռուբեն Բաղրամյան
Ծնվել էապրիլի 28, 1920(1920-04-28)
ԾննդավայրՇամքորի շրջան
Մահացել է1994
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1969)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրԼեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Ռուբեն Բաղրամյանը ծնվել է 1920 թվականի ապրիլի 28-ին Լեռնային Ջագիրում (Ադրբեջանի Շամխորի շրջան)։ 1957-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ, 1964 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս[1]։

Աշխատությունները վերաբերում են հայ բարբառներին և խոսվածքներին («Աշակերտների բարբառային սխալները և դրանց վերացման միջոցները», 1954, «Դերսիմի բարբառային քարտեզը», 1960, «Կռզենի բարբառը», 1961, «Հայերեն բարբառներ, Սևանա լճի ավազանի խոսվածքները», 1972): Կազմել է ադրբեջաներեն-հայերեն բառարան (1987)[2]:

  • Հնչյունաբանության և բառակազմության ուսուցումը 5-րդ դասարանում։ Դպրոցների գիտա - հետազոտական ինստիտուտ, Երևան, ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1953։
  • Հայոց լեզվի դասավանդման փորձից։ Դպրոցների գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, ՀՍՍՌ Պետ. հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատ., 1953:
  • Աշակերտների բարբառային սխալները և դրանց վերացման միջոցները։ Լուսավորության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1954:
  • Ծրագրեր հայոց լեզվի։ Տարրական, յոթնամյա և միջնակարգ դպրոցների համար։ Նախագիծ քննարկման համար, Լուսավորության մինիստրություն, դպրոցների գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1954:
  • Հայոց լեզվի մեթոդիկա։ Ձեռնարկ 1-4-րդ դասարանների ուսուցիչների և մանկավարժական ուսումնարանների ուսանողների համար, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը։ (Ձեռնարկ ուսուցիչների համար), Երևա, Հայպետհրատ, 1957։
  • Դերսիմի բարբառային քարտեզը։ Բաղրամյան Ռուբեն Հարությունի, Լեզվի ինստիտուտ, Երևան, ԳԱԱ հրատարակություն, 1960։
  • Կռզենի բարբառը։ Լեզվի ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1961:
  • Շամախիի բարբառը։ Երևան, ԵՊՀ հրատարակություն, 1964[3]։
  • Հայերեն բարբառներ։ Սևանա լճի ավազանի խոսվածքները, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1972:
  • Հայ-ադրբեջաներեն բառարան։ Երևան, Լույս, 1978 (համահեղինակ)։
  • Ստուգողական աշխատանք հայոց լեզվից։ (Մեթոդական ցուցումներ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, 1985։
  • Ադրբեջաներեն-հայերեն բառարան։ Բաղրամյան Ռուբեն Հարությունի, Երևան, Հայաստան, 1987։
  • Հայերենի ուղղագրությունը։ Ուսումնական ձեռնարկ մանկավարժական բուհերի ուսանողների համար, Երևան, Ա. հ., 1989:
  • Գրաճանաչության Մեսրոպ Մաշտոցի մեթոդը։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 1989:
  • Ուղղագրական-ուղղախոսական բառագրքույկ։ Բուհերի ուսանողների և նախապատրաստական բաժանմունքների ունկնդիրների համար, Երևան, Մեղապարտ, 1991։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Բաղրամյան, Ռուբեն Հարությունի," and itype:BK and au:Բաղրամյան, Ռուբեն Հարությունի,'». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  3. Բաղրամյան, Ռուբեն Հարությունի (1964). Շամախիի բարբառը. Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Բաղրամյան» հոդվածին։