Ռուբեն Գասպարյան
Ռուբեն Հենրիկի Գասպարյան (հունիսի 25, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2013), հայ պատմաբան, մանկավարժ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, առաջին դասի խորհրդական։
Ռուբեն Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1962 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 10, 2013 (51 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Գասպարյանը ծնվել է Երևանում, մտավորականների ընտանիքում։ Արմատները գալիս են Լոռուց և Վանից։ 1979 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և մանկավարժության բաժինը, որն ավարտում է գերազանցությամբ 1984 թվականին՝ ստանալով պատմության և հասարակագիտության ուսուցչի, դաստիարակչական աշխատանքների մեթոդիստի որակավորում։ Ուսումնառության տարիները զուգակցել է մանկավարժական գործունեությամբ՝ Ծաղկաձորի ամառային պիոներական ճամբարներում։ 1984 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Աբովյանի շրջանի (այժմ Կոտայքի մարզ) Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Նույն թվականին ընդունվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան (հեռակա)։ Որպես թեկնածուական թեզ հաստատվել է «Կիլիկիայի հայության սոցիալ-քաղաքական կյանքը 1900–1921 թթ.» թեման։ Ատենախոսության գիտական ղեկավարն էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Պողոսյանը։
1989 թվականից մինչև 1996 թվականը դասավանդել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ Այդ ընթացքում գիտական հետազոտություններ է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի՝ Մոսկվայի արխիվներում։ Բացի անգլերենից ինքնուրույն ուսումնասիրելով՝ տիրապետել է ֆրանսերենին։ Վերջինս կարևոր էր, քանի որ Կիլիկիայի հայության պատմությունը լուսաբանող աղբյուրների ու գրականության զգալի մասը ֆրանսերեն էր։
1986 թվականից հանդես է եկել «Ադանայի կոտորածները» զեկուցումով Հայաստանի ԳԱ-ի պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների XX գիտական նստաշրջանում։ 1991 թվականին Ռուբեն Գասպարյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Կիլիկիայի հայության սոցիալ-քաղաքական կյանքը 1900–1921 թթ.» թեմայով և նրան շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1991 թվականին աշխատանքի է ընդունվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժին որպես գիտաշխատող, 1991 թվականից մինչև 1997 թվականը վարել է է նույն հաստատության երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը, իսկ 1995 թվականից մինչև 1999 թվականը՝ նույն հաստատության գիտական քարտուղարի պաշտոնը։
1999 թվականից մինչև 2009 թվականը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության, ապա նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության, նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի պաշտոնը։ Համատեղության կարգով դասավանդել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում։
2009 թվականին կրկին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնում, իսկ 2010 թվականից հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի հունիս ղեկավարել է ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության պատմության բաժինը[1]։ Նույն ամսից տեղափոխվել է Նոր պատմության բաժին, որտեղ աշխատել է մինչև իր վախճանվելը[2]։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը նախատեսում է որոշ խմբագրական աշխատանքներ կատարելուց հետո հրատարակել հետազոտությունը։
Ստեղծագործություններ
խմբագրելՄենագրություններ
խմբագրել- Կիլիկիահայությունը 20-րդ դարի սկզբին, Երևան, Հայագիտակ, 1999, 58 էջ։
- Հայկական կոտորածները Կիլիկիայում (XIX դարի 90-ական թթ. – 1921 թ.), Երևան, «Գիտություն» հրատ., 2005, 246 էջ։
- Ա-Դո, Ռուսական ցարերը և հայկական հարցը. Առաջաբանը և ծանոթագրությունները՝ պ.գ.թ Ռուբեն Գասպարյանի և պ.գ.թ. Ռուբեն Սահակյանի, Երևան, 2013։
- Բուրանյան Եղիշե, Իմ անցյալի հուշերից. Վասպուրականի ողբերգությունը. Ներածությունը և ծանոթագրությունները՝ պ.գ.թ Ռուբեն Գասպարյանի և պ.գ.թ. Ռուբեն Սահակյանի, Երևան, 2013։
- Հոդվածների և հրապարակումների ժողովածու, Երևան, Պատմության ինստիտուտ, 2013, 344 էջ։
- Ա-Դո (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Հայության երկունքը /հրատ. պատր.՝ Վ. Ղազախեցյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հ. Սուքիասյան/, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2019, 765 էջ։
Հոդվածներ
խմբագրել- Ադանայի կոտորածները 1909 թվականին, Երիտասարտ գիտաշխատողների 20-րդ նստաշրջանի զեկուցումների թեզիսներ, Երևան, նոյ. 3-5, 1986 թ.
- Ադանայի կոտորածները 1909 թ., ՀԽՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № 4, Երևան, 1990, էջ 24–35 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine
- Մուսա լեռ. հերոսական օրեր, «Մայրենի», Երևան, № 4–5, 1991, էջ 121-123։
- Այնթապի հայության գոյամարտը, «Ազատամարտ», Երևան, 1992 ապրիլի 24, բացառիկ համար, էջ 6-9։
- Կիլկիոյ ինքնավարության հռչակումը 1920 թ. օգոստոսի 4-ին, «Միտք», Երևան, 1993, էջ 11-13։
- Հայերի ցեղասպանությունը Կիլիկիայում 1915-1916 թթ., ՀՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № 1, Երևան, 1993 թ., էջ 41–52 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine
- Նստաշրջան՝ նվիրված Զեյթունի 1862 թ. ապստամբության 130-ամյակին, ՀՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № 3, Երևան, 1993 թ., էջ 164–165 Արխիվացված 2017-05-21 Wayback Machine
- Մարաշի պաշտպանությունը, «Ասպար», Երևան, № 4, 1994, էջ 6։
- ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 24-րդ նստաշրջանը, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № 1, Երևան, 1993, էջ 41–52։
- Կիլկիահայությունը ցեղասպանության նախօրեին, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № 1, Երևան, 1995, էջ 83–94 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine
- Судебный процесс Талаата-паши, Պատմա-բանասիրական հանդես, Երևան, № 1, 1995, էջ 236–238 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine։
- Հայկական լեգեոնը (1916-1920 թթ.), Հայկական բանակ, Երևան, № 1, 1996, էջ 3–15, http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Haykakan%20Banak/1996%281%29.pdf
- Կիլիկիայի 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պատմությունից, Հայոց պատմության հարցեր, Երևան, № 2, 2001, էջ 81-90։
- Կիլիկիո կաթողիկոսական ընտրությունների հարցի շուրջ, Հայոց պատմության հարցեր, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, № 3, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2002, էջ 60-71։
- Կիլիկիահայության կրթական վիճակը 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին, Հայոց պատմության հարցեր, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, № 4, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2003, էջ 65-76։
- Հայ ազգային կուսակցությունների գործունեությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, Հայոց պատմության հարցեր, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, № 11, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2010, էջ 151-171։
- Կիլիկիահայության կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1894-1896 թթ., ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, № 1, 2010, էջ 15-35 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը Կիլիկիայում XIX դարի վերջին և XX դարի սկզբին, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, № 3, 2010, էջ 5–22 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine
- Կիլիկիայի հայ ազգաբնակչությունը և վարչական բաժանումը XIX դարի վերջին և XX դարի սկզբին, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, № 1-2, 2011, էջ 20–29 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine
- Հայոց պատմություն։ Խմբ. խորհուրդ՝ Վ. Բարխուդարյան և ուրիշ., Երևան, 2010։ Հ. 4։ Գիրք I։ Նորագույն ժամանակաշրջան (1918–1945 թթ.)։ Խմբագրակազմ Վ. Ղազախեցյան և ուրիշ., էջ 218–231։
- Արխիվային վավերագրեր Կիլիկիայում Ս. Դ. Հնչակյան կուսակցության գործունեության մասին, Պատմաբանասիրական հանդես, Երևան, № 1, 2011, էջ 245–254 Արխիվացված 2017-01-03 Wayback Machine
- Մի քանի փաստաթուղթ կիլիկիահայության սոցիալ-քաղաքական կացության մասին (1900-1908 թթ.), Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, № 2, 2003, էջ 9-18
- Վավերագրեր կիլիկիահայության 1890-ական թթ. դրության մասին, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, № 1, 2011, էջ 245-254 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine
- Ա-Դոյի ընտանեկան արխիվից. Ջուլամերիկի ասորիները, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, № 1, 2013, էջ 13-32, http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20-%2001-2013+.pdf
- Հովհաննես Տեր-Մարտիրոսյան. Ա-Դո. Ա-Դոյի ընտանեկան արխիվից. Կինո, Հանդես (գիտամեթոդական հոդվածների ժողովածու), Երևան, № 15, էջ 223-236։
- Հոդվածների և հրապարակումների ժողովածու /երկրորդ լրացված հրատ./, Երևան, Պատմության ինստիտուտ, 2015, 367 էջ։
- Ա-Դոյի անտիպ արխիվից. Գրիգոր Արծրունի, Հանդես, (գիտամեթոդական հոդվածների ժողովածու), Երևան, № 16, էջ 215-221, http://ysitc.am/bitrix/templates/hs2_green/include_areas/Handes%2015.pd(չաշխատող հղում)
- Հատված Ա-Դոյի «Իմ հիշողությունները» հուշագրությունից, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, № 1, Երևան, 2015, էջ 181–189, http://lraber.asj-oa.am/6396/ Արխիվացված 2017-02-28 Wayback Machine
- Gasparyan R. H., Sahakyan R. O., Hovhannes Ter-Martirosyan (A-DO), http://www.fundamentalarmenology.am/datas/pdfs/422.pdf
Դասագրքեր
խմբագրել- Հայոց պատմություն։ 1900–1939 թթ.։ Նյութեր 9-րդ դասարանի համար, Երևան, Լույս, 1993, 272 էջ։
- Հայոց պատմություն, Դասագիրք 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ դասարանների համար։ Վլ. Բարխուդարյանի խմբագրությամբ։ 1993 թ. առաջին հրատարակությունից հետո դասագրքերը վերահրատարակվել են 1995, 1997, 2000, 2003, 2005 և 2013, 2018 թվականներին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Հայ եկեղեցու պատմություն, (8-րդ դասարանի համար), խմբագրությամբ Պ. Հովհաննիսյանի և Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, Երևան, 2003, էջ 35–63։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պատմության ինստիտուտի կայք, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Լուսավոր հետք հայոց պատմության ծիրում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.